խորհրդային բանակի գեներալ-մայոր From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Աբրահամի Ղազարյան (մայիսի 14, 1904[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 18, 1992, Սիմֆերոպոլ, Ուկրաինա), խորհրդային բանակի գեներալ-մայոր (փետրվարի 22, 1943 թվականից), Խորհրդային Միության հերոս (հոկտեմբերի 16, 1943 թ․), ԽՄԿԿ անդամ (1927)։
Անդրանիկ Ղազարյան | |
---|---|
մայիսի 14, 1904[1] - հունվարի 18, 1992 (87 տարեկան) | |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Սիմֆերոպոլ, Ուկրաինա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Հրամանատարն էր | Q4032338? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
Ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցը, ապա ծառայել 76-րդ հայկական դիվիզիայում, սկզբում՝ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի բաժնի պետ, գնդի հրամանատար։ 1938-1939 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում, որպես ռազմագիտության ամբիոնի վարիչ, ապա՝ ԲԳԿԲ պահեստի հրամկազմի Սարատովյան դասընթացներում, որպես դասախոս։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը, ապա հրաձգային բրիգադը, իսկ 1942 թվականի դեկտեմբերից՝ հրաձգային դիվիզիան 1942-1943 թվականներին մասնակցել են բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը և աչքի ընկել Կուրսկի աղեղում, ինչպես նաև Դեսնա և Դնեպր գետերի անցման ժամանակ մղված մարտերում։
Դնեպրի գետանցման և դրա արևմտյան ափին ամուր հենակետ ստեղծելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1945 թվականի մարտին Ղազարյանի գլխավորած 215-րդ հրացանային դիվիզիան Բելառուսական 3-րդ ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) կենտրոնացված ֆաշիստական զորքերի ոչնչացմանը։ 1945 թվականի օգոստոսին Ղազարյանը մասնակցել է Մանջուրիայի ազատագրմանը և նշանակվել խորհրդային հրամանատարության ներկայացուցիչ Հարավային Մանջուրիայում։
Պատերազմից հետո Ղազարյանն ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի դասընթացները և աշխատել որպես միավորման հրամանատարի տեղակալ։ 1955 թվականից Ղազարյանի պահեստի գեներալ-մայոր էր։ Պարգևատրվել է Լենինի 2, Սուվորովի 2-րդ աստիճանի 3, Կարմիր դրոշի 5 և շքանշաններով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.