Remove ads
Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա From Wikipedia, the free encyclopedia
«Ալ-Կաիդա» (արաբ․՝ القاعدة, al-qāʿidah, IPA: /ælˈqɑːʕɪdɐ/, «Հիմք», «Հենակետ», «ֆունդամենտ», «սկզբունք»), ամենածայրահեղական-արմատական ահաբեկչական կազմակերպություններից մեկը[3], պատկանում է իսլամի վահաբիստական ուղղությանը։
Ալ-Կաիդա արաբ․՝ القاعدة | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական կազմակերպություն և զինված կազմակերպություն |
Գաղափարախոսություն | Վահաբականներ, Salafi jihadism?, Qutbism?, Պանիսլամիզմ, հակակոմունիզմ, anti-Zionism?, հակասեմականության և Իսլամիզմ[1] |
Հիմնադիր | Ուսամա բեն Լադեն |
Ղեկավար | Saif al-Adel?, Այման ալ-Զավահիրի[2] և Ուսամա բեն Լադեն |
Առաջացման երկիր | Աֆղանստան |
Ստեղծման տարեթիվ | 1988 |
Al-Qaeda Վիքիպահեստում |
Ստեղծվել է 1988 թվականին[4][5]։ Խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից հետո «Ալ-Կաիդան» երկար պայքար սկսեց ԱՄՆ-ի՝ երկրի, որին այդ ժամանակ անվանում էին «Արևմտյան աշխարհ», և մուսուլմանական երկրներում գտնվող նրա դաշնակիցների դեմ։ Կազմակերպության նպատակն է հանդիսանում իսլամական երկրներում աշխարհիկ ռեժիմի տապալումը և «Իսլամական մեծ խալիֆաթի» ստեղծումը[6]։
1998 թվականին Քենիայի և Տանզանիայի մայրաքաղաքներում ԱՄՆ դեսպանատան պայթյուններից հետո «Ալ-Կաիդան» համարվեց աշխարհում թիվ 1 ահաբեկչական կազմակերպությունը։ «Ալ-Կաիդայի» կողմից իրականացվել են մի շարք ահաբեկչական գործողություններ, այդ թվում ԱՄՆ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները։ Դեպքերի շղթան սկսվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ից և կապված է «Ալ-Կաիդայի» գործունեության և դրա ճնշման հետ։ Սա առավել հայտնի է Ահաբեկչության դեմ պատերազմ անունով։ Համագործակցում է Լաշկարե Թայբայի[5], Կովկասյան էմիրաթի և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ[7]։
Արևմտյան հետազոտողները «Ալ-Կաիդայի» պատմությունը բաժանում են հինգ շրջանի՝ ծագումը (1980-ականների վերջ), «Վայրի» շրջան (1990-1996 թթ.), ծաղկում (1996-2001 թթ.), ցանցի տեսքով գոյության ժամանակաշրջան (2001-2005 թթ.) և մասնատում (2005 թվականից հետո)։
«Ալ-Կաիդայի» ծագումը կապվում է Աֆղանական պատերազմի հետ, իսկ ավելի կոնկրետ, ԱՄՆ-ի արձագանքի հետ, երբ խորհրդային զորքերը մտան Կենտրոնական Ասիայի այս պետություն։ ԱՄՆ-ն խորհրդային զորամասերի կուտակումը Պակիստանի սահմանին համարում էր խորհրդային ագրեսիայի աղաղակող դեպք։ Պատասխանը եղավ "Ցիկլոն" գործողությունը, որի ընթացքում Պակիստանի Միջազգային հետախուզության օգնությամբ ԱՄՆ-ն Աֆղանական մոջահեդներին ֆինանսական օգնություն է փոխանցում[8][9]։
Աֆղանստանում ընդդեմ խորհրդային զորքերի հայտարարվում է ջիհադ։ Պատերազմին են միանում մեծ թվով արաբ վարձկաններ։ Օգնություն է ուղարկվում իսլամական միջազգային կազմակերպություններից։ Դրանց թվում հատուկ տեղ է զբաղեցնում Մաքթաբ-ալ-Քիդմաթը[10], որը հիմնադրվել է 1984 թվականին Փեշավար քաղաքում (Պակիստան)՝ Ուսամա բեն Լադենի և Աբդուլլա Ազզամի կողմից։
