From Wikipedia, the free encyclopedia
Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք (անգլ.՝ «Marvel Cinematic Universe», կարճ՝ ՄԿՏ), հորինված տիեզերք, սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի շարք, հիմնված Marvel ընկերության կոմիքսների վրա և վերամշակված Marvel Studios-ի կողմից։ Տիեզերքը ստեղծվել է մի քանի ֆիլմերի հերոսների և սյուժեների միացմամբ։ Արդեն մեծ էկրաններ են դուրս եկել այդպիսի 27 ֆիլմ՝ սյուժեների միացմամբ, սակայն տարբեր հերոսներով, որոնք հաճախ հանդիպում են միմյանց և կարճամետրաժ ֆիլմերի շարք «Marvel One-Shots»-ը նույնպես մտնում են այս տիեզերքի մեջ։
Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքն աշխարհի ամենաշահութաբեր ֆիլմաշարերի մեջ զբաղեցնում է առաջին տեղը՝ ընդհանուր մոտ 17 մլրդ շահույթով, իսկ «Վրիժառուները», «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», «Վրիժառուները։ Անվերջության պատերազմը» և «Վրիժառուները 4» ֆիլմերը բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցնում են առաջին, չորրորդ, վեցերորդ և ութերորդ տեղերը։
Տիեզերքի ֆիլմերից յուրաքանչյուրում պարունակվում են վերահղումներ մյուս ֆիլմերին, որն էլ ֆիլմերը կապում է իրար հետ և ամբողջացնում մի տիեզերքի մեջ։ Մնացած ֆիլմերը, որոնք հիմնված են Marvel-ի կոմիքսների վրա, կապված չեն այս շարքի հետ, քանի որ նկարահանված են այլ ընկերությունների կողմից և չունեն տիեզերքի հետ ընդհանուր սյուժետային գիծ՝ չնայած, որ հերոսները կոմիքսների նույն աշխարհից են։
2005 թվականին Variety ամսագիրը հայտնեց, որ Marvel Studios-ը սկսում է արտադրել իր սեփական ֆիլմերը և կտարածի նրանց Paramount Pictures-ի միջոցով։ Մինչ այդ ստուդիան հանդես էր գալիս միայն որպես սո-պրոդյուսեր՝ իր ստեղծած կերպարների էկրանավորումներում (ավելի հայտնի է 20th Century Fox-ի հետ յոթնամյա պայմանագիրը)։ Եկամուտները, որոնք եկել էին այդ ֆիլմերից, Marvel-ի ղեկավարությունը որոշում է ներդնել իր սեփական ֆիլմաշարի մեջ, որի ստեղծման ընթացքն ամբողջությամբ կլինի ստուդիայի ղեկավարության տակ։ Այս նպատակով կնքվեց վերականգնվող, կրեդիտային պայմանագիր յոթ տարի ժամկետով՝ Merrill Lynch-ի հետ՝ 525 մլն $ արժողությամբ[1]։
Marvel Studios-ի նախագահ Քեվին Ֆայգին նշեց, որ այս ֆիլմաշարը պլանավորվում էր անվանել «Marvel Cinema Universe»[2][3], բայց ընտրվեց այլ անվանում՝ «Marvel Cinematic Universe»[4]: Սկզբում ֆիլմերը տարածվում էին Paramount Pictures-ի և Universal Pictures-ի կողմից։ 2012 թվականից սկսած ֆիլմերը տարածում է Walt Disney Pictures-ը[5], որը գնել էր Marvel Entertainment ընկերությունը[6]։
Ֆիլմ | Ամսաթիվ | Ռեժիսոր(ներ) | Սցենարի հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Ստատուս |
---|---|---|---|---|---|
Վրիժառուներ, ընդհանուր հավաք, Առաջին փուլ[7] | |||||
«Երկաթե մարդը» | 02.05.2008 | Ջոն Ֆավրո[8] | Արթուր Մարկամ, Մեթ Հոլոուեյ, Մարկ Ֆերգուս և Հոուք Օսթբի | Ավի Արադ և Քևին Ֆայգի | Դուրս եկած |
«Անհավանական Հալկը» | 13.06.2008 | Լուի Լետերյե[9] | Զակ Պեն[10] | Ավի Արադ, Հեյլ Էն Հյորդ և Քևին Ֆայգի | |
«Երկաթե մարդը 2» | 07.05.2010 | Ջոն Ֆավրո[11] | Ջասթին Տերու[12] | Քևին Ֆայգի | |
«Տոր» | 06.05.2011 | Քեննեթ Բրանա[13] | Դոն Փեյն, Էշլի Միլլեր և Զակ Ստենց, Մարկ Պրոտոսևիչի և[13] Ժոզեֆ Ստրաժինսկու սյուժեի հիման վրա | ||
«Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն» | 22.07.2011 | Ջո Ջոնսոն[14] | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[15] | ||
«Վրիժառուները» | 04.05.2012 | Ջոսս Ուիդոն[16] | Զակ Պեն, Զակ Պենի և Ջոսս Ուիդոնի սյուժեի հիման վրա[16] | ||
Երկրորդ փուլ[7] | |||||
