From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդար Միտրովիչ (սերբ.՝ Александар Митровић, սեպտեմբերի 16, 1994[1], Սմեդերեվո, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆուլհեմի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Միտրովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 16, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Սմեդերեվո, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 90 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆուլհեմ | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2011 | Պարտիզան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2012 | Տելեօպտիկ | 25 | (7) |
2012-2013 | Պարտիզան | 28 | (13) |
2013-2015 | Անդերլեխտ | 69 | (36) |
2015-2018 | Նյուքասլ Յունայթեդ | 65 | (14) |
2018 | → Ֆուլհեմ | 17 | (12) |
2018-ներկա | Ֆուլհեմ | 101 | (40) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2013 | Սերբիա Մ19 | 13 | (5) |
2013-2017 | Սերբիա Մ21 | 5 | (4) |
2013-ներկա | Սերբիա | 64 | (41) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Միտրովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[3]։ 2011-12 մրցաշրջանում նա հանդես եկավ Տելեօպտիկի կազմում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Մլադենովացի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[4]։ 2012 թվականի հունիսի 27-ին Միտրովիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Պարտիզանի հետ[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 24-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Վալետտայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[6][7]։ Իր առաջին հանդիպումը Սերբիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Դոնյի Սրեմի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց օգոստոսի 26-ին՝ Յագոդինայի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 15-ին՝ Հայդուկ Կուլայի դեմ խաղում Միտրովիչը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Պարտիզանին հաղթել 5-2 հաշվով[10]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 20-ին՝ ադրբեջանական Նեֆթչիի դեմ խաղում[11][12]։ Մայիսի 2-ին սերբը դուբլ ձևակերպեց Ռադնիչկի Նիշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[13]։ Պարտիզանի առաջին թիմի կազմում Միտրովիչը անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[14]։ 2012-13 մրցաշրջանում նա դարձավ Պարտիզանի լավագույն ռմբարկուն, ընդգրկվեց Սերբիայի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում[15] և Mozzart Sport ամսագրի կողմից ներառվեց Սերբիայի լավագույն 25 ֆուտբոլիստների ցանկում[16]։
2013 թվականի օգոստոսի 12-ին Միտրովիչը 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Անդերլեխտ[17]՝ ակումբին միանալով օգոստոսի 30-ին[18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ այս խաղում տալով 2 գոլային փոխանցում[19]։ Իր առաջին գոլը Անդերլեխտի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ դուբլ ձևակերպելով Մեխելենի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Բենֆիկայի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 2-ին Միտրովիչը 2 գոլի հեղինակ դարձավ Աուդ Հեվերլե Լյովենի դեմ խաղում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 3-1 հաշվով[22]։ Դեկտեմբերի 10-ին՝ Օլիմպիակոսի դեմ խաղում սերբը փոխարինեց կարմիր քարտ ստացած Սիլվիո Պրոտոյին դարպասապահի դիրքում, սակայն չկարողացավ ետ մղել Ալեխանդրո Ռոդրիգեսի 11-մետրանոց հարվածը[23][24]։ 2014 թվականի մարտի 16-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Օստենդեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[25]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում[26]՝ դառնալով 16 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Անդերլեխտին իր պատմության մեջ 33-րդ անգամ հաղթել Բելգիայի առաջնությունը[27]։
