Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հայիթի, կղզի Մեծ Անթիլյան կղզիախմբում, Վեստ Ինդիայում, Կարիբյան ծովում։ Հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին և կոչել Էսպանյոլ։
Հայիթի կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | Դոմինիկյան Հանրապետություն և Հայիթի |
Ամենաբարձր կետ | Pico Duarte? |
ԲԾՄ | 3098 մետր |
Շրջանագծի երկարություն | 3059 կմ |
Մակերես | 76 420 կմ²[1] |
Մասն է | Մեծ Անտիլյան կղզիներ և Վեստ Ինդիա |
Աշխարհագրական տեղադրություն | Կարիբյան ավազան |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
Անվանումը կարիբյան հնդկացիների լեզվով բառացի նշանակում է «լեռնոտ»։ Կղզին 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը։ Այն իր բնությամբ Կոլումբոսին հիշեցրեց հայրենի Իսպանիան, և նա կղզին անվանեց Էսպանյոլա (իսպաներենից բառացի՝ «իսպանական»)․ այդ անունով էլ կղզին հայտնի էր գաղութային ամբողջ ժամանակաշրջանում (1492-1804)։
Իսպանական գաղութային տիրապետության շրջանում՝ 16-րդ դարի սկզբից կղզին կոչվել է նաև Սանտո Դոմինգո՝ 1496 թվականին այստեղ հիմնադրված Սանտո Դոմինգո քաղաքի անունով, որը իսպաներեն բառացի նշանակում է «սուրբ կիրակի»։ Սակայն հետագայում պահպանվեց կղզու հնդկացիական Հայիթի անվանումը։ Հնում կոչվել է Քիսքեա[2]։
Տարածությունը մոտ 77 հազ կմ², բնակչությունը 17 մլն-ից ավել (2009)։ Ափերը կտրտված են առավելապես ռիասային տիպի։ Կազմված է հրաբխային և նստվածքային ապարներից։ Ռելիեֆը լեռնային է և մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3175 մ է (Դուարտե լեռ)։ Կղզում են գտնվում Հայիթիի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.