Արթուր Թովմասյան (մարմնամարզիկ)

From Wikipedia, the free encyclopedia

Արթուր Թովմասյան (մարմնամարզիկ)

Արթուր Թովմասյան (հունիսի 18, 1992(1992-06-18), Երևան, Հայաստան), հայ մարմնամարզիկ։ Դոհայում կայացած աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր (2013)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Թովմասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արթուր Թովմասյան, Անձնական տեղեկություն ...
Արթուր Թովմասյան
Thumb
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգությունհայ
Մասնագիտացումմարմնամարզիկ
Երկիր Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 18, 1992(1992-06-18) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Հասակ՝170 սմ
Քաշ~62 կգ
Փակել

Կենսագրություն

Արթուր Թովմասյանը ծնվել է 1992 թվականի հունիսի 18-ին։ Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 1998 թվականից։ Եղել է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սանը։ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։

Կարիերա

Պատանեկան

2009 թվականին, ֆիննական Տամպերե քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական փառատոնում (23 թիմերի մասնակցությամբ) Արթուր Թովմասյանը Վահան Վարդանյանի և Արթուր Դավթյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել է 6-րդ տեղը[1]։ Նույն թվականին Երևանում նա մասնակցել է Հրանտ Շահինյանի հուշամրցաշարին, որտեղ բազմամարտի մրցումներում գրավել է երրորդ տեղը[2]։

Մեծահասակներ

2012 թվականի մարտին օղակների վրա վարժությունում դարձել է Հայաստանի չեմպիոն[3]։ 2012 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային հուշամրցաշարում օղակների վրա վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը՝ դառնալով մրցաշարի հաղթող[4]։

2013 թվականի մարտի 24-31-ին Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Թովմասյանը օղակների վրա վարժությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.