«Երկաթե մարդը 3» | 03.05.2013 | Շեյն Բլեք[17] | Դրյու Պիրս և Շեյն Բլեք[17][18] | Քևին Ֆայգի | Դուրս եկած |
«Տոր։ Մռայլ աշխարհը» | 08.11.2013 | Ալան Թեյլոր[19] | Քրիստոֆեր Յոսթ, Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[20][21][22] Դոն Պեյնի և Ռոբերտ Ռոդետի սյուժեի հիման վրա | ||
«Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | 04.04.2014 | Էնթոնի և Ջո Ռուսոներ[23] | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[24][25] | ||
«Գալակտիկայի պահապանները» | 01.08.2014 | Ջեյմս Գանն | Ջեյմս Գանն և Նիկոլ Պերլման[26] | ||
«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» | 01.05.2015 | Ջոսս Ուիդոն[27][28][29] | |||
«Մրջյուն-մարդ» | 17.07.2015 | Պեյտոն Ռիդ | Ադամ Մաքկեյ, Փոլ Ռադդ, Էդգար Ռայթ և Ջո Կոռնիշ[30] Էդգար Ռայթի և Ջո Կորնիշի սյուժեի հիման վրա | ||
Երրորդ փուլ[31] | |||||
«Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ» | 06.05.2016 | Էնթոնի և Ջո Ռուսոներ | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32][33] | Քևին Ֆայգի | Դուրս եկած |
«Դոկտոր Սթրենջ» | 04.11.2016 | Սքոթ Դերիկսոն | Սքոթ Դերիկսոն, Ջոն Սփեյթս և Ս. Ռոբերտ Կարգիլ | ||
«Գալակտիկայի պահապանները. մաս 2» | 05.05.2017 | Ջեյմս Գանն | |||
«Սարդ-մարդը։ Տունդարձ» | 07.07.2017 | Ջոն Ուոթս[34] | Ջոն Ֆրենսիս Դեյլի և Ջոնաթան Մ. Գոլդշթեյն[35] | Քևին Ֆայգի և Էմի Պասկալ | |
«Տոր։ Ռագնարյոկ» | 03.11.2017 | Թայքա Վայթիթի | Ստեֆանի Ֆոլսոմ, Քրիստոֆեր Յոսթ, Էրիկ Պիասոն и Կրեյգ Կայլ[32][36] | Քևին Ֆայգի | |
«Սև հովազ» | 16.02.2018 | Ռայան Կուգլեր[37] | Մարկ Բեյլի և Ջո Ռոբերտ Կոուլ | ||
«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» | 04.05.2018 | Էնթոնի և Ջո Ռուսոներ[38] | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32] | ||
«Մրջյուն-Մարդը և Իշամեղուն» | 06.07.2018 | Պեյտոն Ռիդ | Էնդրյու Բառռեր, Գեբրիել Ֆերրարի, Ադամ Մաքկեյ | Քևին Ֆայգի և Սթիվեն Բրուսար | |
«Կապիտան Մարվել» | 08.03.2019 | Աննա Բոդեն և Ռայան Ֆլեկ | Նիկոլ Պերլման, Մեգ ԼեՖով, Ժենեվա Ռոբերթսոն-Դուորեն, Լիզ Ֆլեհայվ և Քարլի Մենչ, Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք[32][36] | Քևին Ֆայգի | |
«Վրիժառուները 4» | 03.05.2019 | Էնթոնի և Ջո Ռուսոներ[38] | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32] | ||
«Սարդ-Մարդ. Տնից հեռու» | 05.07.2019 | Ջոն Ուոթս | Քրիս ՄակՔենա և Էրիկ Սոմերս | Քևին Ֆայգի և Էմի Պասկալ | |
Չորրորդ փուլ | |||||
«Սև Այրի»[39] | 09.07.2020 | Քեյթ Շորթլանդ[40] | Ժեյք Շեֆեր[41] | Քևին Ֆայգի | Դուրս եկած |
«Շան-Չին և տասը օղակների լեգենդը» | 03.09.2021 | Դեստին Դանիել Քրեթոն | Դեյվիդ Քալահամ, Դեստին Դանիել Քրեթոն և Էնդրյու Լանհեմ | ||
«Հավերժները» | 05.11.2021 | Քլոյա Չժաո[42] | Մեթյու Ֆիրպո[43] և Ռայան Ֆիրպո[43] | ||
«Սարդ-Մարդ։ Տունդարձի ճանապարհ չկա» | 17.12.2021 | Ջոն Ուոթս | Քրիս ՄակՔենա և Էրիկ Սոմերս | ||
«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» | 06.05.2022 | Սեմ Ռեյմի | Մայքլ Ուոլդրոն | ||
«Թոր. Սեր և ամպրոպ» | 08.07.2022 | Թայքա Վայթիթի | Թայքա Վայթիթի և Ջենիֆեր Քեյթին Ռոբինսոն | ||
«Սև Հովազ 2»[44] | 11.11.2022 | Ռայան Կուգլեր[44] | Ռայան Կուգլեր և Ջո Ռոբերտ Քոուլ | ||
հինգերորդ փուլ | |||||
«Գալակտիկայի պահապանները. մաս 3» | TBA | TBA | Մշակվում է | Քևին Ֆայգի | Կանգնեցված է |
«Բլեյդ»[45] | |||||
Marvel One-Shots (հայերեն՝ Marvel-ի կարճամետրաժներ), կարճամետրաժ ֆիլմերի շարք՝ ստեղծված Marvel Studios-ի կողմից, Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի շրջանակներում։ Ֆիլմերի ցանկը.
