Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթ (անգլ.՝ William Bradley «Brad» Pitt), դեկտեմբերի 18, 1963[6][7][8][…], Shawnee, Օկլահոմա, ԱՄՆ[9]), ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր (1995 թվական, «12 կապիկ» ֆիլմի համար), երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Ունի բազմահազար երկրպագուներ տարբեր երկրներից։ Սիրվել է բոլորի կողմից իր դերասանական խաղի և գեղեցկության համար։
Ծնվել է Օկլահոմա նահանգի Շաուն քաղաքում (ԱՄՆ)։ Նրա հայրը՝ Ուիլյամ Փիթը, աշխատում էր որպես մենեջեր բեռնափոխադրման ընկերությունում, իսկ մայրը՝ Ջեյն Էտտա Հիլհաուսը, աշխատում էր որպես ուսուցչուհի։ Փիթը, նրա եղբայր Դուգ Փիթը և քույր Ջուլիա Փիթը մեծացել են Սփրինգֆիլդ քաղաքում։ Դպրոցում Փիթը ակտիվորեն զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ և դպրոցի ուսանողական հարցերով։ Դպրոցից հետո ընդունվում է Միսսուրի-Կոլումբիա համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր լրագրություն և գովազդ։ Համալսարանը ավարտելուց հետո նա որոշում է դառնալ դերասան և ուղևորվում է Հոլիվուդ։ Այնտեղ նա իր անունը փոխեց «Բրեդ Փիթ»-ի, բայց դրանից դերերը չավելացան։
Մինչ Փիթին սկսեցին դերեր առաջարկել, նա աշխատում էր որպես վարորդ կահույքի սրահում և անգամ «El Pollo Loco» սրճարանների ցանցում, որտեղ հագնում էր մեծ հավի հանդերձանք և հրավիրում մարդկանց՝ այցելելու սրճարանը։ Այս ամենին զուգահեռ նա այցելում էր դերասանական վարպետության դասընթացներ։ Լուրջ դերասանական կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին խաղալ «Դալլաս» հեռուստասերիալում։ Այդ դերից հետո նրան սկսեցին առաջարկել դերեր այլ ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 1988 թվականին նա առաջին անգամ ստացավ գլխավոր դերը «Արևի մութ կողմը» ֆիլմում։ Այդ ֆիլմը նկարվում էր Հարավսլավիայում։ Նկարահանման ժամանակ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, և նկարահանող խումբը բավականին արագ ստիպված էր լքել երկիրը։ Խառնաշփոթի մեջ կորցնում են նկարահանված նյութերի կեսը, բայց 1998 թվականին նյութերը գտնվում են, և ֆիլմը լույս է տեսնում։ 1991 թվականին Փիթը խաղում է Ռիդլի Սքոթի «Թելման և Լուիզը» ֆիլմում։ Հետագայում հաջորդեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են՝ «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնան լեգենդները», «Հարցազրույց արնախումի հետ։ Արնախումի կյանքի քրոնիկա» (Թոմ Քրուզի և Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ), «Յոթ»։ Փիթը 1995 թվականին առաջադրվել է «Օսկարի» որպես լավագույն երկրորդ պլանի դերասան «12 կապիկ» ֆիլմի համար։
