Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Օթարիի Ջանիբեկյան (փետրվարի 29, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր։ Հեռուստատեսային արվեստի միջազգային ակադեմիայի` Emmy International-ի անդամ։ Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ։
Արթուր Օթարիի Ջանիբեկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պրոդյուսեր |
Գործունեություն | Պրոդյուսեր,«Էմմի» միջազգային հեռուստատեսային արվեստի ակադեմիայի անդամ, Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ |
Աշխատավայր | Comedy Club |
Ամուսին | Էլինա Լևոնի Ջանիբեկյան |
Ծնողներ | Հայր՝ Օթարի Ջանիբեկի Հակոբյան Մայր՝ Էլլա Հակոբյան |
Հարազատներ | քույր՝ Լիլիթ Օթարիի Հակոբյան |
Երեխաներ | Երեք որդի՝ Նարեկ, Արամ, Արեգ մեկ դուստր՝ Էվա |
Artur Janibekyan Վիքիպահեստում |
Ծնվել է 1976 թվականի փետրվարի 29-ին Երևանում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։ Ստացել է բարձրագույն կրթություն Երևանի պետական համալսարանում (Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ)։
1997-98 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2003 թվականին ՈՒՀԱ-ի թիմի իր ընկերների հետ հիմնադրել է Comedy Club ակումբային շոուն, որն իրենից ներկայացնում էր նոր՝ stand-up comedy ժանր ռուսական հեռուստատեսության մեջ[1]։ 2005 թվականից շոուն սկսեց հեռարձակվել ՏՆՏ հեռուստաալիքով։
Ըստ 2006 թվականի Ֆորբս ամսագրի տվյալների՝ Comedy Club նախագիծը մտել է ռուսական ամենահաջողված կոմերցիոն նախագծերի առաջին տասնյակը՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլլարով[2][3]։
2007 թվականին hիմնադրել է Comedy Club Production ընկերությունը, որը բազմապրոֆիլ պրոդյուսերական կենտրոն է։ Եղել է ընկերության հիմնադիրը, սեփականատերն և գլխավոր պրոդյուսերը։
Նույն թվականին, ըստ GQ ամսագրի, ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում։
Մեկ տարի անց՝ 2008 թվականին հիմնադրել է Comedy TV շուրջօրյա հումորային հեռուստաալիքը[4], իսկ 2009 թվականին՝ Comedy Cafe թեմատիկ ռեստորանների ցանցը[5]։ Հանդիսացել է «7 Art» ընկերության հիմնադիր և համասեփականատեր. այն ՏՆՏ հեռուստաալիքով արտադրում էր «Универ», «Интерны» սիտկոմները, որը հետագայում համալրել է Comedy Club Production-ը[6]։
2011 թվականին Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնի վերահսկիչ փաթեթը վաճառել է ՏՆՏ հեռուստաալիքին։ Գործարքի գումարը կազմել է 350 մլն. ԱՄՆ դոլար, որը ռեկորդային բարձր է համարվում ռուսական հեռուստատեսության պատմության համար[7]։
2012 թվականին դարձել է «Ռուսաստանի մեդիամենեջեր-2012» մրցանակի դափնեկիր և պարգևատրվել է «Ապրանքանիշների և հեռուստատեսային ապրանքների արտադրության գործում բացառիկ վաստակի, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում խոշորագույն գործարքի համար» անվանակարգում։
2013 թվականի Ֆորբս-ի տվյալներով Comedy Club Production-ը զբաղեցնում է երկրորդ տեղը որպես հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն[8]։
2013 թվականին լույս տեսած «Գիրքը» (ռեժիսոր՝ Վ. Մանսկի) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է[9][10][11]։ 2014 թվականին ֆիլմը Մոսկովյան 36-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մասնակցել է «Ազատ միտք» (ռուս.՝ Свободная мысль) վավերագրական ֆիլմերի պաշտոնական ծրագրին։
2015 թվականի մարտի 30-ին հայտարարվեց ժամանցային հեռուստատեսության խմբի ձևավորման մասին, որի մեջ մտնում են հինգ հեռուստաընկերություններից չորսը՝ ՏՆՏ, ТВ-3, «Пятница» և «2х2»։ Որի կազմակերպումը և ղեկավորումը հանձնարարվեց Արթուր Ջանիբեկյանին[12][13]։
