From Wikipedia, the free encyclopedia
Կենաց ծառը (անգլ.՝ The Tree of Life), ֆիլմի ռեժիսորն է Թերենս Մալիքը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ստացել է գլխավոր մրցանակ՝ Ոսկե արմավենու ճյուղ, և առաջադրվել երեք Օսկարի։ Թերենս Մալիքը առաջին անգամ ֆիլմը ներկայացրել է 70-ական թվականներին «Q» անունով։ 2006 թվականին սկսում են պատրաստվել ֆիլմի նկարահանմանը, և նախնական տվյալներով ֆիլմում պետքէ հանդես գային Մել Գիբսոնը և Քոլին Ֆարելը։ 2007 թվականի հոկտեմբերին սկսեցին խորհրդակցությունները, որ ֆիլմում հանդես կգան Շոն Փենը և Հիթ Լեջերը։ Դեկտեմբերին Շոն Փենը հաստատեց իր մասնակցությունը ֆիլմում, իսկ Հիթ Լեջերին փոխարինեց Բրեդ Փիթը։
Կենաց ծառը անգլ.՝ The Tree of Life | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, պատմություն հասունացման մասին և դրամա |
Թվական | մայիսի 16, 2011 և հունիսի 16, 2011[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերենս Մալիք |
Պրոդյուսեր | Բրեդ Փիթ, Սառա Գրին, Բիլ Փոհլադ, Դեդե Գարդներ և Գրանթ Հիլ |
Սցենարի հեղինակ | Թերենս Մալիք |
Դերակատարներ | Շոն Փեն, Ջեսիկա Չեսթեյն, Բրեդ Փիթ, Թայ Շերիդան, Ֆիոնա Շոու, Ջեքսոն Հերսթ, Ջեննի Շեյքշեֆթ, Ջոաննա Գոինգ, Քերի Մաթչեթ, Ուիլ Ուոլես[4], Քիմբերլի Ուոլեն, Կառլոտա Մաջիորանա և Մայքլ Շաուերս[4] |
Օպերատոր | Էմանուել Լյուբեցկի |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Մոնտաժ | Հենք Քորուին |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Նկարահանման վայր | Իսլանդիա |
Կինոընկերություն | River Road Entertainment և Plan B Entertainment |
Տևողություն | 138 րոպե |
Բյուջե | 32 000 000 $[5] |
Շահույթ | 54 300 000 $[5] |
Պաշտոնական կայքէջ |
Միջին Արևմուտքում բնակվող մի ընտանիքի իմպրեսիոնիստական պատմությունն է 1950-ականներին։ Ֆիլմը պատկերում է ընտանիքի ավագ որդու՝ Ջեքի կյանքի ուղին անմեղ մանկությունից մինչև հիասթափության հասուն տարիները, երբ նա փորձում է կարգավորել բարդ հարաբերությունները հոր հետ։ Ջեքն իրեն մոլորված հոգի է զգում ժամանակակից աշխարհում, փորձում գտնել կյանքի ծագմանն ու իմաստին վերաբերող հարցերի պատասխանները՝ հավատի գոյությունը հարցականի տակ դնելով։
Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ
Այլ երկրներում այն կայացել է
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.