2014 թվականի հուլիսի 20-ին Միտրովիչը գոլի հեղինակ դարձավ Բելգիայի սուպերգավաթի Լոկերենի դեմ խաղում[28]՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[29]։ Սեպտեմբերի 24-ին նա դուբլ ձևակերպեց Բելգիայի գավաթի Պատրո Էյսդեն Մասմեխելենի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 4-ին Միտրովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[31][32]։ 2015 թվականի մարտի 22-ին նա գոլ խփեց Բելգիայի գավաթի եզրափակչում՝ Բրյուգգեի դեմ խաղում, սակայն Անդերլեխտը պարտվեց 2-1 հաշվով[33][34]։ 2014-15 մրցաշրջանում Միտրովիչը դարձավ 20 գոլի հեղինակ Բելգիայի առաջնության 37 խաղերում[35]՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[36]։ Անդերլեխտի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում նա անցկացրեց 90 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի հուլիսի 21-ին Միտրովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 13 միլիոն ֆունտ ստերլինգ[39][40]։ Իր դեբյուտը Նյուքասլի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ փոխարինելով Պապիս Սիսեին Սաութհեմպտոնի դեմ խաղում և ստանալով դեղին քարտ 22 վայրկյան անց[41][42]։ Օգոստոսի 29-ին Միտրովիչը հեռացվեց խաղադաշտից Արսենալի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 16-րդ րոպեին[43][44]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 3-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[45][46]։ Դեկտեմբերի 13-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տոտենհեմի դեմ խաղում՝ օգնելով Նյուքասլին հաղթել 2-1 հաշվով[47]։ 2016 թվականի փետրվարի 6-ին Միտրովիչը խփեց Վեստ Բրոմվիչի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ Ապրիլի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում, սակայն Նյուքասլը պարտվեց 3-2 հաշվով[49][50]։ Մայիսի 15-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տոտենհեմի դեմ խաղում[51], սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 67-րդ րոպեին[52]՝ դառնալով 6-րդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ապա հեռացվել խաղադաշտից Պրեմիեր Լիգայի խաղում[53]։ Իր առաջին մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[54], սակայն Նյուքասլը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[55][56]։
Միտրովիչը բաց թողեց 2016-17 մրցաշրջանի առաջին 4 հանդիպումը՝ որակազրկման պատճառով[57]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Նյուքասլի կազմում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[58][59]։ Հոկտեմբերի 25-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում[60][61]։ 4 օր անց նա կրկին դուբլ ձևակերպեց Պրեստոնի դեմ՝ այս անգամ Չեմպիոնշիպի խաղում[62][63]։ 2017 թվականի փետրվարի 11-ին սերբը խփեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[64][65]։ 2016-17 մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[66], իսկ Նյուքասլը հաղթեց Չեմպիոնշիպը[67][68]՝ վերադառնալով Պրեմիեր Լիգա[69]։ 2017-18 մրցաշրջանի առաջին կեսում նա անցկացրեց ընդամենը 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[70]։
2018 թվականի փետրվարի 1-ին Միտրովիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ֆուլհեմին[71][72][73]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 3-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[74]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 21-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[75][76]։ Մարտի 6-ին Միտրովիչը 2 գոլի հեղինակ դարձավ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[77]։ Մարտի 10-ին նա դուբլ ձևակերպեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 2-1 հաշվով[78]։ Մարտին և ապրիլին Միտրովիչը 2 ամիս անընդմեջ ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[79][80]։ 2017-18 մրցաշրջանում նա Ֆուլհեմի կազմում խփեց 12 գնդակ[70]՝ դառնալով ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն Ռայան Սեսենյոնից հետո[81]։ Ֆուլհեմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[82][83]՝ հաղթելով Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ խաղերը[84][85] և տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[86][87]։
