Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դոպելգանգեր ( գերմ.՝ Doppelgänger «նմանակ»), ռոմանտիզմի դարաշրջանի գրականության մեջ մարդու նմանակն է, որը հայտնվում է որպես կերպարի մութ կողմ կամ պահապան հրեշտակի հակադրություն։ Որոշ հեղինակների ստեղծագործություններում կերպարը ստվեր չի թողնում և չի արտացոլվում։ Հաճախ նրա հայտնվելը հերոսի մահ է կանխագուշակում։
Նմանակը մարմնավորում է իր մասին «հաճելի և պարկեշտ» պատկերացումներով, գիտակից պատկերացումների հետ անհամատեղելիության պատճառով (օրինակ․ հասարակության կամ բարոյականության ազդեցության տակ) արտամղված ստվերային անգիտակից բովանդակությունը (ցանկություններ և այլն)[1]։ Հաճախ նմանակը «սնվում է» պրոտոգոնիստի հաշվին՝ աշխարհում նրա տեղը զբաղեցնելով և նրա թուլանալու չափ դառնալով ավելի ինքնավստահ։ Եվրոպական գրականության մեջ այդպիսի առաջին նմանակներից է Քոլրիջի 1797 թվականին գրված համանուն պոեմում իդեալիզացված Կրիստաբելի մութ կողմը՝ Ջերալդինան[1]։
Նմանակների թեման ներկայացված և բացահայտված է գերմանացի ռոմանտիկների ստեղծագործություններում․ Ալդելբերտ ֆոն Շամիսոյի «Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությանը» (1813) և Հոֆմանի («Սատանայի բուժահեղուկը», «Ավազե մարդը») պատմություններում։
Եթե կա մի մութ ուժ, որը թշնամաբար և դավաճանաբար մեր հոգին է նետում օղակ, որպեսզի հետո գրավի մեզ և դնի վտանգավոր, կործանարար ուղու վրա, որի վրա մենք այլ կերպ ոտք չէինք դնի, եթե կա այդպիսի ուժ, ապա նա պետք է ընդունի մեր սեփական կերպարը, դառնա մեր "ես"-ը, քանզի միայն այս դեպքում ենք մենք հավատացնում նրան և տեղ տալիս մեր հոգում, որն անհրաժեշտ է նրան իր խորհրդավոր աշխատանքի համար։
Հոֆմանից հետո առեղծվածային, հաճախ դիվային նմանակման թեմային իրենց գործերում անդրադարձել են ռուս դասականները՝ Ա․Պուշկին («Մեկուսի տնակ Վասիլիի կղզում»), Վ․ Օդոևսկի («Սիլֆիդա»), Ն․ Գոգոլ («Շինել») և Ֆ․ Դոստոևսկի («Նմանակը» վիպակ)։
Անգլալեզու ռոմանտիկ գրականության մեջ Ջեյմս Հոգգի «Արդարացված հանցագործի գաղտնի խոստովանությունները» (1824) վեպից հետո նմանակման թեման վերամշակել են Էդգար Պոն («Վիլյամ Վիլսոն»), Դիքենսը («Պատմություն երկու քաղաքների մասին»), Ջոզեֆ Շերիդան լե Ֆանյուն («Կանաչ թեյ») և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը», «Բալանտրեի տիրակալը»)։ Ջեքիլի և Հայդի մասին պատմության մեջ գլխավոր հերոսի երկվությունը առաջին անգամ կեղծ գիտության մեջ մեկնաբանվեց, և արդյունքում ևս մեկ երկվական զույգի աղբյուր հանդիսացավ՝ Marvel-ի կոմիքսներում գիտնական Բրյուս Բեներ/ հրեշ Հալք, ընդ որում պրոտոգոնիստը աստիճանաբար փոխարինում էր դոպելգանգերին։
Նմանակների մասին շատ պատմություններում հեղինակները նրանց ներկայացնում են որպես հարազատներ, որպեսզի ընդգծեն նրանց ներքին բարեկամությունը, կամ ստեղծում են պղտոր սիրային կապեր երկու «կեսերի» միջև։ Օրինակ Քոլրիջի ստեղծագործությունում Ջերալդինան, Քրիստաբելի անկողնում մերկ գիշեր անց կացնելուց հետո, ժամանակի ընթացքում գրավում է նրա հանգուցյալ մոր տեղը՝ հմայելով և ամբողջապես իրեն ենթարկեցնելով նրա հորը, իսկ «Բալանտրեի տիրակալը»-ի նմանակները հարազատ եղբայներ են։
XX դարում նմանկման թեման երկրորդ շունչ է ստանում ինչպես արևմտյան (Խորխե Լուիս Բորխեսի «Դավաճանի և հերոսի թեման», Ալեն Ռոբ-Գրիյեի «Հակավեպեր»[2]), այնպես էլ ռուս գրականության մեջ (Վալերի Բրյուսովի «Հայելու մեջ», Անդրեյ Բելիի «Պետերբուրգ», Վլադիմիր Նաբոկովի «Հուսահատություն», Գայտո Գազդանովի «Ալեքսանդր Վոլֆի ուրվականը», Եվգենի Շվարցի «Ստվեր»)։
Ավելի ուշ մեկնություններում տվյալ թեմային անդրադարձել է Չակ Պալանիկը «Մարտակումբ» վեպում։
Ժամանակակից գրքերի մեջ պետք է նշել Եվգենի Գագլոեվի «Զերցալիա» շարքը։ Նրա ստեղծագործության մեջ շատ հաճախ ներկա են դոպելգանգերներ։