Անվանում | Ամսաթիվ | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրոդյուսեր | Home media release |
---|---|---|---|---|---|
The Consultant Կոնսուլտանտը |
2011 թվականի սեպտեմբերի 13 | Լեյտում | Էրիկ Փիրսոն | Քեվին Ֆայգի | Թոր |
A Funny Thing Happened on the Way to Thor’s Hammer Զարմանալի դեպք՝ Թորի մուրճի հետ կապված |
2011 թվականի հոկտեմբերի 25 | Կապիտան Ամերիկա | |||
Item 47 Օրինակ 47 |
2012 թվականի օգոստոսի 25 | Լուի Դ’Էսպոզիտո | Վրիժառուները | ||
Agent Carter Գործակալ Քարթեր |
2013 թվականի սեպտեմբերի 3 (թվային կրկնօրինակ)
2013 թվականի սեպտեմբերի 24 (ֆիզիկական կրկնօրինակ) |
Երկաթե մարդը 3 | |||
All Hail the King Ողջույն արքային |
2014 թվականի փետրվարի 4(թվային կրկնօրինակ)
2014 փետրվարի 25(ֆիզիկական կրկնօրինակ) |
Դրյու Փիրս | Թոր։ Մռայլ աշխարհը |
Սերիալ | Եթերաշրջան | Սերիաների քանակ | Ցուցադրման ամսաթիվ | Գործադիր պրոդյուսերներ | Ստատուս | ||
---|---|---|---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | ||||||
ABC-ի սերիալներ | |||||||
«Վ.Ա.Հ.Ա.Ն.»-ի գործակալները | 1 | 22 | 2013 թվականի սեպտեմբերի 24 | 2014 թվականի մայիսի 13 | Ջեդ Ուիդոն, Մորիսսա Տանչարոեն և Ջեֆրի Բելլ[46] | Դուրս եկած (ավատված) | |
2 | 2014 թվականի սեպտեմբերի 23 | 2015 թվականի մայիսի 12 | |||||
3 | 2015 թվականի սեպտեմբերի 29 | 2016 թվականի մայիսի 17 | |||||
4[47] | 2016 թվականի սեպտեմբերի 20 | 2017 թվականի մայիսի 16 | |||||
5[48] | 2017 թվականի դեկտեմբերի 1 | 2018 թվականի մայիսի 18 | |||||
6 | 13 | 2019 թվականի մայիսի 10 | 2019 թվականի օգոստոսի 2 | ||||
7 | 2020 թվականի մայիսի 27 | 2020 թվականի օգոստոսի 12 | |||||
Գործակալ Քարթեր | 1 | 8 | 2015 թվականի հունվարի 6 | 2015 թվականի փետրվարի 24 | Թարա Բաթերս, Միշեել Ֆազեկաս և Քրիս Դինգես[49] | ||
2 | 10 | 2016 թվականի հունվարի 19 | 2016 թվականի մարտի 1 | ||||
Չմարդիկ | 1 | 8 | 2017 թվականի սեպտեմբերի 29 | 2017 թվականի նոյեմբերի 10 | Սքոթ Բաք | ||
Netflix-ի սերիալներ | |||||||
Խիզախորդ | 1 | 13 | 2015 թվականի ապրիլի 10 | Սթիվեն Ս. ԴեՆայթ | Դուրս եկած | ||
2 | 2016 թվականի մարտի 18 | Դագ Պետրի և Մարկո Ռամիրեզ[50] | |||||
3 | 2018 թվականի հոկտեմբերի 19 | Էրիկ Օլեսեն | |||||
Ջեսիկա Ջոնս | 1 | 13 | 2015 թվականի նոյեմբերի 20 | Մելիսա Ռոզենբերգ[51] | |||
2 | 2018 թվականի մարտի 8 | ||||||
3 | 2019 թվականի հունիսի 14 | ||||||
Լյուկ Քեյջ | 1 | 13[52] | 2016 թվականի սեպտեմբերի 30[53] | Չեո Հոդարի Կոկեր[54] | Դուրս եկած (ավատված) | ||
2 | 2018 թվականի հունիսի 22 | ||||||
Երկաթե Բռունցք | 1 | 13 | 2017 թվականի մարտի 17 | Սքոթ Բակ[55] | |||
2[56] | 10 | 2018 թվականի սեպտեմբերի 7 | Ռեյվեն Մեթցներ | ||||
Պաշտպանները[57] | 1 | 8[58] | 2017 թվականի օգոստոսի 18 | Դագ Պետրի և Մարկո Ռամիրեզ[59] | |||
Պատժողը[60] | 1 | 13 | 2017 թվականի նոյեմբերի 8 | Սթիվ Լայթֆուտ | Դուրս եկած | ||
2 | 2019 թվականի հունվարի 18 | ||||||
HULU-ի սերիալներ | |||||||
Փախստականներ | 1 | 10 | 2017 թվականի նոյեմբերի 21 | 2018 թվականի հունվարի 9 | Ջոշ Շվարց և Ստեֆանի Սևաջ | Դուրս եկած | |
