իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դոմենիկո Բերարդի (իտալ.՝ Domenico Berardi, օգոստոսի 1, 1994[1][2], Կարիատի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 1, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Կարիատի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սասուոլո | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2010 | Կոզենցա | ||
2010-2012 | Սասուոլո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-ներկա | Սասուոլո | 182 | (60) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 | Իտալիա Մ19 | 3 | (1) |
2014-2017 | Իտալիա Մ21 | 23 | (4) |
2018-ներկա | Իտալիա | 2 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
2012-13 մրցաշրջան
Բերարդին Սասուոլոյի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ավելինոյի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Չեզենայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 1-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[8]։ Հոկտեմբերի 26-ին Բերարդին խփեց Յուվե Ստաբիայի դեմ հանդիպման միակ գոլը խաղի 90-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սասուոլոյին[9]։ 2013 թվականի մարտի 9-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վարեզեի դեմ խաղում[10]։ Ապրիլի 20-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Բարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[11]։ Մայիսի 18-ին նա հեռացվեց խաղադաշտից Լիվորնոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 77-րդ րոպեին[12]։ Իր առաջին մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Սերիա B-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[13], իսկ Սասուոլոն հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[14]։
2013-14 մրցաշրջան
2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բերարդին 4․5 միլիոն եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով միացավ Յուվենտուսին[15], իսկ Լուկա Մառոնեն տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[16]։ Բերարդին 1 տարվա վարձավճարով վերադարձավ Սասուոլո[17]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 25-ին՝ Նապոլիի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում[19]։ Նոյեմբերի 3-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[20][21]։ Դեկտեմբերի 1-ին Բերարդին 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում[22]։ 2014 թվականի հունվարի 12-ին նա պոկեր ձևակերպեց Միլանի դեմ խաղում[23]՝ 4-3 հաշվով հաղթանակ պարգևելով Սասուոլոյին և դառնալով երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Սիլվիո Պիոլայից հետո, ով 4 գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ի խաղում[24]։ Մարտի 2-ին Բերարդին հեռացվեց խաղադաշտից Պարմայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 1 րոպե անց[25]։ Մայիսի 6-ին իտալացին 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով[26][27]։ 2013-14 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 29 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[28]։
2014-15 մրցաշրջան
2014 թվականի հունիսի 20-ին Բերարդիի համատեղ սեփականության պայմանագիրը երկարաձգվեց 1 տարով, և նա կրկին վարձավճարով վերադարձավ Սասուոլո[29][30]։ Սեպտեմբերի 14-ին նա հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ Սասուոլոն պարտվեց 7-0 հաշվով[31]։ Հոկտեմբերի 5-ին իտալացին դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում[32]։ Հոկտեմբերի 28-ին Բերարդին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում[33]։ 2015 թվականի հունվարի 6-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սասուոլոյին հաղթել 2-1 հաշվով[34]։ Հունվարի 18-ին Բերարդին դուբլի հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[35]։ Մայիսի 10-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Չեզենայի դեմ խաղում[36]։ Մայիսի 17-ին Բերարդին հետ-տրիկ ձևակերպեց Միլանի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37][38]։ Մայիսի 31-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[39]։ 2014-15 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 34 հանդիպում[40]՝ դառնալով 15 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ և արժանանալով Բրավո մրցանակին[41]։
2015-16 մրցաշրջան
