Remove ads
Չարլզ Դիքենսի վեպ From Wikipedia, the free encyclopedia
"Պատմություն երկու քաղաքների մասին" (անգլ.՝ A Tale of Two Cities), տպագրված է 1859, Չարլզ Դիքենսի պատմական վեպերից Ֆրանսիական հեղափոխության ժամանակների մասին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պատմություն երկու քաղաքների մասին անգլ.՝ A Tale of Two Cities | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն և social problem fiction? |
Ձև | վեպ |
Հեղինակ | Չարլզ Դիքենս |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Փարիզ և Լոնդոն |
Նկարազարդող | Հելբոտ Նայթ Բրաուն |
Հրատարակչություն | Chapman & Hall |
Հրատարակվել է | 1859 |
Նախորդ | Փոքրիկ Դորիթ |
Հաջորդ | Մեծ հույսեր |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dickens/2staedte/2staedte.html |
A Tale of Two Cities |
Լոնդոն, 1775 թ.։ Տարեց բանկային ծառայողը Ջարվիս Լորիսը հաղորդում է 17-ամյա Լյուսի Մանետին այն մասին, որ նրա հայրը ամենևին էլ չի մահացել (ինչպես նա համարում էր), այլ իր ծննդյան պահից պահվել է Բաստիլում՝ չար մարկիզուհի Էվրեմոնդայի հսկողության տակ։ Հիմա նա ազատվել է և ապրում է Փարիզում իր նախկին ծառաների հետ։ Լորիսը և Լյուսին մեկնում են Ֆրանսիա, որպեսզի դժբախտին տանեն հայրենիք։
1780 թվական։ Լոնդոնի Օլդ-Բեյլ դատարանում դատում են ֆրանսիացի գաղթական Չարլզ Դարնիին։ Խելոք փաստաբանին՝ Կարտոնին, հաջողվում է համոզել դատարանին իր անմեղության մասին։ Ազատվելով, Դարնին Փարիզում հանդիպում է իր հորեղբորը՝ մարկիզ Էվրեմոնդին։ Գիշերը Էվրեմոնդը հըուրընկալում է քաղաքացիների, որոնք վրաերթի էին ենթարկվել իր կառքով։
Լյուսիի և Դարնիի միջև առաջանում է զգացմունք, և երիտասարդը խնդրում է նրա ձեռքը բժիշկ Մանետից։ Նա խոստովանում է, որ Դարնին նրա իսկական անունը չէ, որ նա ամեն դեպքում Էվրեմոնդ է՝ ամենամոտ բարեկամը այդ մարդու, ով դատապարտված էր բժշկի 20-ամյա մոռացությանը։ Բժիշկը տալիս է իր համաձայնությունը ամուսնությանը։
1789 թվական։ Բարեհոգի Դարնին Լյուսիի հետ ապրելով Լոնդոնում՝ ստանում է Փարիզից նամակ, որտեղ նրա տարեց ծառան, բռնվելով դատարանի կողմից, խնդրում էր օգնություն։ Հազիվ Դարնին քայլում էր ֆրանսիական հողի վրա, երբ նրան ձերբակալում են որպես փախստական և նետում Լաֆորս բանտ։ Դարնիի ընտանիքտ ամբողջ կազմով ձեռնամուխ է լինում նրա փրկությանը։
1 տարի և երեք ամիս ընթանում է Դարնիի դատավարությունը։ Գործընթացի ժամանակ նրա դեմ ցուցմունք է տալիս մադամ Դեֆարժը։ Չնայած Մանետի միջամտությունը՝ ի պաշտպանություն փեսայի, Էվրեմոնդի ոճրագործությունների տպավորության տակ հեղափոխական դատարանը Մահապատժի է դատապարտում Դարնիին։
