իսպանացի դոմինիկյան հոգևորական From Wikipedia, the free encyclopedia
Բարտոլոմե դե Լաս Կասաս (իսպ.՝ Bartolomé de las Casas, նոյեմբերի 11, 1484[1], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] - հուլիսի 17, 1566[3], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն), իսպանացի դոմինիկյան հոգևորական, Չիապասի առաջին մշտական եպիսկոպոսը, Նոր աշխարհի պատմագիր[5]։ Հայտնի է իսպանացի գաղութարարների` ամերիկյան բնիկների նկատմամբ կատարած դաժանությունների դեմ պայքարով։
Բարտոլոմե դե Լաս Կասաս իսպ.՝ Bartolomé de las Casas | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1484[1] |
Ծննդավայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] |
Մահացել է | հուլիսի 17, 1566[3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Basilica of Nuestra Señora de Atocha |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Կրթություն | Սալամանկայի համալսարան |
Մասնագիտություն | գրող, աստվածաբան, ժամանակագիր, իրավաբան, պատմաբան, իրավապաշտպան, Լատինական կաթոլիկ քահանա, միսիոներ, մարդաբան և ֆրաիլես |
Զբաղեցրած պաշտոններ | bishop of San Cristóbal de las Casas? |
Ստորագրություն | |
Bartolomé de Las Casas Վիքիպահեստում |
Լաս Կասասը, ինչպես պարզվել է 1970-ական թվականներին, ծնվել է 1484 թվականին Սևիլիայում, չնայած ավանդաբար նշվել է 1474 թվականին։ Նրա հայրը` Պեդրո դե Լաս Կասասը, եղել է առևտրական, սերել է Ֆրանսիայից գաղթած և Սևիլիա քաղաքը հիմնած ընտանիքներից մեկից։ Ազգանունը գրվել է նաև Կասաուս (Casaus) ձևով[6]։ Մի կենսագրի տվյալներով Լաս Կասասը սերել է դավանափոխ եղած հրեական ընտանիքից, որ քրիստոնեություն է ընդունել, չնայած այլ հետազոտողներ կարծում են, որ Լաս Կասասները եղել են հին քրիստոնյաներ, որոնք արտագաղթել են Ֆրանսիայից[6][7]։
Իր հոր` Պեդրոյի հոտ 1502 թվականին տեղափոխվել է Էսպանյոլա կղզի։ Ութ տարի անց դարձել է հոգևորական և 1512 թվականին միսիոներ աշխատել արավակի ցեղի մոտ Կուբայում։ 1511 թվականի նոյեմբերի 30-ին նա լսել է դոմինիկյան հոգևորականի քարոզ, ով կոնկիստադորներին մեղադրում էր բնիկների հետ անմարդկային վարմունքի համար[8]։ Այդ օրը բեկումնային է դարձել Լաս Կասասի կյանքում. նա սկսում է իր պայքարը հնդկացիների իրավունքի համար։ 1520-1521 թվականների փորձում է Վենեսուելայում ստեղծել ավելի արդար գաղութարարների միություն, ովքեր կկարողանային կազմակերպել բնիկների պայքարը իրենց իրավունքների համար։ 1522 թվականին նա դարձել է դոմինիկյան օրդենի անդամ։
Մահացել է 1566 թվականին Մադրիդում։ 2000 թվականին կաթոլիկ եկեղեցին սկսել է նրան երանելիների շարքում կարգելու գործընթաց։
Լաս Կասասը կիսել է Ֆրանսիսկո դե Վիտորիայի հումանիստական հայացքները, աչքի ընկել Ամերիկայի բնիկների իրավունքի համար պայքարով, որոնց մշակույթը` հատկապես Կարիբյան երկրների, նա շատ մանրամասն է ներկայացրել։ «Կասիկների» (առաջնորդներ կամ իշխաններ), «բոխիկների» (շամաններ կամ հոգևոր դասի ծառայողներ) և «նաբորիայի» (հասարակ մարդիկ) մասին իր գրառումներում հստակ երևում է ֆեոդալական հասարակության կառուցվածքը։
