From Wikipedia, the free encyclopedia
Փսիքե, հոգեբանության մեջ՝ մարդու մտածողության, գիտակցականի և անգիտակցականի ամբողջությունն է։ Հոգեբանությունը փսիքեի գիտական կամ օբյեկտիվ ուսումնասիրությունն է։ Բառը հին կիրառություն ունի հոգեբանության և փիլիսոփայության մեջ՝ դեռևս հնագույն շրջանից սկսած, և իրենից ներկայացնում է մարդու բնույթի գիտական տեսանկյունից հասկացման հիմնաքարային հղացքներից մեկը։ Հայերեն հոգի բառը երբեմն, մասնավորապես՝ ոչ պրոֆեսիոնալ կոնտեքստում և ավելի հին տեքստերում, կիրառվում է որպես փսիքեի հոմանիշ[1]։
Փսիքե բառը գալիս է հին հունարեն ψυχή բառից, որ նշանակում է կյանք։ Շունչ իմաստով այն առաջ է բերել ψύχω բառը, որ նշանակում է փչել։ Բառի երկրորդական իմաստների մեջ են մտնում «հոգի», «ոգի», «ուրու», և, որից էլ գալիս է երևույթի անվանումը՝ «ես, ինքնություն»` որպես գիտակցական ինքնություն կամ փսիխե[2][3]։ Հին հունական դիցաբանությունում կա նաև Փսիքե անունով աստվածուհի, ով շնչի, հոգու աստվածուհին էր։
Փսիքեի գաղափարը կենտրոնական է Պլատոնի փիլիսոփայության մեջ։ Իր Ֆեդոյում Պլատոնը բերում է Սոկրատեսի չորս արգումենտները հօգուտ հոգու անմահության` ի հակադրություն մարմնի մահկանացու լինելուն[4]։ Պլատոնի Սոկրատեսը նաև պնդում է, որ մահից հետո փսիքեն ավելի ունակ է հասնել իմաստության և զգալ պլատոնական ձևույթները, քանի որ այն առանձնացած է մարմնից և ազատված նրա ճնշումից[5]։
Հույն փիլիսոփա Արիստոտելը գրել է աշխատություն, որ կոչվում է Περὶ Ψυχῆς, լատիներեն` «De Anima» և հայերեն` «Հոգու մասին»։ Արիստոտելի տեսությունը երեք հոգիների՝ մարմնականի, կենդանականի և գիտակցականի մասին, հոգեբանության՝ հոգու մասին հիմնական տեսությունն էր մինչև 19-րդ դար։ Մինչ Արիստոտելը՝ բազմաթիվ հունական աղբյուրներ են հիշատակել փսիքեն առավել ոչ մասնագիտական իմաստով[6]։ Ուշ անտիկ շրջանում Գալենական բժշկությունը զարգացրեց երեք ոգիների՝ պնևմաների տեսությունը Արիստոտելի երեք հոգիների տեսության հիման վրա։
Փսիքե եզրույթը լատինականացվեց որպես անիմա, որն էլ դարձավ հիմնաքարային հասկացությունը միջնադարյան հոգեբանության մեջ։ Հայերենում անիմա արտահայտության փոխարեն կարող է կիրառվել հոգի բառը, սակայն գիտական իմաստով փսիքեն առավել նախընտրելի է[7]։
19-րդ դարի հոգեբաննրը, ինչպես Ֆրանց Բրենտանոն, տվեցին փսիքեի ավելի սուբյեկտիվ և ամբողջական ձևակեպումներ։
Հոգեվերլուծության և խորամուխ հոգեբանության այլ ճյուղերի՝ փսիքեի բացատրությունը տրվում է որպես անձի կառույցի, որը ազդում է մտածողության, պահվածքի և ինքնության վրա[8]։
Զիգմունդ Ֆրոյդը՝ հոգեվերլուծության հայրը, հավատում էր, որ փսիքեն (նա օգտագործում էր գերմաներեն Seele բառը), կազմված է երեք հիմնական մասերից.
Կարլ Յունգը գրել է իր գործերի մեծ մասը գերմաներեն և հաճախ դժվար է տարբերություն մտցնել հոգու և փսիքեի միջև։ Սակայն ինքը՝ Յունգը, հստակ տարբերություն է մտցնում այս երկու հասկացությունների մեջ։ Նա գրում է.
Վերջին տասնամյակներին կոգնիտիվ հոգեբանությունը փոխարինել է հոգեվերլուծությանը՝ որպես հոգեբանության առաջատար ճյուղ ակադեմիկ շրջանակներում։ «Միտք» և «մտածողություն» եզրերը կոգնիտիվ հոգեբանության կողմից առավել ընդունելի են, քան փսիքեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.