հայ թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան (փետրվարի 27, 1937, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2018, Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրը։ ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալներ (2007), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)։
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1937 |
Ծննդավայր | Լենինական, ՀԽՍՀ |
Մահացել է | փետրվարի 28, 2018 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1960) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1971) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID 0594793 |
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)[2]։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[2]։
Տարեթիվ | Ֆիլմ | Մրցանակ |
---|---|---|
2008 | Տխուր փողոցի լուսաբացը | |
2000 | Ուրախ ավտոբուս | ՀՀ Պետական մրցանակ |
1988 | Շնչառություն | |
1984 | Մեր մանկության տանգոն | |
1982 | Հին օրերի երգը | ՀԽՍՀ Պետական մրցանակ |
1980 | Խոշոր շահում | |
1979 | Կյանքի լավագույն կեսը | |
1977 | Քարե հովիտ | |
1974 | Կարծր ապար | |
1972 | Հուշարձան | ՀԽՍՀ Պետական մրցանակ |
1969 | Լուսանկար |
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Կառլո Գոլդոնի | Երկու տիրոջ ծառան
Ավերված քաղաքի մեղեդին |
Գարսիա Մարկես | Սիրային նախատինք
բազկաթոռին նստած ամուսնուն |
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1972 | Տղամարդիկ | Ջեյմս՝ Անուշի եղբայրը |
1961 | Առօրյան և տոները | Սերգո Մարգելյան |
1960 | Հյուսիսային ծիածան | դրվագ |
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2008 | Կղզիներ
Ֆրունզիկ Մկրտչյան |
2006 | Ինչպես հեռացան կուռքերը
|
2005 | Ֆրունզիկ Մկրտչյան․ Միայնության պատմություն |
1997 | Որպեսզի հիշեն
|
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2000 | Ուրախ ավտոբուս |
1988 | Շնչառություն |
1984 | Մեր մանկության տանգոն |
1982 | Հին օրերի երգըՀին օրերի երգը |
1969 | Լուսանկար |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.