From Wikipedia, the free encyclopedia
Uber Technologies, Inc. (կամ Uber), տաքսի ծառայություններ մատուցող, սննդի առաքմամբ և բեռնափոխադրումներով զբաղվող ամերիկյան համաշխարհային ընկերություն։
Մասն է | gig economy, S&P 500 | |
---|---|---|
Բնագավառ | տեղեկատվական տեխնոլոգիա, peer-to-peer ridesharing | |
Ստեղծում | Մարտ 2009 | |
Հիմնադիր | Garrett Camp, Թրևիս Կալանիկ | |
Գլխավոր գործադիր տնօրեն | Dara Khosrowshahi | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Անդամակցություն | Լինուքս հիմնադրամ, Ինտերնետ ասոցիացիա, Համակարգչային և կապի արդյունաբերության ասոցիացիա | |
Կազմակերպչաիրավական ձև | մասնավոր ընկերություն, հանրային ընկերություն | |
Total revenue | 31 877 000 000 ԱՄՆ դոլար | |
Net profit | −9 141 000 000 ԱՄՆ դոլար | |
Operating income | −1 832 000 000 ԱՄՆ դոլար | |
Շուկայական կապիտալիզացիա | 62 500 000 000 ԱՄՆ դոլար | |
Location of formation | Սան Ֆրանցիսկո | |
Սեփականատեր | Morgan Stanley | |
Դուստր ընկերություն | deCarta | |
Գլխամասի վայր | Սան Ֆրանցիսկո | |
Բորսա | Նյու Յորքի ֆոնդային բորսա | |
Աշխատակիցներ | 12 000 | |
Նշանակալից իրադարձություն | Uber 2014 data breach, Uber 2017 data breach | |
Բաշխիչ ընկերություն | App Store, Google Play | |
Side effect | network congestion, Աղտոտում, Ֆինանսական ռիսկ, Տնտեսական անհավասարություն | |
Product or material produced or service provided | Uber Eats, Uber Movement, Uber Fleet, Uber rideshare service | |
Մշակող | Uber Technologies, Inc. | |
Հարթակ | iOS | |
Ստեղծագործության տարածում | թվային ներբեռնում | |
Պաշտոնական կայք | www.uber.com | |
Investor | DiDi, Tencent, Տոյոտա, ՓեյՓալ, Coatue Invest, SoftBank Vision Fund, General Atlantic | |
Complies with | Uber privacy policy | |
Estimated value | 62 000 000 000 ԱՄՆ դոլար |
Գլխամասը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Գործում է շուրջ 70 երկրների 10,500 քաղաքներում: Այն ունի ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր և 6 միլիոն ակտիվ վարորդներ ու առաքիչներ: 2010 թվականից ի վեր օրական միջինը 28 միլիոն ուղևորություն է կատարվում, իսկ 2010 թվականից սկսած՝ 47 միլիարդ[1]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես այն քաղաքներում, որտեղ Uber-ը հասարակական տրանսպորտի մրցակիցն է, նպաստում է խցանումների ավելացմանը, նվազեցնում է հասարակական տրանսպորտի օգտագործումը և մեծացնում է մեքենաներից կախվածությունը: Uber-ի հետ կապված այլ վիճահարույց կետեր ներառում են տարբեր ոչ էթիկական գործողություններ, ինչպիսիք են ագրեսիվ լոբբինգը և տեղական կանոնների անտեսումը: Այս գործողություններից մի քանիսը բացահայտվել են ներքին փաստաթղթերի արտահոսքի արդյունքում[2][3]:
2009 թվականին Գարեթ Քեմփը՝ StumbleUpon կազմակերպության համահիմնադիրը, որոշել է ստեղծել Uber-ը՝ փոխադրումներ կատարելն ավելի հեշտ և էժան դարձնելու համար: Նրան է միացել նաև Թրևիս Կալանիկը։
Բջջային հավելվածի նախատիպը ստեղծել են Քեմփը և նրա ընկերներ Օսկար Սալազարը և Կոնրադ Ուիլանը[4][5]։
2010 թվականի փետրվարին Ռայան Գրեյվսը դարձել է Uber-ի առաջին աշխատակիցը՝ նշանակվելով որպես գլխավոր գործադիր տնօրեն (անգլ.՝ Chief Executive Officer, CEO): 2010 թվականի դեկտեմբերին Կալանիկը փոխարինել է Գրեյվսին որպես գործադիր տնօրեն, իսկ Գրեյվսը դարձել է գործառնական տնօրեն[6]:
2010 թվականի մայիսին բետա փորձարկումից հետո Uber-ի ծառայությունները և բջջային հավելվածը արդեն սկսվել են գործարկվել Սան Ֆրանցիսկոյում 2011 թվականին[7][8]։ Ի սկզբանե հավելվածում հասանելի էին միայն սև շքեղ մեքենաներ, և ծառայությունը մոտավորապես 1,5 անգամ ավելի թանկ էր, քան սովորական տաքսի ծառայությունը[9]: 2011 թվականին ընկերությունը փոխել է իր անունը UberCab-ից Uber՝ Սան Ֆրանցիսկոյի տաքսիների օպերատորների բողոքներից հետո[10]։
2012 թվականի ապրիլին Uber-ը գործարկվել է Չիկագոյում[11][12][13]։
2012 թվականի հուլիսին ընկերությունը ներկայացրել է UberX անվամբ ավելի էժան տարբերակը, որը թույլ էր տալիս վարորդներին օգտագործել ոչ շքեղ մեքենաներ, այդ թվում իրենց անձնական մեքենաները, որոնք ենթակա էին նախնական ստուգման, ապահովագրության և գրանցման[14][15]։
2013 թվականի դեկտեմբերին ծառայությունը գործում էր շուրջ 65 քաղաքներում[16]։