1995 թվականին «Empire» ամսագիրը հայտնում է 25 ամենասեքսուալ տղամարդկանց անունները։ Ցուցակում Փիթը զբաղեցնում էր առաջնային դիրքեր, իսկ «People» ամսագրի կողմից Փիթը 2 անգամ ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը կենդանի մարդկանց մեջ՝ դառնալով միակ մարդը, որն արժանացել է այդ պաշտոնին մեկ անգամից ավել։ 1997 թվականին լույս է տեսնում «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմը, որտեղ պատմվում է Չինաստանի մուտքը Տիբեթ։ Այս ֆիլմում խաղալու համար Բրեդ Փիթը և Դևիդ Թուլիսը ընդմիշտ զրկվեցին մուտք գործելուց Չինաստան։ 1999 թվականին Փիթը խաղում է իր ամենահայտնի դերերից մեկը «Մարտական ակումբ» ֆիլմում, որի ռեժիսորն է Դևիդ Ֆինչերը։ Ֆիլմը հիմնված է Չակ Պալանիկի գրքի վրա։ Բայց Բրեդ Փիթի անունը սկսեց թնդալ ամբողջ աշխարհով միայն «Տրոյա» ֆիլմից հետո, որտեղ Փիթը խաղաց Աքիլլեսին։ Հետո Փիթը նկարահանվում է մի քանի հաջողված ֆիլմերում, այդ թվում նաև «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմում իր ապագա կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ։ Իր վերջին դերերից է «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում գլխավոր հերոսի դերը, որի ռեժիսորը նույնպես Դևիդ Ֆինչերն էր։ Փիթը բացի դերասանական աշխատանքից բավականին ակտիվ զբաղվում է նաև պրոդյուսերական գործունեությամբ։ 2002 թվականին Փիթը իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Անիստոնի և ներկայիս Paramount Pictures ընկերության պրոդյուսեր Բրեդ Գրեյի հետ հիմնադրում է նոր ստուդիա՝ Plan B Entertainment անունով։ 2005 թվականին իր ընկերությունը հովանավորեց Թիմ Բարթոնի «Չառլին շոկոլադե ֆաբրիկայում» ֆիլմը։ Plan B ընկերությունը նաև հովանավորում էր Մարտին Սկորսեզեի «Հանգուցյալները» ֆիլմը, որը արժանացել էր «Օսկարի»։ Փիթը հանդես է եկել որպես դերասան այնպիսի գովազդներում, որոնց պատվիրատուները եղել են Հայնիքենը, Հոնդան և Ճապոնական SoftBank ընկերությունը։
1995 թվականին Փիթը բավականին ջերմ հարաբերություններ է սկսում ունենալ Գվինեթ Փելթրոուի հետ (նրանք միասին հանդես էին գալիս «Յոթ» ֆիլմում)։ 1996 թվականին նրանք նշանվում են, իսկ երբ գործը հասնում է ամուսնանալուն, 1997 թվականի հուլիսին նրանք բաժանվում են։ 2000 թվականի հուլիսի 29-ին Փիթը ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Անիստոնի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է հինգ տարի և պաշտոնապես չեղարկվում 2005 թվականի հոկտեմբերի 2-ին։ 2006 թվականի հունվարի 11-ին Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարում են իրենց հարաբերությունների մասին և ասում, որ Ջոլին հղի է Փիթից։ 2006 թվականի մայիսի 26-ին Նամիբիայում ծնվում է Շայլա Նուվել դուստրը։ 2008 թվականի հուլիսի 12-ին Փարիզում ծնվում են երկվորյակներ Նոքս Լեոնը (տղա) և Վիվիեն Մարշելինը (աղջիկ)։ Զույգը նաև որդեգրել է 3 երեխա։ Հիմա նրանք ունեն վեց երեխա՝ որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը։ Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է։
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1964 | «Ուրիշ աշխարհ (հեռուստասերիալ)» | Another World | Քրիս |
1978 | «Դալլաս (հեռուստասերիալ)» | Dallas | Ռենդի |
1985 | «Հասակի խնդիրներ (հեռուստասերիալ)» | Growing Pains | Ջեֆֆ |
1986 | «Նոր Հոլիվուդյան
