From Wikipedia, the free encyclopedia
Բրյուս Վեբեր (անգլ.՝ Bruce Weber, մարտի 29, 1946[1][2], Greensburg, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության լուսանկարիչ[3][4] և կինոռեժիսոր։
Բրյուս Վեբեր անգլ.՝ Bruce Weber | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1946[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Greensburg, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ, կինոռեժիսոր, fashion photographer և սցենարիստ |
Ամուսին | Nan Bush? |
Կայք | bruceweber.com |
Bruce Weber Վիքիպահեստում |
Հայտնի է Calvin Klein, Ռալֆ Լորեն կորպորացիա[5], Pirelli, Revlon և Ջաննի Վերսաչե ապրանքանիշների հետ համագործակցությամբ, նաև Vogue, GQ, Vanity Fair, Elle, Life, Interview, Rolling Stone ամսագրերի հետ աշխատանքով։ Նրա լուսանկարները զարդարում են Հարրի Քոնիք Կրտսերի, Քրիս Այզեկի և Ջեքսոն Բրաունի ալբոմների շապիկները։
Համալսարանն ավարտելուց հետո Բրյուսը սկսել է իր կարիերան որպես մոդել, նկարահանվել է անգամ Ռիչարդ Ավեդոնի մոտ։ Ավելի ուշ Վեբերը խոստովանել է, որ այդպիսով նա ուզում էր ավելի լավ հասկանալ լուսանկարչի մասնագիտությունը։ 1970-ական թվականների վերջերին նա արել է իր առաջին ֆեյշն-նկարահանումը, որը հայտնվել է GQ-ի համարներից մեկի շապիկին։ 1978 թվականին Վեբերի հետ պայմանագիր է ստորագրել հանրախանութների գլխավոր ամերիկյան ցանցը և նա աշխատել է Bloomingdales կատալոգի համար։ 1983 թվականին լուսանկարիչը առաջին մեծ հաջողությունն է ունեցել։ Նա նկարահանել է Calvin Klein-ի գովազդային արշավը տղամարդկանց ներքնաշորերի համար։
Բրյուս Վեբերը համագործակցել է Էնդի Ուորհոլի հետ և լուսանկարել է Pirelli-ի երկու օրացույց։ Հայտնի է որպես արտ-լուսանկարիչ և տղամարդկանց նորաձևության լուսանկարման բնագավառի նորարար։
Որպես ռեժիսոր նկարել է 6 ֆիլ՝ բռնցքամարտիկ դեռահասների մասին պատմող «Կոտրված քթեր» (1987), ջազ երգիչ Չեթե Բեյքերի մասին «Եկեք կորչենք» (1988) (մասնակցություն «Սանդես» կինոփառատոնին և առաջադրում «Օսկար» մրցանակին լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում), կարճամետրաժ «Հետնաբակի մասին ֆիլմ» (1991) և «Նուրբ հսկաներ» (1995) ֆիլմերը, ջազի մասին պատմող վավերագրական ժապավեն և «Չինական ռագու» (2001) և «Նամակ ճշմարտությանը» (2004), նաև մի քանի երաժշտական տեսահոլովակներ։
Վեբերը ամուսնացած է Նեշ Բուշի հետ, որի հետ երբեմն համագործակցում է նաև աշխատանքի բերումով։ Նա 1998 թվականից ապրում է Մայամիում[6][7]։
2003 թվականին նա ստեղծել է իր Weberbilt լեյբլը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.