2 | 13 | 2018 թվականի դեկտեմբերի 21 | |||||
3 | 10 | 2019 թվականի դեկտեմբերի 13 | |||||
Freeform-ի սերիալներ | |||||||
Թիկնոց և Դաշույն | 1 | 10 | 2018 թվականի հունիսի 7 | 2018 թվականի օգոստոսի 2 | Ջո Պոկասկի | Դուրս եկած | |
2 | 2019 թվականի ապրիլի 4 | 2019 թվականի մայիսի 30 | Արտադրությունում | ||||
Այլ սերիալներ | |||||||
Նոր մարտիկներ | 1 | 10 | 2018 | TBA | Քեվին Բիգել | Արտադրությունում | |
Ծայրահեղ վտանգավորները | 1 | 1 | Չեղարկված | Ջեֆրի Բելլ և Փոլ Զբիշեվսկի | Չեղարկված՝ փորձնական սերիայի նկարահանումից հետո | ||
Ավերածությունների հսկողություն | 1 | TBA | TBA | TBA | Բեն Կարլին | Սառեցված |
2012 թվականի մայիսին, «Վրիժառուներ»-ի անոնսի հետ հայտարարվեց Marvel կինոտիեզերքում սերիալ նկարահանելու մտադրության մասին, որի ռեժիսորը լինելու էր Ջոսս Ուիդոնը[61]։ 2012 թվականի օգոստոսի 29-ին հայտարարվեց սերիալի պաշտոնական անվանումը՝ «S.H.I.E.L.D.-ի գործակալները»։ Երկու ամիս անց համացանցում հայտնվեց սերիալի հնարավոր գործող գլխավոր կերպարների ցանկը[62], ինչպես նաև պրոդյուսեր Ջեֆ Լոեբից տեղեկություններ այն մասին, որ Կլարկ Գրեգգը կարող է վերադառնալ Ֆիլ Քոլսոնի դերով, որը, ինչպես երևում է, ողջ էր մնացել «Վրիժառուների» իրադարձություններից հետո[63]։ Սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, ABC ալիքի եթերում, երկրորդ եթերաշրջանը սկսվեց մեկ տարի անց, 2014 թվականի սեպտեմբերի 23-ին։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին։
Սերիալում, Քոլսոնի (Կլարկ Գրեգգ) կողքին, երևացին մի շարք այլ կերպարներ ՄԿՏ-ի տարբեր նախագծերից. Նիք Ֆյուրին (Սեմուել Ջեքսոն), Մարիա Հիլլը (Կոբի Սմոլդերս), Ջասպեր Սիտուելը (Մաքսիմիլիանո Էռնանդես[64]), Ֆելիքս Բլեյքը (Տիտուս Ուելլիվեր[65]), Պեգգի Քարթերը (Հեյլի Էտվելլ[66]), Դում Դում Դուգանը (Նիլ Մակդոնաֆ[66]), Ջիմ Մորիտան (Քեննեթ Չոի[66]) և Սիֆը (Ջեյմի Ալեքսանդր[67]):
2016 թվականի դեկտեմբերի 13-18-ը ցուցադրվել է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները. Յո-յո» վեբ-սերիալը, որն ունի վեց սերիա և համարվում է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները» սերիալի սփին-օֆֆը։
2013 թվականի սեպտեմբերին հայտարարվեց «Գործակալ Քարթեր» սերիալի մասին, որը պատմում է Սթիվ Ռոջերսի առաջին սիրո՝ Փեգի Քարթերի (Հեյլի Էտվել), ինչպես նաև S.H.I.E.L.D. կազմակերպության մասին։ Սերիալը պետք է դուրս գար 2014 թվականի աշնանը[68][69], բայց պրեմիերան տեղափոխվեց 2015 թվականի հունվար։ Առաջին սերիան դուրս եկավ հունվարի 6-ին։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի հունվարին։
Սերիալում նորից հայտնվում է Դում Դում Դուգանը (Նիլ Մակդոնաֆ), որը դրանից առաջ երևացել էր «Առաջին վրիժառուն» (2011) ֆիլմում, «S.H.I.E.L.D.-ի գործակալները» սերիալում և համանուն կարճամետրաժ ֆիլմում, որը Քարթերի արկածների մասին է[70]։ ՄԿՏ-ի շրջանակներում առաջին անգամ հայտնվում են Հովարդ Սթարկի (Դոմինիկ Կուպեր) սեղանապետը՝ Էդվին Ջարվիզը (Ջեյմս Դ’Արսի)[71], որի անունով հետագայում Թոնի Սթարկը կոչում է իր ստեղծած արհեստական բանականությանը։
