Նոր հայեր

From Wikipedia, the free encyclopedia

«Նոր հայեր», ՈՒՀԱ-ի թիմ, 1997 թ. Բարձրագույն լիգայի հաղթող։

Պատմություն

«Նոր հայեր» թիմն ստեղծվել է 1994 թ. Երևանում։ Նորաստեղծ թիմի հիմքում 1993 թ. առաջին Հայկական լիգայի ամենատաղանդավոր ՈՒՀԱ-ականներն էին։ Թիմն սկզբում կոչվում էր «Բարեկամներ Երևանից»։ Թիմն առաջին անգամ ելույթ ունեցավ 1994 թ. Սոչիում «КиВиН-1994» փառատոնին և դուրս եկավ ՈՒՀԱ Առաջին լիգա, որն այդ ժամանակ տեղի էր ունենում Վորոնեժում։ 1994-1995 թթ.-ին «Նոր հայերը» խաղացին Առաջին լիգայում և, դառնալով 1995 թ. եզրափակիչի մասնակից, իրավունք ձեռք բերեցին հանդես գալ ՈՒՀԱ Բարձրագույն լիգայում։ Բարձրագույն լիգայի 1996 թ. մրցաշրջանում թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Մախաչկալյան թափառաշրջիկներ» թիմին։ 1997 թ. «Նոր հայերը», բոլոր խաղերում գրավելով առաջին տեղը, փայլուն կերպով հասան մինչև եզրափակիչ, որտեղ կիսեցին չեմպիոնի տիտղոսը «Զապորոժե-Կռիվոյ Ռոգ-Տրանզիտ» թիմի հետ։ 1998 թ. թիմը նվաճեց ՈՒՀԱ Ամառային Սուպերգավաթը, հաղթելով «Զապորոժե-Կռիվոյ Ռոգ-Տրանզիտ»-ին։ 1999 թ. մրցաշրջանում «Նոր հայերը» դուրս եկան եզրափակիչ և գրավեցին երկրորդ տեղը, խաղալով «ԲՊՀ» և «Սանկտ-Պետերբուրգի հավաքական» թիմերի հետ։

1990-ական թվականների վերջերին ու 2000-ական թվականների սկզբներին «Նոր հայերը» բացի մրցաշրջանային խաղերից, հյուրախաղերով ելույթ ունեցան նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ավելի քան 50 քաղաքներում։ Նրանք նաև 6 անգամ ելույթ ունեցան ԱՄՆ-ում, 2 անգամ Գերմանիայում, ինչպես նաև ԱՊՀ անդամ բոլոր երկրներում։

Թիմի կազմը

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.