Սոֆիկո Ճիաուրելի
From Wikipedia, the free encyclopedia
Սոֆիկո Միխայիլի Ճիաուրելի (վրաց.՝ სოფიკო ჭიაურელი, մայիսի 21, 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 2, 2008[2][1], Թբիլիսի, Վրաստան), դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1976), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1979)։ Նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։ ԽՍՀՄ միակ դերասանուհին է, որ միջազգային մրցույթներում 7 անգամ արժանացել է «Կնոջ լավագույն դերակատարման համար» մրցանակին[3][4]։
![]() վրաց.՝ სოფიკო ჭიაურელი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 21, 1937[1] |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 2, 2008[2][1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Ճիաուրելի, մայր՝ Վերա Անջափարիձե |
Ամուսին(ներ) | Գեորգի Շենգելայա և Կոտե Մախարաձե |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Սոֆիկո Ճիաուրելին ծնվել է Թբիլիսիում, դերասանուհի Վերիկո Անջափարիձեի ու կինոռեժիոսոր Միխայիլ Ճիաուրելիի ընտանիքում։
Գերազանցությամբ ավարտել է Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անվան համառուսական պետական ինստիտուտը (1960, Բորիս Բիբիկովի արվեստանոց)։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք[5]։ 1960-1964 թվականներին և 1968 թվականից Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի է, 1964-1968 թվականներին եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի։ 1975 թվականին Սոֆիկո Ճիաուրելին եղել է Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[6]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի իններորդ նստաշրջանի պատգամավոր է։
Մահացել է 2008 թվականի մարտի 2-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի գերեզմանատանը՝ ամուսնու՝ Կոտե Մախարաձեի կողքին։
Ընտանիք
- Եղբայրներ՝ Օթար Ճիաուրելի (1915-1964) և Ռամազ Ճիաուրելի (հեռուստա- և ռադիոհաղորդավար, դերասան ու շոումեն Ռամազ Ճիաուրելիի պապը),
- Մորաքրոջ որդին է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան,
Սիֆիկո Ճիաուրելին ամուսնացած է եղել Գեորգի Շենգելայայի, ապա Կոտե Մախարաձեի հետ։ Առաջին ամուսնուց ունեցել է երկու որդի՝ Նիկոլայ (Նիկո) և Ալեքսանդր Շենգելայաները։
Հիշատակ
Թբիլիսիի Սիոնական պուրակում տեղադրվել է Սոֆիկո Ճիաուրելիի կիսանդրին (քանդակագործ՝ Լևան Վարդոսանիձե, 2009)[7][8]։ 2008 թվականի մարտի 5-ին որոշում է ընդունվել Թբիլիսիի փողոցներից մեկը կոչել Սոֆիկո Ճիաուրելիի անվամբ[9]։
Մրցանակներ և պարգևներ
- 1966 – Վրացական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ «Քո ձեռքերի ջերմությունը» ֆիլմի համար
- 1966 – Համամիութենական փառատոնի մրցանակակիր «Մրցանակներ դերասաններին» անվանակարգում
- 1972 – Համամիութենական փառատոնի մրցանակակիր «Մրցանակ դերասանական աշխատանքի համար» անվանակարգում
- 1974 – Համամիութենական փառատոնի մրցանակակիր «Առաջին մրցանակներ դերասանական աշխատանքի համար» անվանակարգում
- 1974 – Առաջին մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար «Վերա թաղամասի մեղեդիները» ֆիմում, Համամիութենական փառատոն Բաքվում