2015 թվականին «1000 լավագույն ռուս մենեջերներ» ամենամյա վարկանիշային դասակարգումը, որը ձևավորվում է Ռուսաստանի մենեջերների միության (AMP) փորձագիտական քվերակության արդյունքում, մեդիաբիզնեսի ոլորտում բարձրաստիճան մենեջերների լավագույն հնգյակում ներառեց նաև Արթուր Ջանիբեկյանին։ Վարկանիշային դասակարգումը ամեն տարի հրապարակվում է «Կոմերիսանտ» բիզնես-օրաթերթում։ 2016 թվականի հունվարի 1-ին Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո գտնվող «ГПМ РТВ» սուբհոլդինգը գործարկեց «ТНТ 4» նոր հեռուստաալիքը, որի հեռարձակման ցանցը կազմեցին «ՏՆՏ» հեռուստաընկերության առաջին հեռարձակումից ի վեր լավագույն գրադարանային նախագծերը։ 2016 թվականի հունիսին Արթուր Ջանիբեկյանը նաև գլխավորեց «ՏՆՏ» հեռուստաընկերությունը գլխավոր տնօրենի պաշտոնում։ Նույն թվականի հունիսի 7-ին նա արժանացավ «2016 թվականի Ռուսաստանի մեդիա մենեջեր» մասնագիտական պատվավոր մրցանակին։ Ոսկե արձանիկը տրվեց նրան «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար։
2016 թվականին «ГПМ РТВ» սուբհոլդինգում ընդգրկված երկու հեռուստաալիքների նախագծեր ստացան ռուսաստանյան հեռուստատեսային «ТЭФИ» խոշարագույն մրցանակաբաշխության 7 արձանիկներ` «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերում։
2017 թվականի հունվարին ТНТ4 հեռուստաալիքը, մտնելով Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո, դարձավ ռուսական առաջին դաշնային ալիքը, որ մեկ տարվա ընթացքում ընդլայնել է հեռարձակման սահմանները երկրից դուրս։ 2017 թվականի մայիսին «Пятница!» հեռուստաալիքը հեռարձակվեց միջազգային եթեր։
2017 թվականի հուլիսի 6-ին Արթուր Ջանիբեկյանը երրորդ անգամ արժանացավ «Ռուսաստանի մեդիա-մենեջեր – 2017» 17-րդ ազգային մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը։ Մրցանակը տրվեց «Դաշնային մեդիահոլդինգներ» անվանակարգում «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ժամանցային և հումորային բովանդակության ստեղծման գործում ակնառու նվաճումների համար»։
ՏՆՏ ալիքի թիմը Արթուր Ջանիբեկյանի ղեկավարությամբ, մշակել է պրեմիերային սերիալների եթեր հեռարձակման համակարգ, որը թույլ է տալիս մեծացնել հեռուստաալիքի լսարանը, հավաքել լսարանի ներգրավման համազգային առավել ճշգրիտ տվյալներ՝ լսարանի ներգրավման համար, ինչպես նաեւ պայքարել հեռուստատեսային ծովահենության դեմ։ 2017 թվականի սեպտեմբերից ի վեր ՏՆՏ հեռուստաալիքը անցում է կատարել Մոսկվայի ժամանակով աշխատաքնային օրերի ընթացքում անմիջապես հեռուստատեսային հեռարձակումից հետո առցանց ռեսուրսների բովանդակության տեղադրման պրեմիերային ցուցադրությունների պրակտիկային։
2017 թվականի հոկտեմբերին Արթուր ջանիբեկյանի ղեկավարության ներքո ՏՆՏ-ն դարձավ Ռուսաստանում առաջին հեռուստաալիքը, որ սկսեց գովազդ վաճառել Big TV վարկանշային համակարգում։ Այս համակաևգը գովազդատուներին հնարավորություն է տալիս տեղադրել հոլովակներ միառժամանակ և՛ եթերում և՛ ալիքի թվային հարթակներում։ ՏՆՏ-ն դարձավ առաջին ալիքը, որ հասանելի դարձրեց իր ինֆորմացիոն ռեսուրսները ողջ շուկայի համար։
2018 թվականի հունվարին սկսվեց «Супер» հեռուստաալիքի հեռարձակումը։
2018 թվականի հուլիսի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման XVIII արարողությունը, Գրան պրին շնորհվեց Արթուր Ջանիբեկյանին։
Երեք տարվա ընթացքում՝ 2016-ից 2018 թթ․, ՏՆՏ-ի նախագծերը, «Пятницы!»-ը, Comedy Club Production-ը и Good Story media-ն, որոնք ««ГПМ РТВ» սուբհոլդինգի մի մասն են կազմում, արժանացել են ТЭФИ մրցանակաբաշխության 4 արձանիկի՝ «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերում։
2023 թվականի մարտ ամսին Արթուր Ջանիբեկյանը դարձել է Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ[14]։
