Remove ads
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան From Wikipedia, the free encyclopedia
Անահիտ Արտյոմի Մանասյան (հունիսի 24, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։
Անահիտ Մանասյան | ||
| ||
---|---|---|
2023 թվականի ապրիլի 12 | ||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ | |
Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | |
Մասնագիտություն՝ | Իրավաբան | |
Ծննդյան օր | հունիսի 24, 1988 | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Անահիտ Մանասյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 24-ին, Երևան քաղաքում։ 2004-2008 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008-2010 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2010-2013 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 2016թ. հունվար-հունիսին՝ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում[1]։
2008-2009 թվականներին եղել է փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում, 2009-2013 թվականներին՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի օգնական։ 2010-2015 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, 2012 թվականին անցել է ստաժավորում Հունգարիայի Սահմանադրական դատարանում, 2014 թվականից 2021-ի հուլիս եղել է դասախոս` Հայաստանի արդարադատության ակադեմիայում։ 2013-2014 թվականներին եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, 2014 թվականից 2016-ի դեկտեմբեր՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական։ 2016 թվականի դեկտեմբերից 2018 թվականի մարտ եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի խորհրդական, 2017 թվականի փետրվարից 2019-ի հունվար՝ Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր։
2019 թվականի հունվարից 2021-ի հուլիս եղել է Հայաստանի արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, 2015 թվականից մինչ օրս՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է։ 2022 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ, 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի ապրիլ՝ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ։ 2023 թվականի դեկտեմբերի 20-ից՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ։ 2024 թվականի մարտի 1-ից՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ։ 2023 թվականի ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան[2]։
2008 թվականից մինչ օրս ՀՀ իրավաբանների միության անդամ է, 2012-2017 թվականներին եղել է Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից։ 2012-2018 թվականներին եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ, 2013-2020 թվականներին՝ տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ։ 2016 թվականից 2017 թվական եղել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ, 2016-ից մինչ օրս «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2015-2019 թվականներին եղել է ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 2015 թվականից մինչ օրս ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ է։
2019 թվականից 2021- հուլիս եղել է Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ, 2020 թվականի հունվարից մինչ օրս Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։ 2021 թվականի փետրվարից մինչ օրս Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է, 2020 թվականի հունվարից 2021 թվականի հունվար եղել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։ 2020 թվականի օգոստոսից 2022-ի նոյեմբեր եղել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ, 2022 թվականի մարտից մինչև նոյեմբեր՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։ 2022 թվականի նոյեմբերից 2023-ի ապրիլ եղել է ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի նախագահ, 2023թ. հունիսից` խմբագրական խորհրդի անդամ։ 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի ապրիլ եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի նախագահ, նույն ժամանակահատվածում հանդիսացել է նաև Հայաստանի արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ։
Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում)։ Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.