2018 թվականի հուլիսի 30-ին Միտրովիչը 22 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ֆուլհեմ[88][89]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[90]՝ ստանալով 9 համարի մարզաշապիկը[91][92]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ֆուլհեմի կազմում Միտրովիչը անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[93][94]։ Օգոստոսի 26-ին սերբը դուբլ ձևակերպեց Բարնլիի դեմ խաղում[95][96]։ Սեպտեմբերի 22-ին նա գոլ խփեց Ուոթֆորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[97]։ Նոյեմբերի 24-ին Միտրովիչը դուբլի հեղինակ դարձավ Սաութհեմպտոնի դեմ խաղում[98][99]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 5-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[100]։ Դեկտեմբերի 29-ին Միտրովիչը խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի վերջին րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[101][102]։ 2019 թվականի հունվարի 29-ին սերբը դուբլ ձևակերպեց Բրայթոնի դեմ խաղում[103][104]։ 2018-19 մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[105], իսկ Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[106][107][108]։
2019 թվականի հուլիսի 7-ին Միտրովիչը երկարաձգեց իր պայմանագիրը Ֆուլհեմի հետ մինչև 2024 թվականը[109][110][111][112]։ Հոկտեմբերի 1-ին սերբը դուբլի հեղինակ դարձավ Ռեդինգի դեմ խաղում[113][114]։ Հոկտեմբերի 23-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Լուտոն Թաունի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[115][116]։ Նոյեմբերի 9-ին Միտրովիչը խփեց Բիրմինգհեմ Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆուլհեմին[117]։ Նոյեմբերի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավդ Դերբի Կաունտիի դեմ խաղում[118]։ Նոյեմբերի 29-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Սուոնսի Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[119][120]։
2012 թվականին Միտրովիչը Սերբիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն առաջնության առաջին՝ Ֆրանսիայի դեմ խաղում ստացավ կարմիր քարտ[121] և բաց թողեց մնացած հանդիպումները որակազրկման պատճառով։ Մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Միտրովիչը մասնակցեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով Սերբիային հաղթել մրցաշարը[122]։ Այստեղ նա դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 4 խաղերում[123]՝ ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստը[124] և ընդգրկվելով խորհրդանշական հավաքականում[125]։
Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականի կազմում Միտրովիչը նշեց 2013 թվականի հունիսի 7-ին՝ Բելգիայի դեմ խաղում[126]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 6-ին՝ Խորվաթիայի դեմ խաղում[127]։ Իր երկրորդ գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[128]։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Ավստրիայի դեմ խաղում՝ օգնելով Սերբիային հաղթել 3-2 հաշվով[129][130]։ 2018 թվականի մարտի 27-ին՝ Նիգերիայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[131]։ Հունիսի 9-ին Միտրովիչը հետ-տրիկ ձևակերպեց Բոլիվիայի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[132][133]։
2018 թվականի հունիսի 1-ին Միտրովիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[134][135]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 17-ին՝ Կոստա Ռիկայի դեմ խաղում[136][137]։ Հունիսի 22-ին նա գոլի հեղինակ դարձավ Շվեյցարիայի դեմ խաղում, բայց Սերբիան պարտվեց 2-1 հաշվով[138][139]։ Հունիսի 27-ին Միտրովիչը մասնակցեց Բրազիլիայի դեմ հանդիպմանը[140], սակայն այս խաղում Սերբիան պարտվեց 2-0 հաշվով[141] և դուրս մնաց աշխարհի առաջնությունից[142]՝ իր խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը[143]։
2018 թվականի սեպտեմբերի 10-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Ռումինիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[144]։ Հոկտեմբերի 11-ին նա դուբլի հեղինակ դարձավ Չեռնոգորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[145]։ 2018 թվականին Միտրովիչը ճանաչվեց տարվա լավագույն սերբ ֆուտբոլիստ[146][147][148]։ 2018-19 մրցաշրջանում նա դարձավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփած 6 գոլերով[149][150]։ Հոկտեմբերի 10-ին Միտրովիչը խփեց Պարագվայի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 90-րդ րոպեին[151]։ Հոկտեմբերի 14-ին նա դուբլ ձևակերպեց Լիտվայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սերբիային[152]։ Նոյեմբերի 14-ին Միտրովիչը 2 գոլ խփեց Լյուքսեմբուրգի դեմ խաղում[153][154]։
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[155]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տելեօպտիկ | 2011–12 | Առաջին Լիգա | 25 | 7 | 1 | 0 | — | — | 26 | 7 | ||
Պարտիզան | 2012–13 | Սուպեր Լիգա | 25 | 10 | 2 | 2 | 9 | 3 | 36 | 15 | ||
2013–14 | 3 | 3 | 0 | 0 | 3 | 0 | 6 | 3 | ||||