2017 թվականին Վալերի Ֆեդորովիչի և Եվգենի Նիկիշովի հետ Արթուր Ջանիբեկյանը հանդես եկավ բացառիկ նախագծով՝ «Гоголь. Начало», առաջին հեռուստասերիալն աշխարհում, որ դուրս եկավ լայն կինովարձույթի։ Ֆիլմը վերադարձրեց ծախսված գումարը վարձակալության հենց սկզբում և գրանցեց մի քանի ռեկորդ։ Կինոնկարը մտավ 2017 թ-ի ամենաբարձր վարձատրվող ռուսաստանյան կինոդիտումների ֆիլմերի տասնյակ։ Բացի Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից «Гоголь. Начало» ֆիլմը ռուսերեն լեզվով ցուցադրվեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրիայում եւ Կիպրոսում։ Ֆիլմի պրոմոընկերությունը արժանացավ մի շարք մասնագիտական պարգևենրի և դիպլոմների և շարժեց պրոֆեսիոնալ համայնքի հետաքրքրությունը Կաննում MIPCOM-ում։ 2017 թվականի վերջին ՏՆՏ հեռուստաալիքը Ջանիբեկյանի ղեկավարությամբ ծրագրային նոր բովանդակության՝ հրաժարվելով արտասահմանյան ֆիլմից՝ հօգուտ ռուսական բովանդակության՝ խաղադրույք կատարելով հայրենական կատակերգական սերիալների և սեփական արտադրության շոուների վրա։ Դա հնարավորություն տվեց հետագայում աջակցել հոլդինգի մաս կազմող արտադրական ընկերություններին, ինչպես նաև ընդլայնել երկարաժամկետ ներդրումները սեփականության իրավունքի հաշվին և հնարավորությունները սեփական հաղորդումների տարբեր միջավայրերում և առանց քանակական սահմանափակումների։
2018 թվականին Արթուր Ջանիբեկյանը Սեմյոն Սլեպակովի և Ալեքսանդր Դուլերայնի հետ հանդես եկավ որպես «Տնային կալանք» սերիալի պրոդյուսեր, այն «Кинопоиск» կայքի վարկածով գլխավորեց 2018 թվականի լավագույն սերիալների ցանկը[15]։ «Տնային կալանք»-ը «Кинократия»-ի վարկածով զբաղեցրեց առաջին հորիզոնականը նաև ռուսական հեռուստասերիալների Թոփ-5-ում[16], դարձավ կինոյի և հեռուստատեսության արտադրողների ասոցիացիայի 7-րդ մրցանակաբաշխության ութակի դափնեկիր[17]։ Սերիալն արժանացել է նաև «Նիկա» 32-րդ մրցանակաբաշխության հատուկ մրցանակին «Հեռուստատեսային կինոյի արվեստում ստեղծագործական նվաճումներ» անվանակարգում[18]։ «Տնային կալանք»-ը նաև դարձավ «ТЭФИ – համագործակցություն» իններորդ միջազգայն հեռուստատեսային փառատոնի հաղթողը[19]։
2019 թվականին Արթուրը Ջանիբեկյանը դարձավ «Էմմի» միջազգային հեռուստատեսային արվեստի ակադեմիայի անդամ[20]։ Նույն տարում «PanArmenian Media Group»-ի փլուզումից հետո դարձել է «Armenia TV»-ի և «Radio jan»-ի միանձնյա սեփականատեր[21]։
2021 թվականին Վյաչեսլավ Դուսմուխամետովի հետ համատեղ ստեղծել են ֆիլմերի արտադրության իրենց ընկերությունը` «Արտիսլավ» ՓԲԸ[22]։
2022 թվականից Արթուր Ջանիբեկյանն ակտիվորեն զբաղվում է թվային մեդիայի և թվային միջավայրի համար նոր եզակի բովանդակության արտադրությամբ։ «Ազգային մեդիա խումբ» ընկերության հետ նա ստեղծել է համատեղ Originals Production ձեռնարկությունը[23]։
Ստարտափ Արմենիա հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ.-ին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Այն հաջողությամբ իրագործել և շարունակում է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք միտված են տարածաշրջանում զարգացնել նորարարական ուղղությունները և ստարտափ ոլորտը։ Հայտնի ծրագրերից են «Coworking Armenia»-ն՝ Հայաստանում առաջին աշխատանքային տարածքը՝ նախատեսված ֆրիլանսերների և սկսնակ գործարարների համար, «Startup Club»-ը՝ Հայաստանի ծայրամասային մարզերի դպրոցահասակ երեխաներին ձեռներեցության հիմունքները սովորեցնելու մարզային կենտրոններ, «Startup School»-ը՝ հատուկ մշակված ծրագրով բիզնես դպրոց ավագ դպրոցի աշակերտների համար, «Drone Edu Lab»-ը՝ դռոնների և ռոբոտների ծրագրավորման դպրոց դպրոցականների համար։ Արթուր Ջանիբեկյանը Ստարտափ դպրոցի հիմնադիրներից է։ Այն հիմնադրվել է Հայաստանում դպրոցահասակ երեխաների մոտ բիզնես մտածողությունը զարգացնելու և խթանելու նպատակով։ 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին նա հովանավորել է նախագծերի մասնակիցների համար միջոցառումների և բիզնես-քոուչների ելույթների կազմակերպումը։ 2021 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է SSSholidays ամենամյա միջազգային ստարտափ համաժողովին Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում։
Նա նաև Triple S (3S) վենչուրային ընկերության համահիմնադիրն ու ներդրողն է։ Triple S (3S)-ը ստեղծվել է Seaside Startup Summit-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս հիմնադրամի հիմնական նպատակն է զարգացնել և աջակցել նորարարական տեխնոլոգիական ոլորտներին՝ արհեստական բանականություն, անվտանգություն և այլն։
