Ահաբեկչության դեմ պատերազմ

From Wikipedia, the free encyclopedia

Ահաբեկչության դեմ պատերազմ

Ահաբեկչության դեմ պատերազմ (անգլ.՝ War on Terror), համընդհանուր օգտագործվող բառակապակցություն, որն օգտագործվում է քաղաքականության մեջ, զանգվածային լրատվամիջոցներում և այլ ոլորտներում։ Կիրառում են նաև «ահաբեկչության դեմ պայքար», «միջազգային ահաբեկչության դեմ պայքար» արտահայտություները։

Արագ փաստեր Ահաբեկչության դեմ պատերազմ, Թվական ...
Ահաբեկչության դեմ պատերազմ
Thumb
Թվական2001 թվականի սեպտեմբերի 20 - մինչ օրս
ՎայրԱֆղանստան, Ֆիլիպիններ, Սոմալի, Պակիստան, Կովկաս
Արդյունքհակամարտությունը շարունակվում է
Հակառակորդներ
«Հարատև ազատություն» ռազմագործողություն՝

ՆԱՏՕ
ԱՄՆ
Ֆիլիպիններ
Աֆղանստան
Պակիստան
Ալժիր
Չադ
Մարոկկո
Նիգեր
Մավրիտանիա
Մալի
Սենեգալ
Եթովպիա
և այլն


Ռուսաստան
Ուկրաինա
Իսրայել


Կոլումբիա
«Հարատև ազատություն» ռազմագործողություն՝


«Հարատև ազատություն» ռազմագործողություն — Աֆղանստան՝
Թալիբան
Ուզբեկստանի իսլամական շարժում
«Հարատև ազատություն» ռազմագործողություն — Ֆիլիպիններ՝
Նոր ազգային բանակ


Իսլամական ահաբեկչություն`
Համաս
Հեզբոլլահ
Կովկասյան էմիրաթ
Իչկերիայի Չեչենական Հանրապետություն (մինչև 2007 թվականը)
Ձախ ծայրահեղական խմբավորումներ`
Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր
Ազգային ազատագրական բանակ (Կոլումբիա)
Պատկեր:PFLP flag smoothed.svg.png Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ


Ազգային ազատագրման Սապատիստական բանակ
Հրամանատարներ
«Հարատև ազատություն» ռազմագործողություն`

Ջորջ Ու. Բուշ
Դոնալդ Թրամփ
Թոմի Ֆրենքս
Սթենլի Մակկրիստալ
Դևիդ Պետրեուս
Մոհամեդ Ֆախիմ
Ասիֆ Զարդարի
Աշֆակ Պարվեզ Կայանի



Վլադիմիր Պուտին
Դմիտրի Մեդվեդև
Սերգեյ Ստեպաշին
Ալեքսանդր Բորտնիկով
Նիկոլայ Պատրուշև
Էխուդ Բարաք
Գաբի Աշքենազի
Յոավ Գալանտ


Իդո Նեխուշտան
«Հարատև ազատություն» ռազմագործողություն։

Ուսամա բեն Լադեն
Անվար ալ-Ավլակի
Այման ալ-Զավախիրի
Աբու Ախյա ալ-Լիբի
Աբու Մուսաբ ազ-Զարկաուի
Աբու Այուբ ալ-Մասրի
Օմար Աբդել Ռախման
Մոհամեդ Ալի Ալ Բադավի
Ռազմի Յուզեֆ #
Խալիդ Շեյխ Մոհամեդ #
Աբու Դուա
«Հարատև ազատություն» ռազմագործողություն — Աֆղանստան՝
Մուլլա Օմար
Մուլո Դադուլլահ
Ջելալուդին Խականի
Բայտուլա Մեխսուդ
Խակիմուլա Մեխսուդ
Մաուլանա Ֆայզուլա
Աբդուլ Գանի Բարադար
Թախիր Յուլդաշև
Ջումա Նամանգանի
«Հարատև ազատություն» ռազմագործողություն — Ֆիլիպիններ՝


Խոսե Մարիա Սիսոն
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ
Փակել

21-րդ դարում առավել հայտնի է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի արձագանքից հետո։

