Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գազա, կամ Ազա (արաբ․՝ غزة, [ɣazza], եբրայերեն՝ עזה, [ʕaza]), քաղաք Պաղեստինյան ինքնավարության հատվածում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Գազա | |||
արաբ․՝ غزة | |||
| |||
Գազային համայնապատկերը | |||
Երկիր | Պաղեստին | ||
Պրովինցիա | Գազա | ||
Համայնք | Gaza Governorate? | ||
Քաղաքապետ | Rafiq Tawfiq al-Makki | ||
Հիմնադրված է | մ.թ.ա. XV դար թ. | ||
Մակերես | 45 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր | ||
Բնակչություն | 449․221 մարդ (2009) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոստային դասիչ | 860 | ||
Պաշտոնական կայք | mogaza.org | ||
| |||
Գազան բնակեցված է առնվազն մ.թ.ա. 15-րդ դարից[1], և իր պատմության ընթացքում եղել է մի շարք ժողովուրդների ու կայսրությունների տիրապետության ներքո։ Փյունիկացիները Գազան դարձրեցին իրենց Պաղեստինյան հնգաքաղաքի՝ Պենտապոլիսի քաղաքներից մեկը, այն բանից հետո, երբ Հին Եգիպտոսի 350-ամյա տիրապետությունից հետո քաղաքն անցավ Փյունիկիային։
Հռոմեական կայսրության, իսկ ապա՝ բյուզանդացիների տիրապետության ներքո Գազան հարաբերական խաղաղ ժամանակաշրջան է ապրել, և նրա ծովային նավահանգիստը բարգավաճել է։
Մ.թ. 635 թվականին Գազան դարձավ Պաղեստինի առաջին քաղաքը, որը նվաճվեց արաբական՝ Ռաշիդյանների բանակի կողմից և արագորեն վերածվեց իսլամական կրոնի կենտրոնի։
Ավելի ուշ դարերում, երբ խաչակիրները նվաճեցին քաղաքը (XI դար), Գազան ավերակ վիճակում էր։
Հաջորդ դարերում Գազան ծանր ժամանակաշրջաններ ապրեց մոնղոլների նվաճողական արշավանքների, հեղեղումների և մորեխների հարձակման հետևանքով, արդյունքում XVI դարում արդեն վերածվելով մի գյուղի։ Հենց այդ դարում էլ Պաղեստինը, նրա կազմում էլ՝ Գազան, նվաճվեց Օսմանյան կայսրության կողմից։ Օսմանյան տիրապետության առաջին կեսին Գազան գտնվում էր Ռիդվան հարստության տիրապետության ներքո, որոնց օրոք Գազան ապրեց մեծ առևտրական ու խաղաղ զարգացման ժամանակաշրջան։ 1893 թվականին Գազայում հաստատվեց իր սեփական քաղաքային կառավարումը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գազան նվաճեցին բրիտանական զորքերը։ Արդյունքում Գազան վերածվեց Պաղեստինի ենթամանդատային տարածքի Գազայի ենթաշրջանի։
1948 թվականի Արաբա–իսրայելական պատերազմի արդյունքում նոր կազմավորված Գազայի հատվածը անցավ Եգիպտոսի վարչարարության ներքո։ Այդ ժամանակաշրջանում քաղաքում որոշ բարեփոխումներ նախաձեռնվեցին։
1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ Գազան գրավվեց Իսրայելի կողմից, սակայն 1993 թվականին քաղաքը իսրայելական իշխանությունների կողմից փոխանցվեց Պաղեստինի Ազգային Իշխանությանը։
2006 թվականի ընտրություններից հետո պաղեստինյան քաղաքական ուժերի միջև ծագեց Ֆաթահ-Համաս զինված հակամարտությունը, որի ընթացքում՝ Համասը 2007 թ. գրավեց Գազան։ Եգիպտոսը և Իսրայելը հաջորդաբար շրջափակման են ենթարկել Գազայի հատվածը[2]։ 2010 թվականի հունիսին Իսրայելը թուլացրեց շրջափակումը, թույլ տալով լայն սպառման առարկաների մուտքը քաղաք։ Իր հերթին՝ Եգիպտոսը 2011 թվականին հետիտոների համար բացեց Ռաֆահի սահմանահատվածը[2][3]:
Գազա քաղաքի բնակչությունը ներկայումս ավելի քան 660 000 է[4]։ Անցյալ դարի կեսին՝ 1950 թվականին քաղաքի բնակչությունը ավելի քան տասն անգամ քիչ էր՝ 63 000 բնակիչ[5]։ Վերջին տարում քաղաքի բնակչությունը աճել է գրեթե 36 000-ով, ինչը կազմում է մոտ 5,8% տոկոսի փոփոխություն[4]։ 2010 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 537 000[4]։ Պաղեստինյան Ինքնավարության բնակչությամբ խոշորագույն քաղաքն է[4]։ Գազա քաղաքի, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատված 2-միլիոնանոց բնակչության մեծ մասը կազմում են մուսուլմանները, թեպետ կան նաև որոշ Պաղեստինյան քրիստոնյաներ, որոշ տվյալներով՝ մինչև 17 հազար մարդ։ Գազա քաղաքի բնակչությունը շատ երիտասարդ է՝ մոտավորապես 75%-ը լինելով 25 տարեկանից ցածր։
Գազա քաղաքը ներկայումս կառավարվում է 14-հոգանոց քաղաքային խորհրդի կողմից։
Գազա քաղաքում իրականացվող հիմնական տնտեսական գործունեությունը փոքրամասշտաբ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են։ Այնուամենայնիվ, շրջափակումն ու կրկնվող զինված բախումները տնտեսությունը դրել են խիստ ծանր ճնշման ներքո[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.