2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիրը[24]։ 2018 թվականին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց ԱՄԷ-ում և Հնդկաստանում Seaside Startup Summit անվան ներքո։ 2019 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ Seaside Startup Holdings ներդրումային ֆոնդի համահիմնադիր, որը կատարում է ներդրումներ սամմիթներին մասնակցող առավել հաջողված ստարտափ նախագծերում։ 2019 թվականից Արթուր Ջանիբեկյանը, համաժողովի բանախոսն է։
2024 թվականին Արթուր Ջանիբեկյանը մասնակցեց «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումում, որն այս անգամ անցկացվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա էմիրատում Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի բարձր հովանու ներքո։
Սամմիթին մասնակցեցին ավելի քան 100 ստարտափներ, 100 մենթորներ և ընկերություններ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանից[25]:։
«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիրն է, որը է 2013 թվականին։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ[26][27]։
Հիմնադրամի նոր սկսած՝«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը զբաղվում է հայկական ժողովրդական երաժշտական ստեղծագործությունների ձայնագրություններով, ապահովում է դրանց միջազգային մակարդակի ներկայանալիությունը[28]։
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝
Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է աննախադեպ աշխատանք՝ ուղղված հայկական ժողովրդական և ազգային երգերի վերականգմանն ու ձայնագրմանը, երաժշտության թվայնացված գրադարանի ստեղծմանը, ինչպես նաև գործածության մեջ է դրվել հայկական ազգային-ժողովրդական և հոգևոր երաժշտության կայքը[29]։ Կայքում տեղադրված է թվային ձայնադարան, որն ներառում է հայկական ժողովրդական երգեր, հայ միջնադարյան երգարվեստի, գործիքային մեղեդիների և աշուղական երգերի մոտ 600 նմուշներ։
2017 թվականին՝ առաջին հրատարակությունից 120 տարի անց, Երևանում թողարկվեց հայկական հոգևոր երաժշտության ամենակարևոր գոհարներից մեկը՝ Մակար Եկմալյանի «Սրբազան պատարագը»։ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի և անձամբ նրա հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնության շնորհիվ հայկական հոգևոր երաժշտության դասական պատարագը վերաթողարկվեց նոր ծանոթագրություններով ու լրացումներով։
«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամն աջակցել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գործունեությանը[30]։
Որպես «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանը ստեղծեց «Սարոյան Հաուս» նախագիծը[31], որի շրջանակներում ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի տունը՝ տեղակայված Ֆրեզնո քաղաքում, պետք է վերածվի գրողի տուն-թանգարանի։ Տուն-թանգարանը իր դռները բացեց այցելուների համար 2018 թվականի օգոստոսին՝ մեծն գրողի ծննդյան 110 ամյակին[32][33][34][35]։
Կողմնակիցն ու կրողն է հայ պոետ, փիլիսոփա եւ աստվածաբան Սբ. Գրիգոր Նարեկացու գաղափարների, կազմակերպում եւ ֆինանսավորում է Հայաստանում վերջինիս վերաբերող բոլոր միջոցառումները։ Որպես եկեղեցին և իր ազգը սիրող հայ՝ Արթուր Ջանիբեկյանի անունը անմահացված է Մոսկվայի հայկական տաճարային համալրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ Առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա։
2017 թվականի հունվարին Արթուր Ջանիբեկյանը տաճարային համալիրին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ։
Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[36]։
Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին։ Բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[37], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[38]։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[39]։