Չնայած դրական արձագանքներին՝ ցածր ռեյտինգների պատճառով 2016 թվականի մայիսի 12-ին ABC-ին հայտարարեց, որ դադարեցնում է սերիալը[72]։
2015 թվականի մայիսին ABC հեռուստաալիքը հայտնեց, որ պատրաստվում է նկարահանել նոր հեռուստասերիալ «Marvel’s Most Wanted» վերնագրով, որը լինելու է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները» սերիալի սփին-օֆը։ Գլխավոր դերերը պետք է կատարեին Էդրիան Պալիկին (Բարբարա «Բոբբի» Մորս) և Նիք Բլադը (Լենս Հանթեր), սակայն «Գործակալների» երրորդ եթերաշրջանի անոնսում ստուդիան հայտնեց, որ փոփոխում է սփին-օֆֆի աշխատանքները։ 2015 թվականի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ալիքը այնուամենայնիվ որոշել է շարունակել «Marvel’s Most Wanted»-ի վրա աշխատանքները[73]։ Սերիալի պրեմիերայի համար ընտրվեց 2016 թվականի աշունը։ Այնուամենայնիվ, մայիսի 12-ին հայտարարվեց, որ ABC-ին փակում է այս նախագիծը[74]։
2015 թվականի հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ABC Studios-ը նկարահանում է սերիալ՝ ըստ Marvel-ի «Damage Control» կոմիքսների։ Այն պետք է վերաբերվեր հավաքարարների խմբի, որոնք վերացնում էին Marvel-ի տիեզերքի սուպերհերոսների գործունեության արդյունքում կատարված հսկայական ավերածությունները, վերադարձնում էին կորած իրերը իրենց օրինական տերերին և վտանգավոր իրերը պահում էին մարդկանց աչքից հեռու։ Սերիալի վրա աշխատեցին Բեն Կարլինը, որը Դեվիդ Մայների և Ջեֆ Լոեբի՝ Marvel-ի հեռուստատեսային դեպարտամենտի գլխավորի հետ պետք է դառնար նախագծի գործադիր պրոդյուսերը։ Կարլինը գրեց նաև փորձնական սերիայի սցենարը[75]։ Փորձնական սերիայի նկարահանումից հետո սերիալը սառեցվեց, իսկ Damage Control կազմակերպությունը ցուցադրվեց «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում, որը դուրս եկավ 2017 թվականին։
2011 թվականին ստուդիան առաջին անգամ խոսեց հորինված այլմոլորակային ռասայի մասին կոմիքսի էկրանավորման մասին, հայտնի որպես «Չմարդիկ»[76][77]։ Սկզբնական սցենարը գրեց Ջո Ռոբերտ Քոուլը[78]։ 2014 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ դուրս գալու ամսաթիվը՝ 2019 թվականի հուլիսի 12[36]։ 2016 թվականի ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ նախագիծը հետաձգվել է անհայտ ժամանակահատվածով[79]։
2016 թվականի նոյեմբերի 15-ին IMAX Corp, Marvel Television և Disney/ABC ընկերությունները հայտարարեցին «Չմարդիկ» սերիալի ստեղծման մասին, որտեղ պատմվում է Սև որոտի և Չմարդկանց արքայական ընտանիքի մասին։
2013 թվականի նոյեմբերին Marvel Studios-ի հեռուստատեսային բաժինը հայտարարեց չորս, իրար հետ սերտ կապված, սերիալների նկարահանման մասին։ Նրանց ցուցադրման իրավունքը տրվեց Netflix վեբ-հոսթինգին, իսկ գլխավոր հերոսներ ընտրվեցին Խիզախորդը (Չարլի Կոքս[80]), Ջեսիկա Ջոնսը (Քրիստեն Ռիտտեր[81]), Լյուկ Քեյջը (Մայք Կոլտեր[81][82]) և Երկաթե Բռունցքը (Ֆինն Ջոնս[83]): Նրանք նաև պետք է հանդիպեին «Պաշտպանները» մինի-կրասսովերում[84]։ 2016 թվականի հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Netflix-ը պլանավորում է «Խիզախորդ» հեռուստասերիալի սփին-օֆֆը Պատժողի մասին (Ջոն Բերնտալ), որը Խիզախորդի հակառակորդն էր երկրորդ եթերաշրջանում[85]։ 2016 թվականի փետրվարի 25-ին Ջեֆ Լոեբը հայտարարեց, որ ներկա պահին Պատժողի մասին սերիալը չի պլանավորվում, սակայն եթե այն դուրս գա, ապա ոչ շուտ, քան վերը նշված մինի-կրասսովերը։ 2016 թվականի ապրիլի 29-ին Netflix-ը պաշտոնապես սկսեց Պատժողի սերիալի նկարահանումները[86]։