Ընդհանուր | 28 | 13 | 2 | 2 | 12 | 3 | 0 | 0 | 42 | 18 | ||
Անդերլեխտ | 2013–14 | Բելգիայի Պրո Լիգա | 32 | 16 | 1 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 39 | 16 |
2014–15 | 37 | 20 | 6 | 4 | 7 | 3 | 1 | 1 | 51 | 28 | ||
Ընդհանուր | 69 | 36 | 7 | 4 | 13 | 3 | 1 | 1 | 90 | 44 | ||
Նյուքասլ Յունայթեդ | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 34 | 9 | 1 | 0 | — | 1 | 0 | 36 | 9 | |
2016–17 | Չեմպիոնշիպ | 25 | 4 | 2 | 0 | 2 | 2 | 29 | 6 | |||
2017–18 | Պրեմիեր Լիգա | 6 | 1 | 0 | 0 | 1 | 1 | 7 | 2 | |||
Ընդհանուր | 65 | 14 | 3 | 0 | 0 | 0 | 4 | 3 | 72 | 17 | ||
Ֆուլհեմ | 2017–18 | Չեմպիոնշիպ | 17 | 12 | 0 | 0 | — | 3 | 0 | 20 | 12 | |
2018–19 | Պրեմիեր Լիգա | 37 | 11 | 1 | 0 | 1 | 0 | 39 | 11 | |||
2019–20 | Չեմպիոնշիպ | 25 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 18 | |||
Ընդհանուր | 79 | 41 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 84 | 41 | ||
Կարիերայի ընդհանուր | 266 | 111 | 14 | 6 | 25 | 6 | 9 | 4 | 314 | 127 |
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[155]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 3 | 1 |
2014 | 7 | 0 |
2015 | 8 | 1 |
2016 | 8 | 5 |
2017 | 7 | 4 |
2018 | 13 | 12 |
2019 | 9 | 11 |
Ընդհանուր | 55 | 34 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Սեպտեմբերի 6, 2013 | Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Խորվաթիա | 1–1 | 1–1 | ԱԱ 2014 Որակավորում |
2 | Սեպտեմբերի 7, 2015 | Մատմյուտ Ատլանտիկ, Բորդո, Ֆրանսիա | Ֆրանսիա | 1–2 | 1–2 | Ընկերական խաղ |
3 | Մայիսի 25, 2016 | Ուժիցե Սիթի մարզադաշտ, Ուժիցե, Սերբիա | Կիպրոս | 1–0 | 2–1 | |
4 | Հունիսի 5, 2016 | Լուի II մարզադաշտ, Ֆոնվյեյ, Մոնակո | Ռուսաստան | 1–1 | 1–1 | |
5 | Հոկտեմբերի 9, 2016 | Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Ավստրիա | 1–0 | 3–2 | ԱԱ 2018 Որակավորում |
6 | 2–1 | |||||
7 | Նոյեմբերի 12, 2016 | Կարդիֆ Սիթի մարզադաշտ, Կարդիֆ, Ուելս | Ուելս | 1–1 | 1–1 | |
8 | Մարտի 24, 2017 | Դինամո Արենա, Թբիլիսի, Վրաստան | Վրաստան | 2–1 | 3–1 | |
9 | Հունիսի 11, 2017 | Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Ուելս | 1–1 | 1–1 | |
10 | Սեպտեմբերի 2, 2017 | Պարտիզան մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Մոլդովա | 3–0 | 3–0 | |
11 | Նոյեմբերի 10, 2017 | Տյանհե մարզադաշտ, Գուանչժոու, Չինաստան | Չինաստան | 2–0 | 2–0 | Ընկերական խաղ |
12 | Մարտի 27, 2018 | Հայվ Ստեդիում, Լոնդոն, Անգլիա | Նիգերիա | 1–0 | 2–0 | |
13 | 2–0 | |||||
14 | Հունիսի 9, 2018 | Լիբենաուեր Ստադիում, Գրաց, Ավստրիա | Բոլիվիա | 1–0 | 5–1 | |
15 | 3–0 | |||||
16 | 5–1 | |||||
17 | Հունիսի 22, 2018 | Կալինինգրադ մարզադաշտ, Կալինինգրադ, Ռուսաստան | Շվեյցարիա | 1–0 | 1–2 | Աշխարհի առաջնություն 2018 |
18 | Սեպտեմբերի 10, 2018 | Պարտիզան մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Ռումինիա | 1–0 | 2–2 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19 |
19 | 2–1 | |||||
20 | Հոկտեմբերի 11, 2018 | Պոդգորիցա մարզադաշտ, Պոդգորիցա, Չեռնոգորիա | Չեռնոգորիա | 1–0 | 2–0 | |
21 | 2–0 | |||||
22 | Նոյեմբերի 17, 2018 | Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Չեռնոգորիա | 2–0 | 2–1 | |
23 | Նոյեմբերի 20, 2018 | Պարտիզան մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Լիտվա | 2–0 | 4–1 | |
24 | Հունիսի 10, 2019 | Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Լիտվա | 1–0 | 4–1 | Եվրո 2020 Որակավորում |
25 | 2–0 | |||||
26 | Սեպտեմբերի 7, 2019 | Պորտուգալիա | 2–3 | 2–4 | ||
27 | Սեպտեմբերի 10, 2019 | Ժոզի Բարտել մարզադաշտ, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ | Լյուքսեմբուրգ | 1–0 | 3–1 | |
28 | 3–1 | |||||
29 | Հոկտեմբերի 10, 2019 | Մլադոստ մարզադաշտ, Կրուշևաց, Սերբիա | Պարագվայ | 1–0 | 1–0 | Ընկերական խաղ |
30 | Հոկտեմբերի 14, 2019 | ԼՖՖ մարզադաշտ, Վիլնյուս, Լիտվա | Լիտվա | 1–0 | 2–1 | Եվրո 2020 Որակավորում |
31 | 2–0 | |||||
32 | Նոյեմբերի 14, 2019 | Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Լյուքսեմբուրգ | 1–0 | 3–2 | |
33 | 2–0 | |||||
34 | Նոյեմբերի 17, 2019 | Ուկրաինա | 2–1 | 2–2 |
Պարտիզան
Անդերլեխտ
Նյուքասլ Յունայթեդ
Ֆուլհեմ
Սերբիա Մ19
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.