2017 թվականից Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հանրային ռադիոն թվայնացրել է ավելի քան 100 000 ձայնագրություն պարունակող ամենամեծ հայկական աուդիո-արխիվը։ Նախագիծն իրականացվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը թույլ է տվել զգալիորեն բարելավել ձայնագրությունների որակը, ապահովել դրանց երկարատև պահպանումը, հրապարակումը և ունկնդիրների ազատ մուտքը։ 2019 թվականից ի վեր Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդը» հասանելի է armradioarchive.am կայքում[40]։
«Սնոբ» բանավեճի ակումբի անդամ է, Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի MBA ծրագրի ուսանողների համար վարում է վարպետության դասեր։
«ԱՅԲ կրթական համալիրի» աջակիցներից մեկը, որը համարվում է առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնը Համալիրը կազմված է դպրոցից, եկեղեցուց, համայնքային կենտրոնից և մանկապարտեզից` ներառելով ինչպես հայկական կրթական լավագույն ավանդույթները, այնպես էլ ուսուցման նորագույն համաշխարհային տեխնոլոգիաները։
2013 թվականի նոյեմբերի 9-ին[41] դասախոսություն է կարդացել Կոլումբիայի համալսարանի (Columbia University) Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների համար «Ռուսական մեդիայի միտումները» թեմայով[42][43]։
2013 թվականին հանդիսացավ պրոդյուսերն ու հովանավորը «Книга» վավերագրական ֆիլմի (ռեժիսոր Վ․ Մանսկի)․ 2014 թվականին Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆիլմը մասնակցել է «Ազատ միտք» փաստավավերագրական ֆիլմի պաշտոնական ծրագրին։
2016 թվականին IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ The New York Times և «Հայաստանի Հանրապետություն» թերթերում հրապարակվել է բաց նամակ՝ «Հայ ժողովրդի ապագան որոշվում է հիմա» վերնագրով՝ նվիրված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) 110 ամյակին։ Նամակը կոչ է անում անհատներին, կազմակերպություններին, պետական և հասարակական կառույցներին վերաիմաստավորել ապագան, միավորել ուժերը՝ հայ ժողորդի զարգացման համար։ Նամակը ստորագրել են տարբեր երկրներում ապրող հայտնի հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շառլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլն։
Հանդես է գալիս կրթական ոլորտի վարպետության դասերով։
Երևանում տեղադրված երկու քանդակների՝ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախմբի, ինչպես նաև Վատիկանում կանգնեցված Գրիգոր Նարեկացու հուշարձանի նախաձեռնողն ու հովանավորն է։
Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակը՝ ոգեշնչված Էդմոնդ Քյոսայանի նույնանուն ֆիլմից[44][45]։ Արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։
Քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան ու Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 23-ին։
Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3 մետր է։
Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը։ Քանդակը պատկերում է այն երկու կանանց, ովքեր հայերեն ամենամեծ մագաղաթյա գիրքը՝ «Մշո ճառընտիրը», երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։ «Մշո ճառընտիրն» ունի 660 էջ, ընդհանուր կշռում է 28 կիլոգրամ, և պատրաստված է հորթի կաշվից)[46][47]։
Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[36]։
Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին։ Բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[37], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[38]։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[39]։
Հեռուստածրագրերի պրոդյուսեր[49]՝
Կինոնախագծերի պրոդյուսեր՝
Հայրը՝ Օթարի Ջանիբեկի Հակոբյանը, Խորհրդային Հայաստանում զբաղեցրել է կուսակցական բարձր պաշտոններ։
Մայրը՝ Էլլա Էդուարդի Հակոբյանը, ատամնաբույժ է։
Քույրը՝ Լիլիթ Օթարի Հակոբյան։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Կինը՝ Էլինա Լևոնի Ջանիբեկյան
Երեխաները՝ Նարեկ, Արամ, Էվա, Արեգ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.