Փաստաբան Կարտոնին, որը անպատասխան սիրահարված էր Լյուսիին, կարողանում է լսել մադամ Դեֆարժի խոսակցությունը, որտեղ նա բացահայտում է Էվրեմոնդի հանդեպ ունեցած ատելության իրական պատճառը. շատ տարիներ առաջ հանգուցյալ Էվրեմոնդը բռնաբարել էր իր քրոջը՝ բուժող բժշկի հետ, որ հանդիսանում էր բժիշկ Մանետը։ Նրա ընտանիքը դատապարտված էր մահվան, և ինքը ողջ է մնացել միայն հրաշքով։
Կարտոնը զգուշացնում է Լյուսիին և նրա ընտանիքինն որ անհրաժեշտ է շտապ լքել Ֆրանսիան, քանի որ մադամ Դեֆարժի հաջորդ զոհը կդառնա ինքը՝ Լյուսին, ու իր դուստրը։ Շանտաժի օգնությամբ նա փոխում է իր հագուստը Դարնիի հետ։ Քանի որ արտաքուստ նրանք շատ նման են, Դարնիին հաջողվում է անարգել դուրս գալ բանտից և Փարիզից, իսկ Կարտոնը մյուս օրը հադես է գալիս նրա փոխարեն։
Կարտոնի վերջին խոսքերից պարզ է դառնում, որ նա համարում է իր արարքը զոհաբերություն՝ Լյուսսի սիրո և հանուն նրա երջանկության։ Գրքի վերջում ցուցադրվում է մադամ Դեֆարժի մահը՝ հավատարիմ տնային տնտեսուհի Լյուսի Մանետի ձեռքերում։ Դարնի ամուսինները ապահով վերադառնում են Լոնդոն։
«Պատմություն երկու քաղաքների մասին» վեպի գաղափարը Դիքենսին եկել է Ուիլկի Քոլինզի պիեսի բեմադրության ժամանակ, որի գլխավոր հերոսը իրեն զոհաբերում է հանուն իր սիրելիի երջանկության։ Այս պատմությունը, որը ունեցել է զուգահեռներ հենց Դիկենսի կյանքի հետ, կապվել են մտքեր Ֆրանսիական հեղափոխության մասին։ Կարդալով Թոմաս Քարլայլի պատմական գրքերը՝ Դիքենսը նրան երկրպագել է և նրանից շատ բաներ է սովորել։
Ինչը բնորոշ է հասուն Դիկենսին, գործողությունների նմուշները թույլ են տալիս ուրվագծել թելեր, կապված ամբողջ հասարակությանը, և ընթերցողի աչքերի առջևով անցկացնել ամենատարբեր խավերի ներկայացուցիչներին։ Իրավաբանի մասնագիտությունը, ինչպես միշտ, հանգեցնում է դրամատիկ նկարագրով դատական գործընթացների։
Անգլախոս երկրներում եզակի (բացառությամբ «Բարնեբի Ռաջի») Դիկենսի պատմավեպը դարձել է դասագիրք։ Նշվում է, որ տպաքանակի 200 միլիոն օրինակով գրողի ստեղծագործությունը ոչ միայն առավել հայտնի է անգլալեզու երկրներում, այլև անգլալեզու գրականության մեջ զբաղեցնում է անփոխարինելի դեր։
Վեպը բազմիցս էկրանավորվել է՝ առաջին անգամ 1911 թ. Դասական է համարվում 1935 թ. էկրանավորումը, որի պրոդյուսերն էր Դ. Սելզնիկը։ 1980 թվականին դուրս է եկել նաև ամերիկյան էկրանավորումը, անգլերեն մինիսերիալ, իսկ 1984 թ.՝ ավստրալիական մուլտֆիլմ։ Վեպի սյուժեն օգտագործվում է որպես օպերա և մյուզիքլ։
Այնուամենայնիվ ռուսալեզու ընթերցողներին գիրքը համեմատաբար քիչ է հայտնի, հավանաբար, նկատի ունենալով հեղափոխական իրողությունների պատկերները, նրան դարձրել է հարձակման թիրախ մարքսիստական գրականագետների համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատմություն երկու քաղաքների մասին» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.