Սերիալը պատմում է կույր իրավապաշտպան Մեթ Մյորդոկի մասին, որը «Խիզախորդ» անվան ներքո պայքարում է հանցագործությունների դեմ գիշերային Դժոխային խոհանոցում։ Առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 սերիայից, դուրս եկավ 2015 թվականի ապրիլի 10-ին։ Այն ստացավ քննադատների բացարձակ դրական արձագանքը և երկարացվեց մինչև երկրորդ եթերաշրջան, որը դուրս եկավ 2016 թվականի մարտի 18-ին[50]։
Սերիալում կան վերահղումներ Վրիժառուներին և համանուն ֆիլմի դեպքերին։ Հիշատակվում է վերջնական մարտը, որը ոչնչացրել էր Նյու Յորքի կեսը և «կախարդական մուրճը» «երկաթե կոստյումի» հետ[87]։ Երկրորդ եթերաշրջանում հիշատակվում է Ջեսիկա Ջոնսը իր սեփական համանուն հեռուստասերիալից, ինչպես նաև տեսնում ենք Քերիի-Էնն Մոսսի կամեոն։ Սերիալի երկրորդ եթերաշրջանում սյուժե է մտցված Պատժողը (Ջոն Բերնտալ)՝ մարդը, որը, սպանելով հանցագործներին, պայքարում է արդարության համար[88] և Էլեկտրան (Էլոդի Յունգ)՝ Խիզախորդի սիրային հետաքրքրությունը[89]։
Սերիալի հիմքը հանդիսացավ «Alias[90]» կոմիքս, որի գլխավոր հերոսը Ջեսիկա Ջոնսն է՝ սուպերհերոսի և մասնավոր դետեկտիվ։ Սերիալում հայտնվում է նաև Լյուկ Քեյջը՝ Ջեսիկայի սիրային հետաքրքրությունը, որի անձնական սերիալը դարձավ Netflix-ի շարքում երրորդը, «Խիզախորդ»-ից և «Ջեսիկա Ջոնս»-ից հետո։ Առաջին եթերաշրջանի բոլոր 13 սերիաների պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերի 20-ին[91]։
Սերիալում կան վերահղումներ Վրիժառուներին և համանուն ֆիլմի դեպքերին, ինչպես նաև Marvel Television/Netflix-ի առաջին սերիալ «Խիզախորդ»-ին։ Սերիալում դեր ուներ Ռոզարիո Դոուսոնը, որը ծանոթ էր հեռուստադիտողին առաջին հեռուստասերիալից՝ որպես Կլեր Թեմփլ։
Սերիալի գլխավոր հերոսն է Լյուկ Քեյջը, որը անհաջող փորձի արդյունքում ստանում է սուպերուժ և դառնում է սուպերհերոս։ Այս սերիալում նույնպես նկարահանվում է Ռոզարիո Դոուսոնը (Քլեր Թեմփլ)՝ «Խիզախորդ» և «Ջեսիկա Ջոնս» հեռուստասերիալներից։ Առաջին եթերաշրջանի բոլոր 13 սերիաների պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին[53]։
Այս սերիալուն նույնպես հիշատակվում են իրադարձություններ կապված Վրիժառուների և Marvel/Netflix միասնական նախագծերի հետ։
Սերիալը պատմում է Դեննի Ռենդի մասին, հայտնի որպես Երկաթե Բռունցք, որի դերը կատարում է Ֆինն Ջոնսը։ 12 տարեկանում Դեննին, իր ընտանիքի հետ, ընկնում է դժբախտ պատահարի մեջ, որտեղ հրաշքով կենդանի է մնում միայն ինքը։ Նրան փրկում են ինչ-որ գաղտնի միաբանության վարդապետներ և սովորեցնում են մարտարվեստ, կարգապահություն, հոգևոր հավասարակշռություն։ 15 տարի անց նա վերադառնում է հայրենի քաղաք՝ Նյու Յորք, որտեղ նա համարվում էր մահացած, որպեսզի կարողանային տիրել հոր ընկերությանը, որը աշխարհում մեծագույններից էր։ Հասնելով քաղաք՝ նա հասկանում է, որ իր ժամանմանն այդքան էլ ուրախ չեն։ Դեննին ցանկանում է վերադարձնել հոր ընկերությունը, կարգի բերել այն և միաժամանակ պայքարել գաղտնի խմբի դեմ, որը տնօրինում է ամբողջ քաղաքին։