2014 թվականի օգոստոսին գործարկվել է ընդհանուր տրանսպորտային ծառայություն Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում[17][18] և Uber Eats սննդի առաքման ծառայություն մատուցող հավելվածը[19][20]։
2016 թվականին Uber-ը 625 միլիոն դոլարով ձեռք է բերել Էնթոնի Լևանդովսկու հիմնադրած՝ ինքնակառավարվող բեռնատարների «Օտոմոտտո» ընկերությունը: Լևանդովսկին, որը նախկինում աշխատում էր «Ուեյմոն» անվամբ կազմակերպությունում, հիմնել է Օտոմոտտոն՝ օգտագործելով այն առևտրային գաղտնիքները, որոնք նա գիտեր Ուեյմոնում աշխատելիս[21][22]:
2016 թվականի դեկտեմբերին Uber-ը ձեռք է բերել Geometric Intelligence կազմակերպությունը, իսկ վերջինիս 15 հոգանոց անձնակազմը ձևավորել է «Uber AI» նախագիծը, որը լինելու էր արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման հետազոտությունների բաժին[23][24]: Այս բաժինը ստեղծել է բազմաթիվ բաց կոդով նախագծեր, ինչպիսիք են Pyro-ն, Ludwig-ը և Plato-ն: Uber AI-ն փակվել է 2020 թվականի մայիսին[25][24]։
2018 թվականի փետրվարին Uber-ը Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իր գործունեությունը միավորել է Յանդեքսի գործողությունների հետ՝ ներդրվելով 225 միլիոն դոլար: 2018 թվականի մարտին Uber-ը միավորել է իր ծառայությունները Հարավարևելյան Ասիայում Grab ծառայությունների հետ՝ բաժնետոմսերի 27,5%-ի դիմաց[26][27][28][29]:
2018 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Uber-ն առաջարկել է իր Uber Rent նախագիծը[30]։
2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Uber-ը գործարկել է Uber Works բջջային հավելվածը, որն օգնում էր Չիկագոյի և Մայամիի կազմակերպություններում աշխատել ցանկացող մարդկանց[31][32][33]։
2017 թվականի փետրվարի 19-ին Uber-ի նախկին ինժեներ Սյուզան Ֆաուլերը իր կայքում տեղադրել է տեղեկատվություն այն մասին, որ մենեջերն իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, իսկ հետո մեկ այլ մենեջեր սպառնացել է աշխատանքից հեռացնել, եթե նա հրապարակեր դեպքը[34][35]:
2018 թվականի օգոստոսին Uber-ը համաձայնել է վճարել ընդհանուր առմամբ 7 միլիոն դոլար՝ գենդերային խտրականությունը, ոտնձգությունները և թշնամական աշխատանքային միջավայրը կարգավորելու համար, ընդ որում՝ շուրջ 480 աշխատակիցներ ստացել են յուրաքանչյուրը 10,700 դոլար, իսկ նրանցից 56-ը ստացել են լրացուցիչ 33,900-ական դոլար[36]:
2019 թվականի դեկտեմբերին Կալանիկը դուրս է եկել ընկերության տնօրենների խորհրդից և վաճառել է իր բաժնետոմսերը[37][38][39][40]։
2017 թվականի հուլիսին Uber-ը ստացել է հինգ աստղանի գաղտնիության վարկանիշ Electronic Frontier Foundation-ից[41], սակայն 2017 թվականի սեպտեմբերին խումբը խիստ քննադատության է ենթարկել հաճախորդների գտնվելու վայրը հետևելու քաղաքականությունը, ինչը ստիպել է ընկերությանը փոխել իր քաղաքականությունը[42]։
2024 թվականի հունվարին Հոլանդական տվյալների պաշտպանության վարչությունը Uber-ին տուգանել է 10 միլիոն եվրոյով (11 միլիոն դոլար)՝ վարորդների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության կանոնները խախտելու համար։ Իրավասու մարմինը որոշել է, որ Uber-ը հստակ տեղեկատվություն չի տրամադրել իր դրույթներում և պայմաններում՝ վարորդների անձնական տվյալների պահպանման ժամկետի, ինչպես նաև այդ տվյալները պահպանելու համար ձեռնարկված միջոցների մասին, երբ դրանք փոխանցվում են եվրոպական տնտեսական գոտուց դուրս չբացահայտված կազմակերպություններին[43]:
2023 թվականի փետրվարին Uber-ի վարորդները գործադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ բողոքելով աշխատավարձերի և վճարների դեմ։ Նրանց միացել են Lyft և DoorDash կազմակերպությունների վարորդները[44]:
Տարի | Եկամուտ | Զուտ շահույթ |
---|---|---|
2023 | 37.3 | 1.887 |
2022 | 31.8 | −9.1 |
2021 | 17.4 | −0.4 |
2020 | 11.1 | −6.7 |
2019 | 14.1 | −8.5 |
2018 | 11.3 | 1 |
2017 | 7.9 | −4 |
2016 | 5 | −3.6 |
2015 | 1.7 | −1.6 |
2014 | 0.4 | −0.7 |
2014-ից 2022 թվականների ընթացքում Uber-ը տարեկան միլիարդավոր դոլարների վնաս է ունեցել, բացառությամբ 2018 թվականի, երբ ընկերությունը դուրս է եկել Ռուսաստանի, Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի շուկաներից՝ մրցակից ընկերություններում բաժնետոմսերի դիմաց: 2022 թվականի վերջին Uber-ի շրջանառությունը կազմել է 32,11 միլիարդ դոլար (24,03 միլիարդ դոլարի ակտիվներ և պարտավորություններ)[46]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.