Ինչպես նաև անհրաժեշտ է նշել Սերգեյ Բուրտյակի 2002 թվականին Համառուսական գրականության «Տարվա գիրք» մրցանակի արժանացած «Կատու» վեպը։ «Կատու» վեպում գլխավոր հերոսի դոպելգանգերը իր կատուն է։ Այդպես հեղինակը պոստմոդեռնիստապես վերաիմաստավորել է սյուժեն․ Ռոբերտ Սթիվենսոնի «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմության» և Շառլ Պեռոի «Կոշկավոր կատուն»։
2019 թվականին Իսայի «Бал ты мор» պատմության մեջ դոպելգանգերը անդրշիրիմյան աշխարհում հիշատակվում է որպես գլխավոր հերոսների մութ կողմ։
Հոգեվերլուծության մեջ նմանակների բացառիկությունը մեկնաբանել են Զիգմունդ Ֆրոյդը («Զազրելի», 1919), նրա աշակերտ Օտտո Ռանկը («Նմանակ», 1914, հրատարակվել է 1925), Ուիլֆրեդ Բիոնը («Երևակայական նմանակ», 1950) և Մլադեն Դոլարը («Ամուսնական գիշերը ես կլինեմ քեզ հետ», 1991)։ Այն, որ արական սեռի ներկայացուցիչները գրեթե միշտ հանդես են գալիս որպես սուբյեկտի նմանակներ, վկայում է, որ նմանակը հակառակ սեռի դեմքերի հետ հարաբերությունների ձևավորմանը խթանող նարցիսական պրոյեկցիա է[3]։
Դոպելգանգերի մեկ այլ տեսակն էլ հանդիպում է ֆանտաստիկ ստեղծագործություններում։ Դա մարդագայլ է, որը կարող է ճշգրտությամբ վերարտադրել նրա տեսքը, վարքը (երբեմն նաև փսիքեն), ում պատճենում է[4]։ Դոպելգանգերը բնականում կավից թրծած մարդանման քանդակի տեսք ունի, որի դիմագծերը ջնջված են։ Ի դեպ, այս վիճակում նրան հազվադեպ կարելի է տեսնել․ դոպելգանգերը նախընտրում է միշտ քողարկվել՝ հասկանալով, թե ինչ ատելություն են առաջացնում նրա ունակությունները[5]։
Նմանակում[6] կարող ենք տեսնել շատ գրական ստեղծագործություններում։ Լերմոնտովի «Մեր օրերի հերոսը» ստեղծագործությունում գլխավոր հերոսի՝ Պեչորինի կերպարը հակադրվում է, այսպես ասած, «նմանակներին»․ համեմատությամբ բացահայտվում են կերպարի բնավորության դրական և բացասական գծերը։ Պեչորինի նմանակներն են ենթասպա Գրուշնիցկին և բժիշկ Վերները։ Եթե առաջինը Պեչորինի մտահոգությունները կապում է ամբոխից տարբերվելու ցանկությանը՝ դրանով իսկ գրավելով նրա ինքնասիրությունը, ապա երկրորդը հերոսի համախոհն է և ավելի շատ կիսում է կյանքի հանդեպ ունեցած նրա հայացքները։
Ինչպես նաև որպես նմանակման օրինակ կարող է ծառայել Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը։ Ինչպես «Մեր օրերի հերոսը» ստեղծագործությունում, այնպես և այստեղ նմանակները օգնում են բացահայտելու գլխավոր հերոսի՝ Ռոդիոն Ռասկոլնիկովի բարդ բնավորությունը։ Ռազումիխինը, չնայած Ռասկոլնիկովի հակադրությունն է, քանի որ ակտիվ և գործուն է, միևնույն է ընդգծում է հերոսների նմանությունը բնավորության այնպիսի գծերում, ինչպիսիք են պարկեշտությունը և մարդկայինությունը։ Իր հերթին Լուժինը իրեն բնորոշ կեղծավորությամբ բացահայտում է գլխավոր հերոսի ցանկությունների եսասիրությունը։ Սվադրիգայլովը իր «Մենք մի սանրի կտավ ենք» արտահայտությամբ օգնում է հասկանալ, որ իր և Ռասկոլնիկովի անհամաձայնություններով լի կերպարները իրար մեջ ունեն ինչ-որ ընդհանրություն։ Բացի տղամարդկանց կերպարներից նմանակներ ունեն նաև կին կերպարները։ Օրինակ Ռասկոլնիկովի քույրը՝ Ավդոտյա Ռոմանովնան և «մեղսավոր» Սոֆյա Սեմյոնովնա Մարմելադովան։
Կան բազում կայքեր, որոնց օգնությամբ մարդիկ կարող են գտնել իրենց նմանակներին։ Սովորաբար այդպիսի հարթակները օգտագործում են արհեստական բանականություն և մեքենայական կրթություն, որոնք օգտատերների կողմից բեռնված նկարներում առանձնացնում են իրար նման դեմքեր։ Արդյունքը իսկապես զարմացնում է․ չէ՞ որ երկու և ավելի մարդիկ, որոնք ոչ մի կերպ կապված չեն իրար, նմանակներ են։ Չնայած Ավստրալիայի Ադելաիդա համալսարանի գիտնական Տեգան Լուկասի հետազոտությունը ցույց է տվել, որ բացարձակապես նմանակներ (որոնց դեմքի գծերը ամբողջովին համընկնում են) գոյություն չունեն[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.