Արթուր Դավթյան

From Wikipedia, the free encyclopedia

Արթուր Դավթյան

Արթուր Վահրամի Դավթյան (օգոստոսի 8, 1992(1992-08-08), Երևան, Հայաստան), հայ մարմնամարզիկ, Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի պատանեկան առաջնության (2010) չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2021), աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, 2012, 2016, 2020 և 2024 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Դավթյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արթուր Դավթյան, Անձնական տեղեկություն ...
Արթուր Դավթյան
Thumb
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումսպորտային մարմնամարզիկ
Երկիր Հայաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 8, 1992(1992-08-08) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մարզիչ(ներ)Հակոբ Սերոբյան
Հասակ՝160 սմ
Քաշ~55 կգ
Փակել

Արթուր Դավթյանը 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն է[1][2][3][4][5][6][7][8], Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե[9], Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[10][11]։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[12]։

Կենսագրություն

Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանում։ 1998 թվականին 7 տարեկան հասակում սկսել է զբաղվել մարմնամարզությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում[13]։ 2008 թվականից մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։

Կարիերա

Պատանեկան

2009 թվականին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված երիտասարդների օլիմպիական փառատոնում Արթուր Դավթյանը և Հայաստանի հավաքականի անդամներ Վահան Վարդանյանն ու Արթուր Թովմասյանը 23 թիմերի շարքում զբաղեցրել են վեցերորդ տեղը[14]։ Այնտեղ անհատական մրցումներում Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել է վեցերորդ տեղը, հենացատկում՝ յոթերորդ տեղը, զուգափայտի վրա՝ վեցերորդ, իսկ օղակներով վարժություններում բավարարվել է 9-րդ տեղով[15]։ Մեկ տարի անց Բիրմինգհեմ քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Դավթյանը հենացատկում դարձել է չեմպիոն՝ ցուցաբերելով 15.462 արդյունք։ Դրանից բացի նա 13.975 արդյունքով գրավել է չորրորդ տեղը օղակների վարժությունում, 9-րդ տեղը՝ զուգափայտի վրա և 7-րդ տեղը՝ նժույգի վրա վարժություններում[16]։ Նույն տարում Երևանում մասնակցել է Հրանտ Շահինյանի հիշատակին նվիրված մրցաշարին և գրավել առաջին տեղը[13]։

Չափահասների մակարդակում

Արթուր Դավթյանի մեծահասակների մրցումներում իր նորամուտը կատարել է 2011 թվականին Բեռլինում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում, որտեղ նա մասնակցել է բոլոր մրցակարգերին։ Հայ մարզիկի համար մրցաշարը անհաջող էր։ Լինելով բազմամարտի ամենաերիտասարդ մասնակիցը՝ նա զբաղեցրել է 20-րդ տեղը։ Մյուս կատեգորիաներում Դավթյանը չի կարողացել հաղթահարել որակավորման սահմանը, և նրա լավագույն արդյունքը եղել է 14-րդ տեղը հենացատկում։

2012 թվականի հունվարին Արթուր Դավթյանը մասնակցել է Լոնդոնում անցկացված միջազգային որակավորման մրցաշարին։ Իր մասնակցած կատեգորիաներում լավագույն արդյունքը ցույց տալով հենացատկում՝ Դավթյանը հավաքել է 15.450 միավոր և զբաղեցրել վեցերորդ տեղը։ Բազմամարտում նա 84,200 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը։ Մրցաշարի արդյունքներով Արթուր Դավթյանն ստացել է 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր[17]։

2012 թվականի մարտին Դոհանում անցկացված աշխարհի գավաթի երրորդ փուլում Արթուր Դավթյանը 15,725 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը հենացատկում և 14,575 արդյունքով չորրորդ տեղը նժույգի վրա կատարվող վարժություններում[18]։

Նույն թվականին Արթուր Դավթյանը Մոնպելիեում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ բազմամարտում զբաղեցրել է հինգերորդ տեղը[19][20]։ Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն անհաջող է ելույթ ունեցել։ Վնասելով ոտքը՝ նա որակավորման փուլում զբաղեցրել է 36-րդ տեղը և չի անցել եզրափակիչ[21][22]։

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, որ անցկացվել է Դոհայում 2013 թվականի արտի 24-31-ը, Արթուր Դավթյանը, հենացատկում հաջողությամբ կատարելով բարդ վարժությունը, զբաղեցրել է երրորդ տեղը[23]։ Նույն թվականին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Դավթյանն զբաղեցրել է ութերորդ տեղը բազմամարտում[24]։ Հենացատկում նա արժանացել է բրոնզե մեդալի՝ երկրորդ տեղն զբաղեցրած մարզիկին զիջելով 0,021 միավորով։

2015 թվականին Մոնպելիեում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում և հենացատկում զբաղեցրել է չորրորդ տեղը։

2016 թվականին Բեռնում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականին նա կարողացել է ստանալ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր, որտեղ հենացատկի որակավորման մրցումներում զբաղեցրել է 11-րդ տեղը, ինչը նրան թույլ չի տվել անցնել եզրափակիչ։

2021 թվականի գարնանը շվեյցարական Բազելում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում գրավել է առաջին տեղը[25]։ Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին հենացատկում նվաճել է բրոնզե մեդալ[26]։

2022 թվականի օգոստոսին Մյունխենում Եվրոպայի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ[27]։ Նոյեմբերին Լիվերպուլում դարձել է սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, այդ մարզաձևում աշխարհի առաջնությունում հաղթանակը դարձավ առաջինը անկախ Հայաստանի պատմության մեջ[28]։ Այդ հաղթանակի համար Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով[29]։

Մարզական ձեռքբերումներ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Մրցաշար ...
Տարի Մրցաշար Վայր Ծրագրի տիպ Տեղ Միավոր Տեղ (որակ.) Միավոր (որակ.)
2010 Եվրոպայի պատանեկան առաջնություն Բիրմինգհեմ հենացատկ 1 15.462 1 15.537
2012 Միջազգային մրցաշար Լոնդոն հենացատկ 6 15.450 7 15.616
2012 Միջազգային մրցաշար Լոնդոն բազմամարտ 12 84,200
2012 Աշխարհի գավաթի երրորդ փուլ Դոհա հենացատկ 2 15.725
2012 Աշխարհի գավաթի երրորդ փուլ Դոհա նժույգ 4 14.575
2012 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե բազմամարտ 5 83.990
2012 Օլիմպիական խաղեր Լոնդոն բազմամարտ 36 82.865
2013 Աշխարհի գավաթի էտապ Դոհա հենացատկ 3
2013 Եվրոպայի առաջնություն Մոսկվա բազմամարտ 8 85.032 14 83.186
2013 Եվրոպայի առաջնություն Մոսկվա հենացատկ 3 14.866 7 14.766
2015 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե բազմամարտ 4 86.364 4 86.498
2015 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե հենացատկ 4 14.783 3 14.999
2016 Եվրոպայի առաջնություն Բեռն բազմամարտ 33 71.107
2016 Եվրոպայի առաջնություն Բեռն հենացատկ 2 15.316 3 15.183
2016 Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո հենացատկ 11 14.566
2017 Աշխարհի առաջնություն Մոնրեալ բազմամարտ 13 82.332 15 81.364
2020 Օլիմպիական խաղեր Տոկիո հենացատկ 3 14.733 2 14.866
2022 Աշխարհի առաջնության խաղեր 2022 Լիվերպուլ հենացատկ 1
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.