From Wikipedia, the free encyclopedia
Եֆիմ Լվովիչ Ձիգան (ռուս.՝ Ефи́м Льво́вич Дзига́н, դեկտեմբերի 2 (14), 1898[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 31, 1981[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։
Եֆիմ Ձիգան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2 (14), 1898[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1981[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, թատերական ռեժիսոր և սցենարիստ |
Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
1926 թվականին ավարտել է ռեժիսոր՝ Ե. Զիգանսկու անվան կինոդպրոցը։ Ռեժիսորական գործունեությունն սկսել է «Առաջին կոռնետ Ստրեշնևը» (1928, Սոֆիկո Ճիաուրելիի հետ) ֆիլմով։
1936 թվականին ստեղծել է «Մենք Կրոնշտադտից ենք» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941) ֆիլմը, որը հաստատել է Ձիգանի ստեղծագործության էության հիմնական թեման և նախասիրած ժանրը՝ պատմահեղափոխական էպոպեան։ Լավագույն ֆիլմերից են համարվում նաև «Ջամբուլ» (1953), «Ֆաթալի խանը» (1959), «Նախերգանք» (1956), «Երկաթե հեղեղ» (1967)։ 1937 թվականից դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (1965 թվականից, պրոֆեսոր)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.