2015 թվականի հունիսի 25-ին Բերարդին 10 միլիոն եվրոյի դիմաց ամբողջությամբ տեղափոխվեց Սասուոլո[42][43]՝ դառնալով Սիմոնե Ձաձայի տրանսֆերի մասը[44][45]։ Հոկտեմբերի 25-ին նա գոլ խփեց Միլանի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 2-1 հաշվով[46]։ Նոյեմբերի 22-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ջենոայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 42-րդ րոպեին[47]։ 2016 թվականի հունվարի 10-ին Բերարդին հանդիպման ավելացված ժամանակում խփեց Ինտեր Միլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ Փետրվարի 21-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում[49]։ Այս մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[50]։
2016-17 մրցաշրջան
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Բերարդին անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Լյուցերնի դեմ խաղում[51]՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և այդպիսով՝ խփելով Սասուոլոյի պատմության առաջին գնդակը եվրոլիգաներում[52]։ Օգոստոսի 4-ին Բերարդին դուբլ ձևակերպեց Լյուցերնի դեմ պատասխան խաղում՝ օգնելով իր թիմին անցնել որակավորման հաջորդ փուլ[53][54]։ Օգոստոսի 18-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում[55]։ Օգոստոսի 25-ին Բերարդին գոլ խփեց Ցրվենա Զվեզդայի դեմ պատասխան խաղում՝ օգնելով Սասուոլոյին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Եվրոպայի Լիգայի խմբային փուլ[56][57]։ 2017 թվականի հունվարի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պալերմոյի դեմ խաղում[58]։ Մայիսի 21-ին իտալացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[59]։ 2016-17 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[60]։
2017-18 մրցաշրջան
2017 թվականի օգոստոսի 24-ին Բերարդին 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Սասուոլոյի հետ[61][62]։ Իր առաջին գոլը այս մրցաշրջանում խփեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[63]։ 2018 թվականի հունվարի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[64]։ Փետրվարի 25-ին Բերարդին հեռացվեց խաղադաշտից Լացիոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 54-րդ րոպեին[65]։ Մայիսի 12-ին իտալացին գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սասուոլոյին հաղթել 2-1 հաշվով[66]։ 2017-18 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[67]։
2018-19 մրցաշրջան
Թեև Ֆիորենտինայի[68], Ռոմայի[69] և Բարսելոնայի[70] կողմից հետաքրքրությանը[71][72], 2018-19 մրցաշրջանում Բերարդին շարունակեց հանդես գալ Սասուոլոյի կազմում։ 2018 թվականի օգոստոսի 12-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տերնանայի դեմ Իտալիայի գավաթի խաղում[73]։ Օգոստոսի 19-ին նա խփեց Ինտեր Միլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[74][75]։ Սասուոլոյի ավագի թևկապով Բերարդին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ օգոստոսի 26-ին՝ Կալյարիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[76]։
Բերարդին ներկայացրել է Իտալիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[77]՝ անցկացրած 3 խաղերում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[78], իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[79][80]։ 2017 թվականին Բերարդին կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[81]՝ անցկացնելով 3 հանդիպում[82] և գոլի հեղինակ դառնալով Չեխիայի դեմ խաղում[83][84]։ Իտալիան դուրս մնաց առաջնության կիսաեզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[85][86]։
2015 թվականի հոկտեմբերին Բերարդին Անտոնիո Կոնտեի կողմից հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ադրբեջանի և Նորվեգիայի դեմ խաղերի համար, սակայն չմասնակցեց հավաքին վնասվածքի պատճառով[87][88]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի հունիսի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[89][90]։
2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[91]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սասուոլո | 2012–13 | Սերիա B | 37 | 11 | 2 | 0 | — | — | 39 | 11 | ||
2013–14 | Սերիա A | 29 | 16 | 1 | 0 | 30 | 16 | |||||
2014–15 | 32 | 15 | 2 | 0 | 34 | 15 | ||||||
2015–16 | 29 | 7 | 2 | 0 | 31 | 7 | ||||||
2016–17 | 21 | 5 | 0 | 0 | 4 | 5 | 25 | 10 | ||||
2017–18 | 31 | 4 | 2 | 1 | — | 33 | 5 | |||||
2018–19 | 3 | 2 | 1 | 2 | 4 | 4 | ||||||
Ընդհանուր | 182 | 60 | 10 | 3 | 4 | 5 | 0 | 0 | 196 | 68 | ||
Կարիերայի ընդհանուր | 182 | 60 | 10 | 3 | 4 | 5 | 0 | 0 | 196 | 68 |
2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[91]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.