«Մաքթաբ-ալ-Քիդմաթը» Փեշևարում ստեղծել է հյուրատներ և զինյալների պատրաստման ճամբարներ։ Ուսամա բեն Լադենը այս կազմակերպությանը օգնում էր իր անձնական միջոցներով։ 1987 թվականին Ազզամը և բեն Լադենը սկսեցին ճամբարներ ստեղծել հենց Աֆղանստանում։ Միաժամանակ «Մաքթաբ-ալ-Քիդմաթը» և արաբ վարձկանները պատերազմի ընթացքում ոչ մի դեր լուրջ չխաղացին։ Պետք է ասել, որ ընդդեմ խորհրդային զորքերի դուրս եկավ 250 հազար աֆղանցի, իսկ արաբ վարձկանները մարտի դաշտում միաժամանակ երբեք 2000- զինյալից ավելի չեն եղել։ Այնուհանդերձ Ազզամի և բեն Լադենի կազմակերպությունից 1982-1992 թվականներին աշխարհի 42 երկրներից պատերազմին մասնակցել է 35 հազար զինվոր։ Սովետական զորքերը 1989-ին դուրս եկան Աֆղանստանից, որից հետո ևս 3 տարի պաշտոնավարեց Նադջիբուլլիի կառավարությունը, որից հետո մոջահեդները գրավեցին Քաբուլը։
Ազզամի սպանությունից հետո 1989 թվականին «Մաքթաբ-ալ-Քիդմաթը» տապալվեց և նրա մեծ մասը միացավ «Ալ-Կաիդային»։
Ինչպես գրում է Լոուրենս Ռայթը, «Ալ-Կաիդան» ստեղծվել է 1988 թվականի օգոստոսի 11-ին, երբ կայացավ Եգիպտական իսլամական ջիհադի մի քանի բարձր ղեկավարների հանդիպումը։ Նրանք էին՝ Աբդուլլա Ազզամը և Ուսամա բեն Լադենը, որի ժամանակ որոշվեց միավորել բեն Լադենի գումարները Եգիպտական իսլամական ջիհադի փորձի հետ և խորհրդային զորքերի Աֆղանստանից հեռանալուց հետո ջիհադ հայտարարել ամբողջ աշխարհին։ Հանդիպումը անցել է Փեշևարում (Պակիստան)[11]։ Նաև «Ալ-Կաիդայի» ստեղծմանը մասնակցել է Լաշկարե Թայբայի ղեկավարը։
ԿՀՎ-ն քննադատության է ենթարկել Աֆղանստանում իսլամիստ զինյալների ֆինանսավորումը, ըստ նրանց հենց այդ գումարների շնորհիվ է ստեղծվել «Ալ-Կաիդան»[12]։ Գրող և լրագրող, իսլամական ահաբեկչության փորձագետ[13] Ջեյսոն Բերկը այս քննադատությանը ի պատասխան գրել է որ ֆինանսավորումը ուղարկվել է Գուլբեդդին Հեկմատյարին, իսկ Ալ-Կաիդայի հետագա ղեկավարը և ստեղծողն է Ուսամա բեն Լադենը, իսկ այդ ժամանակ այն ոչ մի վտանգ չէր ներկայացնում, նրա խմբավորումը հազմիվ գերազանցում էր մի քանի տասնյակը և մեծապես կախված էր այլ իսլամական կազմակերպություններից, օրինակ՝ Եգիպտական իսլամական ջիհադը։ Իր «Аль-Каида՝ Ծայրահեղ իսլամի ճշգրիտ պատմությունը» գրքում Բերկը ապացուցումը է, որ[14][15]՝
Սովետական բանակի Աֆղանստանից հեռանալուց հետո Ուսամա բեն Լադենը վերադառանում է Սաուդյան Արաբիա (1989 թ.), իսկ 1990 թվականի օգոստոսին միացյալ Իրաքի զորքերը օկուպացնում են Քուվեյթը, սաուդյան նավթային դաշտի համար ստեղծելով լուրջ վտանգ։ Ուսամա բեն Լադենը թագավոր Ֆահադին առաջարկում է իր օգնությունը՝ Աֆղանստանից ուղարկելով մոջահեդների իրաքյան բանակի հավանական հարձակումը կանխելու համար։ Բայց միապետը նրա առաջարկից հրաժարվում է, դրա փոխարեն օգտվելով ԱՄՆ-ի օգնությունից։ Ամերիկյան և նրա դաշնակից զորքերը տեղակայվում են Պարսից ծոցում։ Սակայն բեն Լադենը համարում է, որ օտարերկրյա զորքերը պղծում են «երկու մզկիթների տարածքը» (Մեքքա և Մադինա)։ Նրա հրապարակային ելույթներից հետո իշխանությունները բեն Լադենին վտարում են Սաուդյան Արաբիայից (1991 թ.), և նա իր համակիրների հետ տեղափոխվում է Սուդան։