հրապարակներում (հեռուստասերիալ)» |
The New Hollywood Squares | Գուեսթ Ափերանսե |
1986 | «Դասարանի նախագահը
(հեռուստասերիալ)» |
Head of the Class | Չակ |
1987 | «Ջամփ սթրիթ 21 (հեռուստասերիալ)» | 21 Jump Street | Պիտեր |
1987 | «Երեսուն և ինչ-որ բան (հեռուստասերիալ)» | Thirtysomething | Բերնարդ |
1988 | «Ֆրեդդիի մղձավանջները (հեռուստասերիալ)» | Freddy's Nightmares | Ռիկ |
1988 | «Հանցագործություն Ֆուլհեմ թաղամասում (հեռուստաֆիլմ)» | A Stoning in Fulham County | Թեդի Ջոնսոն |
1988 | «Արևի մութ կողմը» | The Dark Side of the Sun | Ռիք |
1989 | «Բաց թողնելով պարապմունքները» | Cutting Class | Դուայտ Ինգալզ |
1989 | «Միասին երջանիկ» | Happy Together | Բրայն |
1990 | «Նկարը (հեռուստաֆիլմ)» | The Image | Կինոօպերատոր |
1990 | «Մեռնելու համար չափազանց երիտասարդ» | Too Young to Die? | Բիլի Կենտոն |
1990 | «Ավտոարշավներ շրջանով» | Across the Tracks | Ջո Մալոնի |
1991 | «Թելման և Լուիզը» | Thelma & Louise | Ջեյ Դի |
1991 | «Ջոնի Սուիդ» | Джонни Замша | Ջոնի Սուիդ |
1991 | «Ծառայություն» | The Favor | Էլիոթ Ֆաուլեր |
1992 | «Պատմություններ ուժեղ մարդկանց մասին (հեռուստաֆիլմ)» | Two-Fisted Tales | Բիլի |
1992 | «Զուգահեռ աշխարհ» | Cool World | Խուզարկու Ֆրենկ Հերիս |
1992 | «Այնտեղ, որտեղ հոսում է գետը» | A River Runs Through It | Փոլ Մակլին |
1992 | «Շփում» | Contact | Կոկս |
1993 | «Կալիֆորնիա» | Kalifornia | Էռլի Գրեյս |
1993 | «Իսկական սեր» | True Romance | Ֆլոյդ |
1994 | «Հարցազրույց արնախումի հետ։ Արնախումի կյանքի քրոնիկա» | Interview with the Vampire: The Vampire Chronicles | Լուիս դե Փուենտ դիու Լակ |
1994 | «Աշնանային լեգենդներ» | Legends of the Fall | Տրիստան Լադլով |
1995 | «Յոթ» | Seven | Դեյվիդ Միլզ |
1995 | «12 կապիկ» | 12 Monkeys | Ջեֆրի Գոյնզ |
1996 | «Քնածները» | Sleepers | Մայքլ Սալիվան |
1997 | «Սատանայի սեփականությունը» | The Devil's Own | Ռորի Դևանի / Ֆրենսիս (Ֆրենկի) Օստին Մակգվեիր |
1997 | «Յոթ տարի Տիբեթում» | Seven Years in Tibet | Հեյնրիխ Հարեր |
1998 | «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» | Meet Joe Black | Ջո Բլեք |
1999 | «Մարտական ակումբ» | Fight Club | Թայլեր Դարդեն |
2000 | «Մեծ խաղագումար» | Snatch | Միքի Օնիլ |
2001 | «Մեքսիկացին» | The Mexican | Ջերի Ուելբաչ |
2001 | «Լրտեսական խաղեր» | Spy Game | Թոմ Բիշոպ |
2001 | «Օուշենի 11 ընկերները» | Ocean's Eleven | Ռասթի Ռայեն |
2002 | «Վտանգավոր մարդու խոստովանությունը» | Confessions of a Dangerous Mind | Բրեդ, Bachelor #1 |
2004 | «Տրոյա» | Troy | Աքիլլես |
2004 | «Օուշենի 12 ընկերները» | Ocean's Twelve | Ռասթի Ռայեն |
2005 | «Միստր և միսիս Սմիթ» | Mr. & Mrs. Smith | Ջոն Սմիթ |
2006 | «Բաբելոն» | Babel | Ռիչարդ |
2007 | «Օուշենի տասներեք ընկերները» | Ocean's Thirteen | Ռասթի Ռայեն |
