Բջջային հավելված

From Wikipedia, the free encyclopedia

Բջջային հավելված (անգլ.՝ «Mobile app») , ծրագրային ապահովում, որը նախատեսված է սմարթֆոններով, պլանշետներով և այլ շարժական սարքերով աշխատելու համար[1], մշակվում է հատուկ պլատֆորմների համար (iOS, Android, Windows Phone և այլն)։ Շատ բջջային հավելվածներ նախատեղադրված են հենց սարքի մեջ կամ կարող են անվճար կամ վճարովի ներբեռնվել առցանց հավելվածների խանութներից, ինչպիսիք են App Store-ը, Google Play-ը և այլն։

Պատմություն

Սկզբնապես բջջային հավելվածներն օգտագործվում էին էլեկտրոնային փոստն արագորեն ստուգելու համար, բայց դրանց մեծ պահանջարկը հանգեցրեց դրանց ընդլայնմանը նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են բջջային հեռախոսը և GPS խաղերը, շփումը, տեսանյութեր դիտելը և համացանցից օգտվելը։

Այս եզրույթը մեծ տարածում է գտել 2007 թվականից, իսկ 2010 թվականին Ամերիկյան բարբառային հասարակության կողմից ներառվել է «Տարվա բառեր» ցուցակում[2]։

Բջջային հավելվածների շուկան այսօր շատ զարգացած է և կայուն աճում է։ Statista-ի կանխատեսմամբ 2020 թվականին բջջային հավելվածների արդյունաբերության համախառն եկամուտը պետք է գերազանցեր 189 միլիարդ դոլարը[3]։

    Տեսակներ

    Բջջային հավելվածի ստեղծում

    Բջջային հավելվածները գրվում են ծրագրավորման տարբեր լեզուներով (Java, PHP / JavaScript, ActionScript, Swift և Objective-C): Ստեղծման գործընթացում անցնում է մի քանի փուլ։

    Առաջին քայլ՝ որոշել, թե ինչի համար է նախատեսված հավելվածը և ինչ առաջադրանքներ է կատարելու։

    Երկրորդ փուլ՝ նախագծում և դիզայն

    Երրորդ փուլ՝ մշակման գործընթաց

    Չորրորդ փուլ՝ փորձարկում

    Հինգերորդ փուլ՝ մոնիթորինգ

    Նաև հայտնի են դարձել webview-հավելվածները, որոնք բջջային հավելվածի ինտերֆեյսում ցուցադրվող կայքերի բջջային տարբերակներն են։ Webview հավելվածները հասանելի են Android և iOS պլատֆորմներում։ Նման ծրագիրը կարող է ցույց տալ, որ կայքը ստեղծվել է վեբ ծրագրի տեխնոլոգիայով։ Օգտագործողին նման ծրագիրը կարող է թվալ տեղական և ունի բոլոր անհրաժեշտ գործառույթները։ Մշակողի համար այս տեխնոլոգիայի օգտագործումը նվազեցնում է բջջային հավելվածի համար առանձին կոդ գրելու ծախսերը, քանի որ վեբ-հավելվածի տեխնոլոգիայով կայքն արդեն ունի անհրաժեշտ ֆունկցիոնալությունը։ Նաև webview ծրագրերը կարող են օգտագործել iOS և Android համակարգերի, ինչպիսիք են push ծանուցումների գործառույթները, GooglePay կամ ApplePay վճարման համակարգերը։

    Բժշկության մեջ

    2016 թվականին աշխարհում 260 հազար բժշկական բջջային հավելված կար։ Հավելվածների օգնությամբ սմարթֆոնով կարելի է չափել թոքերի ֆունկցիայի հիմնական պարամետրերը (տվյալներ ստանալու համար անհրաժեշտ է շնչել խոսափողի մեջ), չափել սրտի կծկումների հաճախականությունը, արյան կամ մարմնի այլ հեղուկների հետազոտություն կատարել միկրոֆլորիդային հավելվածների միջոցով։

    Ծանոթագրություններ

    Loading related searches...

    Wikiwand - on

    Seamless Wikipedia browsing. On steroids.