Իր «Հնդկացիների երկրի ավերման մասին» համառոտ ռազմազեկույցում (իսպ.՝ Brevísima relación de la destrucción de las Indias), որ հրատարակվել է 1552 թվականին, բերվում է այն գազանաբարո արարքների նկարագրությունը, որ կոնկիստադորները թույլ են տվել Ամերիկայում, մասնավորապես` Վեստ Ինդիայում, Կենտրոնական Ամերիկայի այն տարածքներում, որոնք ներկայումս Մեքսիկայի կազմում են։ Այդ պատմություններից շատերի ականատեսը նա անձամբ է եղել և դրանք ներկայացրել այդ տեսանկյունից կամ պատմել իր լսածները բնիկներից[9]։
Իր վերջին գրքերից մեկում (De thesauris in Peru), որը գրել է մահից առաջ, նա կրքոտ պաշտպանում է Պերուի բնիկների իրավունքները կոնկիդտադորներից նրանց ստրկացնելու հարցում։ Գիրքը նաև կասկածի տակ է դնում Իսպանիայի սեփականության իրավունքը փրկագնի դիմաց վճարված գանձերի նկատմամբ, որոնք վճարվել էին ինկերի առաջնորդ Աթաուալպային ազատելու համար, ինչպես նաև այն գանձերի, որոնք բնիկների թաղումների տեղում էին հայտնաբերվել։
Ներկայանալով Իսպանիայի արքա Ֆիլիպ II-ին` Լաս Կասասը բացատրել է, որ սկզբնական շրջանում սատարում էր բարբարոսական գործողությունները, սակայն շուտով համոզվել է, որ այդ դաժան վարմունքը կհանգեցնի Իսպանիայի անկմանը` որպես Աստծո պատիժ կատարված ոճրագործությունների համար։ Լաս Կասասի կարծիքով իսպանացիների պարտականությունն է ոչ թե սպանել հնդկացիներին, այլ նրանց քրիստոնյա դարձնել. այդ դեպքում նրանք կդառնան Իսպանիայի հպատակներ։ Որպեսզի նրանց ազատի ստրկությունից, Լաս Կասասն առաջարկել է Աֆրիկայից սևամորթներ բերել Ամերիկա, չնայած հետագայում փոխել է իր կարծիքը, երբ տեսել է ստրկության ազդեցությունը սևամորթների վրա։ Շատ իրադրություններում հենց նրա ջանքերով են գաղութներում ընդունվել նոր օրենքներ` ի պաշտպանություն հնդկացիների։
Լաս Կասասը գրել է «Ինդիայի պատմություն» (իսպ.՝ Historia de las Indias) աշխատությունը և եղել է Քրիստափոր Կոլումբոսի հրատարակած նավային ամսագրի խմբագիրը։ Նա կարևոր դեր է խաղացել Իսպանիա կատարած ուղևորությունների ընթացքում, ժամանակավոր կառավարել է էնկոմիեդան (իսպ.՝ encomienda), որը իսպանական Ամերիկայում հաստատել էր ստրկական աշխատանք։ Լաս Կասասը Իսպանիա է վերադարձել և 1550 թվականին Վալյադոլիդում մեծ բանավեճի բռնվել գաղութարարների կողմնակիցների, մասնավորապես Խուան Գինես դե Սեպուլվեդայի հետ (Juan Ginés de Sepúlveda):
Լաս Կասասի աշխատությունները զուր չեն անցել։ Նրանք թարգմանվել ու վերահրատարակվել են ամբողջ Եվրոպայում։ Նրա հրատարակած հաշվետվությունները դարձել են իսպանական գաղութարարների գործած դաժանությունների մասին սև լեգենդների առանցքը։ Դրանք էական ազդեցություն են թողել Միշել դը Մոնտենի` Նոր աշխարհի մասին ունեցած աշխարհայացքի վրա և նպաստել եվրոպական գրականության մեջ հնդկացու` որպես վեհանձն վայրենու կերպարի ստեղծմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.