Սերիալում հայտնվում է Ջերի Հոգարթը, Քերիի-Էնն Մոսսի դերակատարմամբ, որին հեռուստադիտողը ծանոթ է «Ջեսիկա Ջոնս»-ից և «Խիզախորդ»ի երկրորդ եթերաշրջանից։ Սերիալում հայտնվում են նաև Մադամ Գաոն («Խիզախորդ») և Քլեր Թեմփլը (Marvel/Netflix հեռուստատիեզերքի նախորդ սերիալներ)։
Հեռուստասերիալը նվիրված է լինելու սուպերհերոսների խմբին, որը կազմված է լինելու Խիզախորդից, Ջեսիկա Ջոնսից, Լյուկ Քեյջից և Երկաթե Բռունցքից։
Սերիալ նվիրված է լինելու Ֆրենկ Կասլի արկածներին, որը հայտնի է նաև որպես Պատժող, «Խիզախորդ» սերիալի երկրորդ եթերաշրջանից հետո։
Թենդի Բոուենը և Թայրոն Ջոնսոնը՝ հասարակության տարբեր շերտերի դեռահասները, դառնում են հանկարծակի արթնացած հնարավորությունների տեր, երբ սիրահարրվում են միմյանց։ Թենդին արձակում է լուսե դաշույններ, իսկ Թայրոնը կարող է սուզել այլ մարդկանց խավարի մեջ։ Նրանք արագորեն հասկանում են, որ իրենց ավելի լավ կլինի գործել միասին, քան անջատ, սակայն նրանց փոխադարձ զգացմունքները իրենց ոչ պարզ աշխարհը դարձնում են ավելի բարդ։
Պլանավորվում է, որ սերիալը կունենա կատակերգական բնույթ և բաղկացած կլինի 10 սերիայից՝ յուրաքանչյուրը 30 րոպե։ Սցենարի հեղինակը կլինի Քեվին Բիգելը։ Սերիալի գլխավոր հերոսները կլինեն Սկյուռ-աղջիկը, Գիշերային Գողը, Սպիդբոլը, Պարոն Անմահը, Մանրէն և Դեբրին։
Սերիալի առաջին սինոփսիսը. ««Նոր մարտիկներ» սերիալի սյուժեն պտտվում է չորս երիտասարդ մարդկանց շուրջ, որոնք ապրում և աշխատում են միասին։ Իրենց ուժերի և հնարավորությունների հետ նրանք Վրիժառուներից շատ հեռու են կանգնած, սակայն, չնայած դրան, նրանք ցանկանում են փոխել աշխարհը։ Հերոսներին խորթ չեն մարդկային խնդիրները և սովորական մահկանացուների իրադրությունները՝ առաջին սեր, առաջին աշխատանք։ Նոր մարտիկներին մնում է քայլ առ քայլ հետևել այս աշխարհի մեծահասակ կյանքին։ Նրանք դեռ հերոսներ չեն, սակայն վատ ժամանակներում կարող են իրոք ահավոր լինել»։
2016 թվականի օգոստոսին Marvel-ը հայտարարեց Hulu-ի հետ համատեղ նոր սերիալի՝ «Փախստականներ»-ի մասին։ Սերիալը կպատմի վեց դեռահասների մասին, որոնք բացահայտում են, որ իրենց ծնողները «Փռայդ» անունով չարագործների գաղտնի կազմակերպության անդամ են։ Հասկանալով, որ իրենք այլևս ապահովության մեջ չեն սեփական տներում, դեռահասները որոշում են փախչել։ Ծնողներից թաքնված՝ նրանք ավելի շատ բան են իմանում սեփական ուժերի և իրենց ընտանիքների գաղտնիքների մասին։ «Փախստականներ»-ը կնկարահանվեն Ջոշ Շվարցի և Ստեֆանի Սևաջի կողմից, ինչպես նաև նրանց սցենարով, Ջեֆ Լոեբի և Ջիմ Չորիի հսկողությամբ։ Սերիալի պրոդյուսերը կլինի Լիզ Ռովինսկին ABC Studios-ի հետ համատեղ։ Սերիալը ենթադրաբար կմեկնարկի 2017—2018 թվականներին։
Պատմում է անկախ պատմություն Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում։ Նախագիծը մշակվել է ABC Signature-ի և Marvel Television-ի կողմից, իսկ Զբիշևսկին որպես շոու վարող։
