From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Ժժենով (ռուս.՝ Гео́ргий Степа́нович Жжёнов, մարտի 9 (22), 1915[1], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 2005[1], Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային ռուս դերասան, գրականագետ, հուշավիպագիր, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980): ՌԽՖՍՀ Վասիլիև եղբայրների պետական մրցանակի դափնեկիր (1975):
Գեորգի Ժժենով | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1915[1] |
Ծննդավայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2005[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1935) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, գրականագետ, հիշատակագիր, արձակագիր և հասարակական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդ |
Գեորգի Ժժենովը ծնվել է 1915 թվականին, Պետրոգրադում, Վասիլևսկի կղզում։ Ծնողները՝ Ստեպան Ֆիլիպովիչ Ժժենովը և Մարիա Ֆեոդորովնա Շյոլկինան, սերում էին Տվերսկի նահանգի գյուղացիներից՝ Կեսովա Գորա գյուղից։
Գեորգի Ժժենովի կյանքի առաջին 22 տարիներն անցել են Վասիլևսկի կղզում։ 1930 թվականի գարնանը ավարտել է ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը և եղբոր՝ Բորիսի փաստաթղթերով ընդունվել է Լենինգրադի ակրոբատիկ-կրկեսային տեխնիկում։ Հետագայում ընդունել է այդ փաստը, բայց ներում է ստացել։ 1935 թվականին ավարտել է Լենինգրադի պետական թատերական ուսումնարանի թատերական բաժինը։ Սերգեյ Գերասիմովի դասախոսությունները զգալի ազդեցություն են ունեցել Ժժենովի դերասանական աշխարհայացքի վրա։
Առաջին անգամ նկարահանվել է «Կյանքի ուղեգիր» ֆիլմում։ Երկար ժամանակ չուներ այնպիսի դերեր, որտեղ կարող էր բացահայտել իր ստեղծագործական կարողությունները։ Սակայն հետագայում սկսել է շատ նկարահանվել և դարձել է պահանջված դերասան։ Նկարահանվել է Էդուարդ Իոգանսոնի «Հերոսի սխալը» (1933), Սերգեյ Գերասիմովի «Կոմսոմոլսկը» (1938), Վլադիմիր Բասովի «Լռություն» (1964), Յուլի Կարասիկի «Մարդ, որին սիրում եմ» (1968), Վենիամին Դորմանի «Ռեզիդենտի սխալը» (1968) և «Ռեզիդենտի ճակատագիրը» (1970), Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» (1968), Վիլեն Ազարովի «Ճանապարհ դեպի Սատուրն» և «Սատուրնի վախճանը» (1967), Գավրիիլ Եղիազարովի «Տաք ձյուն» (1972), Իգոր Տալանկինի «Նպատակի ընտրությունը» (1974), Աիդա Մանասարովայի «Փնտրում եմ իմ բախտը» (1975), Ալբերտ Մկրտչյանի «Դեղ վախի դեմ» (1978), Ալեքսանդր Միտտայի «Անձնակազմ» (1979) և այլ ֆիլմերում։ 1990-ականներին Ժժենովը ստանում է մի շարք պարգևներ. Հայրենական կինոարվեստում ունեցած վաստակի համար, «Նախագահական խորհրդի մրցանակը՝ ստեղծագործական կարիերայի համար», «Բյուրեղապակյա Տուրանդոտ», «Նիկա», «Կինոտավր»-ի մրցանակները և այլն[2]։
Մահացել է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին, 91 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.