2007 | «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» | The Assassination of Jesse James by the Coward Robert Ford | Ջեսի Ջեյմս |
2008 | «Կարդալուց հետո այրել» | Burn After Reading | Չեդ Ֆելդհայմեր |
2008 | «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» | The Curious Case of Benjamin Button | Բենջամին Բաթոն |
2009 | «Անփառունակ սրիկաները» | Inglourious Basterds | Ալդո Ռեյն |
2011 | «Կենաց ծառը» | The Tree of Life | Պարոն Օբրայեն |
2011 | «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» | Moneyball | Բիլլի Բինն |
2011 | «Չարի կնիքը» | Touch of Evil | Խելագարը |
2012 | «Խաղատան թալանը» | Killing Them Softly | Ջեյք |
2013 | «Աշխարհների պատերազմ Z» | World War Z | Գերրի Լայն |
2013 | «12 տարվա ստրկուրյուն» | 12 Years a Slave | Բասս |
2013 | «Խորհրդատու» | The Counselor | Ուեսթրի |
2014 | «Խիզախություն» | Fury | Դոն «Ուսրդադի» Քոլիեր |
2015 | «Փիրուզե ափ» | By the Sea | Ռոլանդ |
2015 | «Խաղ իջեցումով» | The Big Short | Բեն Ռիքերթ |
Տարի | Ֆիլմ | բնօրինակ անվանում |
---|---|---|
1988 | «Տեսակետ (հեռուստասերիալ)» | P.O.V. |
2006 | «Աստված հոգնել է մեզանից» | God Grew Tired of Us: The Story of Lost Boys of Sudan |
2006 | «Հանգուցյալները» | The Departed |
2006 | «Սուր սահմանի վրա» | Running with Scissors (film) |
2007 | «Շան տարի» | Year of the Dog (film) |
2007 | Տեհաչյան նախագիծ | The Tehuacan Project |
2007 | «Նրա սիրտը» | A Mighty Heart |
2007 | «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» | The Assassination of Jesse James by the Coward Robert Ford |
2008 | «Ճանապարհորդի կինը» | The Time Traveler's Wife |
2008 | «Գեղեցիկ/նուրբ (հեռուստաֆիլմ)» | Pretty/Handsome |
2009 | «Պիպպի Լիի անձնական կյանքը» | The Private Lives of Pippa Lee |
2010 | «Ռուս. Пипец» | Kick-Ass (film) |
2010 | «Կեր, աղոթիր, սիրիր» | Eat Pray Love |
2011 | «Կենաց ծառը» | The Tree of Life |
2011 | «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» | Moneyball |
2012 | «Տունը, որտեղ ես ապրում եմ» | The House I Live In |
2012 | «Խաղատան թալանը» | Killing Them Softly |
2013 | «Մեծ մարդիկ» | Big Men |
2013 | «Աշխարհների պատերազմ Z» | World War Z |
2013 | «Ռուս. Пипец 2» | Kick-Ass 2 |
2013 | «12 տարվա ստրկուրյուն» | 12 Years a Slave |
2013 | «Հարություն (հեռուստասերիալ)» | Resurrection |
2014 | «Սովորական սիրտ (հեռուստաֆիլմ)» | The Normal Heart |
2014 | «Սոխակ» | Nightingale |
2014 | «Խիզախություն» | Fury |
2014 | «Ռուս. Сельма» | Selma |
2015 | «Իրական պատմություն» | True Story |
2015 | «Հասնելով գագաթին» | Hitting the Apex |
2015 | «Փիրուզե ափ» | By the Sea |
2015 | «Խաղ իջեցումով» | The Big Short |
2016 | «Ճանապարհորդություն ժամանակում» | Voyage of Time: The IMAX Experience |
2016 | «Կորուսյալ քաղաք Z» | The Lost City of Z |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.