Գարեգին Բես (Գարեգին Բախշիի Սարինյան, հունվարի 5, 1910[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1986[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Բես գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան սկզբնատառերից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Բես | |
---|---|
Ծննդյան անուն | Գարեգին Բախշիի Սարինյան |
Ծնվել է | հունվարի 5, 1910[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 19, 1986[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր, գրող և դրամատուրգ |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1932) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | ՀԳՄ, Խորհրդային գրականություն և Հայաստանի թատերական գործիչների միություն |
Պարգևներ | |
Գարեգին Բես Վիքիքաղվածքում | |
Գարեգին Բես Վիքիդարանում |
Կենսագրություն
Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտ քաղաքում։ 1929 թվականին ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցը, 1932 թվականին՝ ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը։ 1931-1933 թվականներին եղել է Պետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության բաժնի վարիչ, 1933-1936 թվականներին՝ ՀԳՄ կազմ-մասսայական խմբագրության բաժնի վարիչ, 1933-1936 թվականներին՝ Հայաստանի կենտգործկոմին կից Պուշկինյան հոբելյանական կոմիտեի քարտուղար, 1939-1940 թվականներին՝ Հայաստանի լուսժողկոմատում մեթոդիստ, 1941 թվականին՝ արվեստի վարչության տեսուչ։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944-1947 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քարտուղարը, 1949-1955 թվականներին՝ Հայկական թատերական ընկերության պատասխանատու քարտուղարը։
Հարավային Կովկասի թատրոնները բեմադրել են նրա «Հերոսների ստվերում» (1938-1940), «Գրավոր մարդիկ» (1966), «Աղաֆոնը և իր փեսաները» (1966-1968), «Աղյուսե մարդը» (1957-1958) պիեսները։ «Հաշիվն է 0:0» դրաման 1968 թվականին բեմադրել է Ֆրունզեի թատրոնը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լիտվերեն, վրացերեն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով[2][3][4]։
Երկերի մատենագիտություն
- Կյանքի երգը (պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1930, 107 էջ։
- Ջորջի Տենլի, Երևան, Պետհրատ, 1931, 78 էջ։
- Վիշկաները բարձրանում են, Երևան, Պետհրատ, 1932, 80 էջ։
- Պայքար, Երևան, Պետհրատ, 1932, 16 էջ։
- Արձակ բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1933, 48 էջ։
- Հերոսների ստվերում (կոմեդիա), Երևան, ժողովրդական ստեղծագործությունների հանրապետական տուն, 1939, 49 էջ։
- Կրակ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1944, 111 էջ։
- Հարազատներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 164 էջ։
- Պետունց Գալոն, Երևան, «Սովետական գրող», 1947, 67 էջ։
- Նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 384 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք 5 (գրքում տեղ է գտել Գ. Բեսի «Աղյուսե մարդը») պիեսը, Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
- Նովելներ, առաջին գիրք, Երևան, Հայպետհրատ, 1960, 388 էջ։
- Աշիկն ու Մաշիկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 16 էջ։
- Աշխարհն ինձնով է սկսվում (մեկ գործողությամբ պիեսների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1962, 216 էջ։
- Նովելներ, երկրորդ գիրք, Երևան, Հայպետհրատ, 1963, 276 էջ։
- Նկարչի նվերը, Երևան, Պետհրատ, 1964, 128 էջ։
- Այրված վշտեր, Երևան, «Հայաստան», 1967, 128 էջ։
- Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (գրքում գործեր ունի նաև Գ. Բեսը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Գ. Բեսի «Յափնջավորները» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971, 419 էջ։
- Ծնունդ, Երևան, «Հայաստան», 1971, 464 էջ։
- Հոբելյանը, Երևան, «Հայաստան», 1973, 67 էջ։
- Գողացված արևը (նովելներ, պատմվածքներ, «Չարենցյան մասունքներ»), Երևան, «Հայաստան», 1974, 312 էջ։
- Թատերական նովելներ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1976, 122 էջ։
- Երկեր երեք հատորով, գիրք առաջին, Երևան, «Հայաստան», 1976, 512 էջ[5]։
- Երկեր երեք հատորով, գիրք երկրորդ, Երևան, «Սովետական գրող», 1978, 512 էջ։
- Իմ Չարենցը, Երևան, «Սովետական գրող», 1979, 336 էջ։
- Երկեր երեք գրքով, գիրք երրորդ, Երևան, «Սովետական գրող», 1981, 624 էջ։
- Երգը կանչում է (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1982, 188 էջ։
- Կյանքի կենացը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 216 էջ։
- Հուշանովելներ, Երևան, «Սովետական գրող», 1985, 344 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
- Մ. Բուտրովա, Պ. Նովիկով, Գործարան և կոլխոզ (պատմվածք), Ե. Պետհրատ, 1932, 9 էջ։
- Սոֆ-Հուր, Բուլղարացի Սաշա (պատմվածք), Ե. Պետհրատ, 1932, 7 էջ։
- Իվան Տուրգենև, Արձակ բանաստեղծություններ, Ե. Պետհրատ, 1940, 160 էջ։
- Իվան Տուրգենև, Տնտիր երկեր (գրքի մեջ մտնող արձակ բանաստեղծությունները թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Հայպետհրատ, 1951, 416 էջ։
- Վերա Պանովա, Պայծառ ափ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 284 էջ։
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ գտած Ի. Լուկովսկու «Փոքրի պտուտակը» պիեսը պիեսը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 186 էջ։
- Գալինա Նիկոլաևա, Հունձ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 947 էջ։
- Վսեվոլոդ Կոչետով, Ժուրբինների ընտանիքը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 532 էջ։
- Գավրիլ Տրոեպոլսկի, Պրոխոր Տասնյոթերորդը և ուրիշներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 336 էջ։
- Կրիշան Չանդար, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 350 էջ։
- Բելառուսական գրականության անթոլոգիա (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Հայպետհրատ, 1957, 536 էջ։
- Իվան Տուրգենև, Արձակ բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1968, 168 էջ։
- Ծաղկուն ճամփա։ Մոլդովական պատմվածների ժողովածու (գրքի մեջ մտնող գործերի մեծ մասը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
Պարգևներ, մրցանակներ
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
- Հայրենական պատերազմի շքանշան
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.