Ախալքալաքի շրջան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ախալքալաքի շրջան (վրաց.՝ ახალქალაქის მუნიციპალიტეტი՝ ախալքալաքիս մունիցիպալիտետի) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Սամցխե-Ջավախեթի մարզի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ախալքալաք քաղաքն է։
Ախալքալաքի շրջան վրաց.՝ ახალქალაქის მუნიციპალიტეტი | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Կարգավիճակ | շրջան | ||||
Մտնում է | Սամցխե-Ջավախք | ||||
Վարչկենտրոն | Ախալքալաք | ||||
Հիմնական լեզու | Հայերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն | ||||
Բնակչություն (2014) | 45070 (17 տեղ) | ||||
Խտություն | ( 31 տեղ) | ||||
Ազգային կազմ | Հայեր 92,90 % Վրացիներ 6,84 %[1] | ||||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի 78,8 % Կաթոլիկ եկեղեցի 11,7 % Վրաց ուղղափառ եկեղեցի 5,7 %[2] | ||||
Տարածք | 1235 (12 տեղ) | ||||
Պատմական շրջան(ներ) | Ջավախք | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հապավում | GE.SJ.AK | ||||
ISO 3166-2 կոդ | 4 | ||||
Հեռախոսային կոդ | (362) | ||||
Փոստային ինդեքսներ | 0700–0799 | ||||
akhalkalaki.gov.ge(վրաց.)(հայ.)(անգլ.) | |||||
Շրջանի բնակչությունը ըստ վերջին մարդահամարի (2002) կազմել էր 60 975 մարդ։ Ըստ 2014 թվականի հունվարի 1 գնահատման բնակչությունը կազմում էր 45 070 մարդ
Հայեր | 41 870 | 92,90 % |
Վրացիներ | 3085 | 6,84 % |
Ռուսներ | 54 | 0,12 % |
Հույներ | 41 | 0,09 % |
Ուկրաինացիներ | 5 | 0,01 % |
Օսեր | 2 | 0,004 % |
Աբխազներ | 1 | 0,002 % |
Քիստիններ | 0 | - |
Եզդիներ | 0 | - |
ընդհանուր | 45 070 | 100,00 % |
Ախալքալաքի շրջանն ունի 63 գյուղ։ Մի գյուղում՝ Խոսպիայում, հայերը թվապես գերազանցում են, բայց ապրում են նաև հույներ։ Ախալքալաքի շրջկենտրոնում նույնպես բացարձակ մեծամասնություն են կազմում հայերը, սակայն ապրում են նաև փոքրաթիվ ռուսներ, ուկրաինացիներ և այլազգիներ[3]։ Բնակավայրերը բաժանված են 22 համայնքների (սակրեբուլո)։
Ախալքալաքի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք (վրացերեն՝ ჯავახეთი՝ Ջավախեթի) գավառի մի մասը։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Սասանյանները Գուգարքի մյուս գավառների հետ միասին Ջավախքը միացրին Վրաց մարզպանությանը։ IX դարում Ջավախքի հարավային մասը՝ Գոգշենը, միացվել է հայ Բագրատունիների թագավորության, իսկ Ախալքալաք քաղաքը շարունակել է մնալ Վրաստանի կազմում։ Վիրա-աբխազաց Բագրատ Գ Բագրատունի (975–1014 թթ.) թագավորը 1008–1012 թվականներին կառուցեց Ախալքալաքի աշտարակները և դռները, իսկ Բագրատ Դ–ի (1027–1074 թթ.) օրոք՝ 1044–1047 թվականներին կառուցվեցին քաղաքի պարիսպները։ Ախալքալաքը այնուհետև որպես վարչական կենտրոն փոխարինել է Ծունդա քաղաքին (հայերը կոչում էին Քաջատուն, այժմ՝ Սուլդա գյուղ)։