- 1975 – Մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար «Վերա թաղամասի մեղեդիները» ֆիմում, XXVI միջազգային կինոփառատոն Չեխոսլովակիայում
- 1976 – Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի
- 1979 – Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի
- 1980 – ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր («Մի քանի հարցազրույց անձնական հարցերով» ֆիլմի համար)
Ֆիլմագրություն
Գեղարվեստական ֆիլմեր
- 1957 – Մեր բակը — Ցիցինո
- 1958 – Ջրաներկ – կին
- 1960 – Մի աղջկա մասին – Լալի Նիկոլաձև
- 1961 – Ինգուրիի ափերին – Թամարա
- 1963 – Գեներալն ու մարգարտածաղիկները – Զոսյա
- 1966 – Խևսուրյան բալլադ – Մզեկալա
- 1967 – Հիմա ժամանակներն ուրիշ են – Տասիա
- 1967 – Ժպիտի վերադարձը (կինոալմանախ), նովել «Ինչ-որ մեկն ուշանում է ավտոբուսից» — Ելենա
- 1969 – Նռան գույնը – թագուհի Աննա / բանաստեղծ / միանձնուհի / բանաստեղծի մուսան / հարության հրեշտակ / մնջկատակ
- 1969 – Մի վշտանակ – Սոֆիկո
- 1970 – Սահմաններ – Սոֆիկո
- 1970 – Չերմեն – Չերմենի մայրը պատանեկան տարիքում
- 1972 – Քո ձեռքերի ջերմությունը) – Սիդոնիա
- 1973 – Կանչ – երաժշտության ուսուցչուհի
- 1973 – Վերա թաղամասի մեղեդիները – Վարդո, լվացարարուհի
- 1975 – Իրարանցում – Թամրո
- 1976 – Երեխաները Եղրևանու փողոցից – հարևանուհի Զաուրա
- 1977 – Արի խաղողի հովիտ – Էկա
- 1977 – Ցանկությունների ծառ – Ֆուֆալա
- 1977 – Սխալների կատակերգություն – Լիզ, կուրտիզանուհի (դերը հնչյունավորել է Ալիսա Ֆրեյնդլիխը)
- 1977 – Դաթա Թութաշխիա – Նան Թավքելիաշվիլի
- 1978 – Մի քանի հարցազրույց անձնական հարցերով – Սոֆիկո
- 1978 – Արևիկ – Արևիկ Գևորգյան (դերը հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
- 1979 – Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները – Զամիրա, Ալի Բաբայի մայրը
- 1980 – Մրջյունի և լվի նոր արկածները – ասպետ
- 1980 – Կտոր մը երկինք – Թուրվանդա
- 1982 – Որոնեք կնոջը – մադմուազել Ալիսա Պոստիկ
- 1984 – Փորձառու օդաչուի պատմությունը – ուղևորուհի
- 1984 – Լեգենդ Սուրամի ամրոցի մասին – Գուլիսվարդի (Վարդո)
- 1984 – Պետրովի և Վասեչկինի արկածները՝ սովորական ու անհավատալի – Մանանայի տատը (2 սերիա)
- 1986 – Միլիոն ամուսնական զամբյուղում – Վալերիա
- 1987 – Загон – նախագահի կինը
- 1988 – Աշուղ Ղարիբը – Աշուղ Ղարիբի մայրը
- 1991 – Խոստովանություն – մայր
- 1991 – Թափառող աստղեր – Սորա-Բրոխա
- 1992 – Կղզի – տատիկ
- 1992 – Ես խոստացել եմ, ես կգնամ – Թամազի մայրը
- 1992 – Գիշերային թիթեռնիկի թռիչքը
- 1992 – Խաչքար – նկարչի մուսան
- 1998 – Աստղալից գիշեր Կամերգերսկիում
- 2000 – Տապան – ուսուցչուհի
- 2001 – Միայն մեկ անգամ
- 2005 – Լուսնի հովտի սերենադը
- 2005 – Վաճառվում է ամառանոց – Սուրենի տատը
- 2006 – Փարոս – հարևանուհի
Վավերագրական ֆիլմեր
- 1969 – Հայկական հողի գույնը – Սայաթ-Նովա
- 1991 – Հուշեր Վրաստանի մասին
- 1992 – Փարաջանով։ Վերջին գարուն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.