Բեն Լադենը և իր համակիրները Սուդան են ժամանում իսլամիզմի գաղափարակից Հասան Թուրաբիի հրավերով։ Սուդանում հեղաշրջման հետևանքով Օմար ալ-Բաշիրի գլխավորությամբ հենց իսլամիստներն էին եկել իշխանության։ Համագործակցելով սուդանի կառավարության հետ և վարելով բիզնես բեն Լադենը կարողացավ զինյալների պատրաստման ճամբար ստեղծել։
1992 թվականին Սաուդյան Արաբիան կողմ է արտահայտվում Օսլոյի համաձայնագրին, որը իրենից ներկայացնում էր խաղաղության համաձայանգիր Իսրայելի և պաղեցստինցիների միջև։ Իսկ 1994 թվականին բեն Լադենին զրկում է սաուդյան հպատակությունից։ Դրան անմիջապես հետևեց նրա հարազատներին ամենամյա նպաստից զրկումը (7 մլն դոլլար տարեկան) և հաշիվների սառեցումը։ Հարազատները հրապարակայնորենհրաժարվեցին Ուսամա բեն Լադենից։
Այս ընթացքում նաև սնանկանում է «Եգիպտական իսլամական ջիհադը»։ 1993 թվականին Եգիպտոսի վարչապետ Աթեֆա Սեդկիի վրա կատարված անհաջող մահափորձը հանգեցնում է դպրոցականի մահվան, որից հետո եգիպտական հասարակությունը երես է թեքում իսլամստներից։ Եգիպտական ոստիկանությունը ձերբակալում է ազ-Զավահիրի խմբավորման 280 անդամի և նրանցից վեցին դատապարտում մահապատժի։ 1995 թվականի հունիսին նախագահ Մուբարաքի վրա կատարված ավելի անհաջող մահափորձը բերում է նրան, որ «Եգիպտական իսլամական ջիհադը» վտարվում է Եգիպտոսից։ 1996 թվականի մայիսին սուդանի իշխանությունները որոշում են վտարել Ուսամա բեն Լադենին իրենց երկրից։ Այս ամենից հետո նա ուղևորվում է Աֆղանստան։
1996-ից 2001 թվականներին «Ալ-Կաիդայի» ղեկավարությունը բազա տեղակայեց Աֆղանստանում։ «Կազմակերպության գործունեության հետ է կապված նաև թմրանյութերի վաճառքը, որն արտադրվում է Աֆղանստանում», նշվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի դոսյեում՝ «Բեն Լադենի մեղավորության ապացույցը»[16]։
Այս ընթացքում ակտիվ աշխատում էին զինյալների պատրաստման ճամարները, որոնցից ամենամեծը եղել է Ալ-Ֆարուկը։
Համաս խմբավորման կողմից Գազայի գոտու գրավումից հետո 2006 թվականին «Ալ-Կաիդան» խրամաբջիջներ ստեղծել այս տարածքներում[17]։ Այս երկու խմբավորումների միջև միաձայնությունը բերեց մեծամասշտաբ բախումների։ 2009 թվականի օգոստոսի 15-ին Ռաֆախ քաղաքում բախումների հետևանքով մահացավ ամենաքիչը 24 և վիրավորվեց ավելի քան 120 մարդ[18]։
Լիբիական իշխանությունների հաստատմամբ «Ալ-Կաիդան» մասնակից է եղել Լիբիայի քաղաքացիական պատերազմին[19]։
2011 թվականի հունիսին «Ալ-Կաիդան» դիմեց ամբողջ աշխարհի մուսուլմաններին, որպեսզի միանան «ծայրահեղական ջիհադին»։
Ըստ ԱԴԾ տօնրեն Ալեքսանդր Բորտնիկովի (2012 թվականի հոկտեմբեր)՝ «Ալ-Կաիդայի գաղափարական քարոզները թույլ են տալիս նրանց նոր համակիրներ ձեռք բերել, իսկ ժամանակակից ինֆորմացիոն-տեղեկատվական միջոցները այս գործընթացը դարձում են ավելի մասսայական»[20]։
Հետաքրքիր եզրակացություն, որին հանգել է գիտնական Մարկ Սեյջմանը, «Ալ-Կաիդայի» ահաբեկիչների սոցիալ-հոգեբանական վիճակը համապատասխանում է ֆանատիկ մարդկանց միջին վիճակագրական նորմային[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.