Հնագույն ժամանակներից Ախալքալաքով էր անցնում Ախալցխայից Կումայրի (այժմ՝ Գյումրի) ամրոցի կողքով դեպի Այրարատ տանող մայրուղին։ 1065 թվականին թուրք–սելջուկները ասպատակեցին Ախալքալաքը։
Ախալքալաքը, իբրև խոշոր առևտրա–արհեստագործական կենտրոն, ծաղկում է ապրել XI–XII դարերում։ XII–XIV դարերում Ախալքալաքը Ջավախքի հետ միասին Թմոգվի ամրոցում ('Թմկաբերդում) նստող Ջավախքի Զաքարյանների ժառանգական կալվածքն էր։ Նրանց իշխանության օրոք քաղաքն ուներ ինքնավարություն։ 1266 թվականին Ախալքալաքի գավառը Ախալցխայի հետ միասին կազմել է կիսանկախ Սամցխե–Սաաթաբագոյի իշխանությունը։ 1637 թվականին Ախալքալաքի գավառի հետ միասին գրավեցին թուրքերը և դարձրին Ախալցխայի փաշայության մի սանջակը։ 1806–1812 թվականների ռուս–թուրքական պատերազմի ժամանակ ռուսները գրավեցին Ախալքալաքը, սակայն, 1812 թվականի Բուխարեստի հաշտության պայմանագրով նորից վերադարձրին Թուրքիային։ 1828 թվականի հուլիսի 23-ին ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավեցին Ախալքալաքը, իսկ 1829 թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսիհաշտության պայմանագրով քաղաքը շրջանի հետ միասին միացվեց Ռուսաստանին։ Պատերազմի ժամանակ Ախալքալաքը ավերվել էր, իսկ բնակիչները հեռացել էին քաղաքից։ 1829–1830 թվականներին Կարին'ի (Էրզրումի), մասամբ՝ Արդահանի և Խնուսի գավառներից հազարավոր հայեր գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալքալաքի շրջակայքում՝ հիմնադրելով մոտ 50 գյուղ։ 1831 թվականին Ախալցխայից տեղափոխված կարնեցիներն ավերված քաղաքի տեղում կառուցեցին ժամանակակից Ախալքալաքը։ Հայ արհեստավորները Ախալքալաքում XIX դարի առաջին կեսին հիմնեցին արհեստանոցներ, համքարական կազմակերպություններ։ Ախալքալաքում եղել է մոտ 19 տեսակ արհեստ։ 1860 թվականին Ախալքալաքը դարձավ նոր կազմված Ախալքալաքի գավառի (մինչ այդ մտնում էր Ախալցխայի գավառի մեջ) կենտրոնը և ուներ 2967 բնակիչ, 1893 թվականին՝ 4303 բնակիչ, որից 4084-ը՝ հայեր։ Կարինից գաղթած հայերը 1856 թվականին կառուցեցին Սուրբ Խաչ եկեղեցին, որի զավթում գործում էին ծխական Մեսրոպյան արական (հիմնված 1836 թվականին) և Սանդխտյան իգական (հիմնված 1870 թվականին) դպրոցները։ 1889 թվականին բացվեց քաղաքային ուսումնարանը։ 1913–1916 թվականներին Ախալքալաքում լույս է տեսել «Ջավախք» շաբաթաթերթը։
1918 թվականի մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։
Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո 1921 թվականի նոյեմբերի 6-ին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն Ախալքալաքն ու համանուն գավառը անցնում են Վրաստանին։
1934-1940 թվականներին Ախալքալաքում գործել է Հայկական պետական թատրոն, 1944 թվականից գործել է Սերգեյ Կիրովի անվան մշակույթի տան Հայկական թատերախումբը։
Ախալքալաքում և շրջանում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Աբուլի եկեղեցին (X դար), Զրեսկի անապատը, Բարալեթի եկեղեցին (XI դար), Կառնուտը, Ախալքալաքի ամրոցը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.