Թոմ Օսթինը և Սիդնի Լեմմոնը համապատասխանաբար մարմնավորում են Դեյմոնին և Անու Հելստրոմներին՝ հզոր սերիական մարդասպանի երեխաներին, ով ոչնչացնում է մարդկության ամենավատը։ Սերիալի դերասանական կազմում նկարահանվել են նաև Էլիզաբեթ Մարվելը, Ռոբերտ Ուիսդոմը, Ջուն Քերիլը, Արիաննա Գերին և Ալեն Յուայը։ Հելստրոմի համար Hulu-ի պատվերը հայտարարվել է 2019 թվականի մայիսին և նախատեսվում է սկսել Marvel հեռուստատեսության Journey Into Fear արտոնություն։ Նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվերում 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի մարտը։ Սերիալի վերահսկումն անցել է Marvel Studios-ին 2019 թվականի դեկտեմբերին, երբ հեռարձակողը միավորվել է այդ ստուդիայի հետ։
Բազեն և ձմեռային զինվորի պրեմիերան կայացել է 2021 թվականի մարտի 19-ին և ներառում է վեց դրվագ, որոնք հեռարձակվել են մինչև 2021 թվականի ապրիլի 23-ը։ Շարքը չորրորդ ՄԿՏ փուլի մի մասն է։ Այն ստացել է դրական արձագանքներ, քննադատները նշել են դերասանների «քիմիան» և դրա հուզիչ սոցիալական խնդիրները, սակայն քննադատել են պատմվածքի տեմպերը։ Սերիալի սյուժեն կշարունակվի Սեմ Ուիլսոնի մասին ֆիլմում, ով ստանձնել է Կապիտան Ամերիկայի թիկնոցը, քանի որ 2021 թվականից ֆիլմը մշակման փուլում է։
Ջեֆրի Ռայթը հնչյունավորում է իրադարձությունների պատմող The Observer-ին։ ՄԿՏ կինոյի շատ դերասաններ բարձրաձայնում են իրենց կերպարներին։ 2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios-ը մի քանի սերիաներ էր մշակում Disney +-ի համար՝ անիմացիոն սերիալ, որը հիմնված էր «What If...?» կատակերգության վրա։ հայտարարվել է 2019 թվականի ապրիլին։ Ռայան Մեյներդինգը՝ Marvel Studios-ի տեսողական բաժնի ղեկավարը, օգնեց որոշել մուլտիպլիկացիոն սերիալի գյուղի ստվերային անիմացիոն ոճը, որը ոգեշնչված էր ՄԿՏ ֆիլմերից և դասական ամերիկյան նկարազարդողներից։ Squeeze-ը և Flying Bark Productions-ը անիմացիոն էին նախագիծը, իսկ առաջին սեզոնի գլխավոր մուլտիպլիկատոր Ստեֆան Ֆրանկրուենն էր։
«Ի՞նչ է, եթե…» 9-րդ սերիայի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2021 թվականի օգոստոսի 11-ից հոկտեմբերի 6-ը։ Նա դարձավ չորրորդ ՄԿՏ փուլի մի մասը։ Երկրորդ՝ 9 սերիաանոց եթերաշրջանը մշակման փուլում է։
"Բազե աչքը" սերիալի առաջին երկու դրվագների պրեմիերան կայացել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին, իսկ եզրափակիչ շարքը թողարկվել է դեկտեմբերի 22-ին։ Նախագիծը մաս է կազմում չորրորդ փուլի ՄԿՏ սերիալը ստացել է դրական արձագանքներ, քննադատները հատկապես նշել են փողոցային գործողությունների տեսարաններ եւ քիմիան գլխավոր հերոսների միջեւ։ "Էխո"-ի սերիական պատասխանը Մայա Լոպեսի/Էխո-ի մասին գտնվում է զարգացման մեջ։
Սերիալ | Եթերաշրջան | Սերիաների քանակ | Ամսաթիվ | Գործադիր պրոդյուսեր | Ստատուս | ||
---|---|---|---|---|---|---|---|
Պրեմիերա | Վերջաբան | ||||||
WHIH Newsfront | 1 | 5 | 2 հուլիս 2015 | 16 հուլիս 2015 | Դուրս եկած | ||
2 | 5 | 22 ապրիլ 2016 | 3 մայիս 2016 | Դուրս եկած | |||
«S.H.I.E.L.D.»-ի գործակալները. Յո-յո | 1 | 6 | 13 դեկտեմբեր 2016 | Ջեֆ Լոեբ | Դուրս եկած |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.