From Wikipedia, the free encyclopedia
Uber Eats, առցանց ուտելիքի պատվիրման և առաքման ամերիկյան հարթակ, որը հիմնադրվել է Uber-ի կողմից 2014 թվականին տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում[2]։
Uber Eats | |
---|---|
Տեսակ | ինտերնետ ծառայություն, online food ordering?, բջջային հավելված, դուստր կազմակերպություն և ուտելիքի առաքում |
Հիմնադրված է | օգոստոս 2014 |
Արդյունաբերություն | ուտելիքի առաքում[1] և online food ordering? |
Կայք | ubereats.com(անգլ.) |
Uber Eats Վիքիպահեստում |
Uber Eats-ի մայր ընկերությունը Uber-ը հիմնադրվել է 2009 թվականին Գարրետ Քամփի և Թրեյվիս Կալանիկի կողմից[3][4]։ Ընկերությունը իր ուտելիքի առաքման գործունեությունը սկսել է 2014 թվականի Օգոստոսին Սանտա Մոնիկայում UberFRESH ծառայությամբ[5]։ 2015 թվականին հարթակը վերանվանվեց UberEATS[6], իսկ պատվերների համար Uber ուղեվորությունների հավելվածից առանձին ստեղծեցին սեփական հավելվածը[7][8]։ Լոնդոնի գործարկումը սկսվեց 2016 թվականին։[9]
2018 թվականի օգոստոսին UberEats-ը փոխեց իրենց ֆիքսված առաքման վճարը 4.99 դոլլարը հեռավորությունով որոշվող վճարով[10]։ Վճարը տատանվում է 2 դոլլարից 8 դոլլար[11]։ Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում առաքման վճարը կախված էր պատվերի գնից։ 2019 թվականի փետրվարին UberEats-ը հայտարարեց, որ առաքման վճարը կկրճատի պատվերի արճեքի 35 տոկոսից մինչև 30 տոկոս։[12] Ընկերությունը հայտարարեց Միացյալ Թագավորությունում վիրտուալ ռեստորաններ բացելու մասին։[13]
2018 թվականի նոյեմբերին ընկերությունը հայտարարում է իրենց եվրոպական շուկնաերի եռապատկման պլանների մասին։ 2018 թվականի նոյեմբերին ընկերությունը կատարում էր սննդի առաքում 200 քաղաքներում և 20 երկրներում աշխատելով EMEA շուկաներում։<[9]
2019 թվականին ընկերությունը հայտարարեց, որ կառաքի սնունդը թռչող սարքերով 2019 թվականի ամառվանից սկսած[14], և սկսեցին համագործակցել Էփլի հետ Apple Card-ի թողարկումից հետո[15]։
Օգտվողները կարող են կարդալ մենյուն, պատվիրել և վճարել սննդի համար մասնակից ռեստորաններից օգտվելով iOS կամ Android հավելվածներից, կամ էլ օգտվել վեբ բրուզերից[16]։ Օգտվողները կարող են թեյավճար թողնել առաքման համար[17]։ Վճարումը կատարվում է կրեդիտ կարտից Uber-ին[18]։ Սնունդը առաքվում է տուն մեքենայով, մոտոցիկլով, կամ էլ ոտքով[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.