Բառակապակցության պատմություն

«Ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը տերմին չի համարվում, քանի որ ունի բազմաթիվ տարբեր իմաստներ տարբեր երկրներում, տարբեր ժամանակահատվածներում։ Առաջին անգամ այն կիրառվել է արևմտյան մամուլում 19-րդ դարի վերջում Ռուսական կայսրության և Եվրոպայի երկրների կառավարությունների անարխիստների՝ միջազգային քաղաքական առաջնորդների, օրինական իշխանության և նրա ներկայացուցիչների դեմ ուղղված պայքարը արտահայտելու համար։

Մասնավորապես, բառակապակցությունը կիրառվել է Նյու Յորք Թայմս1881 թվականի ապրիլի 2-ի հոդվածում։ Բազմաթիվ անարխիստներ ինքն իրենց անվանում էին ահաբեկիչներ, և այդ բառը որևէ բացասական բնույթ չէր կրում։

Այդ բառակապակցությունը շատ հաճախ օգտագործվել է նաև ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի կողմից։

2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո

«Ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը «վերակենդանացել» է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 20:30-ին[1], ինչպես հայտնում էին զանգվածային լրատվամիջոցները, Ջորջ Բուշ կրտսերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իր երրորդ հայտարարության ժամանակ ասել է. «...և մենք կհաղթենք ահաբեկչության դեմ պատերազմը»[2]։ Հետագայում այդ բառակապակցությունը սկսեց ավելի հաճախ օգտագործվել։

2001 թվականի սեպտեմբերի 20-ին Կոնգրեսին և ամերիկյան ժողովրդին ուղղված դիմումի մեջ, որն ընթերցվել է ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ, Ջորջ Բուշ կրտսերը ահաբեկչությանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել, հայտնելով. «Ահաբեկչության դեմ մեր պատերազմը սկսվում է «Ալ Քաիդա»-ից, բայց դրանով չի ավարտվում։ Այն չի ավարտվի, մինչև աշխարհի յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում չհայտնաբերվի, չկանգնեցվի և պարտության չմատնվի»։ Ավելի ուշ՝ ձևակերպելով ահաբեկչության դեմ պատերազմի դոկտրինը, Բուշ կրտսերը ասաց. «...այսօրվա ահաբեկչության դեմ պատերազմը նման է Սառը պատերազմի։ Դա թշնամու դեմ գաղափարախոսական պայքար է, որը արհամարհում է ազատությունը և հետապնդում տոտալիտար նպատակներ...»:

2001 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահ Ջորջ Բուշը օրենք է ստորագրել, որը կոչվեց «Հայրենասիրական ակտ»։ Այն կառավարությանը և ոստիկանությանը լայն լիազորություններ տվեց քաղաքացիներին հետևելու համար։ Օրենքը, մասնավորապես, ընդլայնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի այլ հատուկ մարմինների իրավունքները գաղտնալսման և էլեկտրոնային հղկողության համար, ինչը շատերի կողմից գնահատվեց որպես սահմանադրության 4-րդ փոփոխության խախտում։

Ինչպես նշում է Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Լի Կայշենը, սեպտեմբերի 11-ին, երբ տեղի է ունեցել ողբերգությունը, Չինաստանը ամերիկյան կառավարությանը հայտնել է, որ սատարում է ահաբեկչության դեմ պատերազմի ծրագիրը։ Դա վերացրել է Ջորջ Բուշի անհանգստության պատճառներից մեկը, և ԱՄՆ-ն իր ամբողջ ուժն ուղղեց ահաբեկչության դեմ պատերազմի վրա, իսկ Չինաստանի հետ հարաբերությունները կայունացել են հետագա տասնամյակների համար[3]։

Լոնդոնյան «Նյու Սթեյթսմեն»-ը 9/11-ի իրադարձություններից մեկուկես ամիս անց գրել է. «Պատերազմող ճամբարները և աշխարհի ազգերը միավորվել են մեկ ընդհանուր թշնամու՝ գլոբալ ահաբեկչության դեմ»[4]։

2005 թվականի հուլիսի 7-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո բրիտանական իշխանություններն չցանկացան ընդօրինակել ահաբեկչական հարձակումների դեմ ուղղված ամերիկյան ռազմավարությունը, և «ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը սկսեց ավելի քիչ օգտագործվել։

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.