Remove ads
հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող From Wikipedia, the free encyclopedia
Ազատ Արտաշեսի Մանուկյան (սեպտեմբերի 15, 1937, Ջրառատ, Շիրակի մարզ), հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող։ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միավորման անդամ, Վրաստանի ժուռնալիստների միության անդամ։
Ազատ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1937 (87 տարեկան) |
Ծննդավայր | Ջրառատ, Շիրակի մարզ |
Քաղաքացիություն | Վրացական ԽՍՀ և Վրաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ և ֆոտոլրագրող |
Ազատ Մանուկյանը ծնվել է 1937 թվականին Ախուրյանի շրջանի Ջրառատ գյուղում։ Մեկ տարի հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի։ 1946 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 40 միջնակարգ դպրոցը։ Լուսանկարչությամբ զբաղվել է դպրոցական տարիքից, պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվել է 1957 թվականից։ Նույն թվականից աշխատել է Հավլաբարի թաղամասի Քեթևան Ծամբեուլի պողոտայի թիվ 3 հասցեում գտնվող լուսանկարչական արհեստանոցում։ Լուսանկարել, ինչպես նաև գրել է հուշեր ճանաչված արվեստագետների մասին[1]։
Մանուկյանի լուսանկարները տպագրվել են «Խորհրդային Վրաստան» (1990-ական թվականներից՝ «Վրաստան») թերթում, այնուհետև նույն թերթում տպագրել է հոդվածներ, ակնարկներ։ Առաջին գիրքը՝ պատմվածքների ժողովածուն, 1997 թվականին տպագրել է Երևանում։ 1999 թվականին ընկերների հետ միասին վերականգնել են 1898 թվականին Թումանյանի և ընկերների կողմից ստեղծված Վերնատունը։ 1998 թվականին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում բացվել է Մանուկյանի անհատական ցուցահանդեսը[1]։ 2004 թվականին լույս է տեսել Մանուկյանի «Փառավոր տարիներ» մենագրությունը՝ նվիրված Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի 150 ամյակին։ 2007 թվականին Թբիլիսիում լույս է տեսել Մանուկյանի երրորդ գիրքը՝ «Պապիկիս չերգված երգը»[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.