Հետխաղյա 11-մետրանոցներ (ֆուտբոլ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հետխաղյա 11-մետրանոցներ, մեթոդ, որի օգնությամբ որոշվում է ֆուտբոլային հանդիպման հաղթողը, եթե հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվել են ոչ ոքի։ Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ ամեն թիմ իրացնում է 11-մետրանոց հարվածներ որոշված քանակությամբ (5 ՖԻՖԱ-ի կողմից ղեկավարվող ֆուտբոլում)[1], իսկ դարպասները պաշտպանում է միայն թիմի դարպասապահը։ Ամենաշատ 11-մետրանոց իրացրած թիմը դառնում է հաղթող։ Խաղի ժամանակ իրացվելիք 11-մետրանոցներից հետխաղյան ունի որոշ տարբերություններ։ Դրանցից մեկը այն է, որ հարվածից հետո միայն դարպասապահը իրավունք ունի դիպչել գնդակին, իսկ այլ ֆուտբոլիստ իրավունք չունի հարվածելու գնդակին։
Այս մեթոդը այժմ կիրառվում է ՖԻՖԱ-ի կողմից վերահսկվող բոլոր մրցաշարերում, որտեղ անհրաժեշտ է որոշել հաղթողին։ 1970-ականներից կիրառվող այս մեթոդը շատերին չի գոհացնում, քանի որ այն ավելի շատ հիմնված է բախտի վրա քան պատրաստվածության[2]։
Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարի ժամանակ մարզիկները, բացի դարպասապահից և հարվածը իրականացնողից մյուս ֆուտբոլիսները պետք է գտնվեն դաշտի կենտրոնում[1]։ Պաշտպանվող թիմի դարպասապահը պետք է գտնվի դարպասային գծի մոտ, իսկ մրցավարի օգնականը դարպասային հրապարակից դուրս, այ իսկ մյուս թիմի դարպասապահը մրցավարից մի քիչ հեռու։ Գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստի անձնական վիճակագրությունում գոլը չի հաշվարկվում։
Ոչ ոքի արդյունքը ընդունելի է ֆուտբոլում։ Հետխաղյա 11-մետրանոցները կիրառվում են այն մրցույթներում, որտեղ անպայման պետք է որոշվի հանդիպման հաղթողը[1], այն հիմնականում կիրառվում է փլեյ-օֆֆ փուլերում, որտեղ որոշվում է ով պետք է անցնի հաջորդ փուլ կամ դառնա մրցույթի հաղթող։ Սովորաբար մինչ 11-մետրանոցները խաղարկվում է ավելացված ժամանակ, սակայն ոչ բոլոր դեպքերում[1], բացառություններ են Կոպա Լիբերտադորեսի, Անգլիայի ֆուտբոլի սուպերգավաթի և Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունները, որտեղ չի կիրառվում լրացուցիչ ժամանակը և հետխաղյա 11-մետրանոցները կարող են խաղարկվել հիմնական ժամանակի ավարտից անիմջապես հետո։ Որոշ դեպքերում 11-մետրանոցներ կարող են կիրառվել նաև խմբային փուլի արդյունքներից հետո, երբ թիմերի բոլոր մյուս միավորները հավասար են, այսպես պատահել է 2003 թվականի ՈՒԵՖԱ կանանց մինչև 19 տարեկանների առաջնությունում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.