Remove ads
հայ մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Արտաշես Լիպարիտի Շահինյան (դեկտեմբերի 19, 1906, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 14, 1978[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ։ Համարվում է հայկական մաթեմատիկական գիտության դպրոցի հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1944), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947, թղթակից անդամ՝ 1945 թվականից)[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Արտաշես Շահինյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1906 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 14, 1978[1] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1931)[1] և Ֆիզմաթ դպրոց |
Կոչում | պրոֆեսոր[1] և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] |
Գիտական ղեկավար | Վլադիմիր Սմիռնով[1] |
Եղել է գիտական ղեկավար | Սերգեյ Մերգելյան և Մխիթար Ջրբաշյան |
Հայտնի աշակերտներ | Աշոտ Շավերդյան[2] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Արամ Շահինյան |
Artashes Shahinyan Վիքիպահեստում |
Ֆիզիկոս Արամ Շահինյանի հայրն է։
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1930 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1929-1978 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1938-1944 թվականներին՝ երկրաչափության, 1944-1978 թվականներին՝ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնների վարիչ, միաժամանակ, 1939-1942 թվականներին՝ ֆիզմաթ ֆակուլտետի դեկան։ 1945-1955 թթ՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքի, 1955-1959 թվականներին՝ համանուն ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ 1950-1963 թթ., միաժամանակ՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[4]։ 1967-1975 թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։
Շահինյանի աշխատանքներով Հայաստանում սկիզբ են դրվել մաթեմատիկայի բնագավառի համակարգված գիտական հետազոտություններին։ Զբաղվել է մաթեմատիկական անալիզում ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսությամբ։ Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը, կոմպլեքս և իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության մի շարք նոր ուղղությունների։ Ֆունկցիաների տեսության բնագավառում Շահինյանի ներդրումները միջազգային ճանաչում են ստացել։
Շահինյանի անունով են կոչվել ԵՊՀ-ին կից իր նախաձեռնությամբ ստեղծված ֆիզմաթ թեքումով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց (1978 թվականից), փողոցներ Երևանում և Գյումրիում, 1999 թվականին Գյումրիում կանգնեցվել է հուշակոթող։ 1978 թվականին ԵՊՀ-ում սահմանվել Է Շահինյանի անվան կրթաթոշակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.