From Wikipedia, the free encyclopedia
Tinder (անգլ.՝ պատրույգ), հայտնի[2] մասամբ վճարովի հավելված Անդրոիդ և Apple iOS բջջային հարթակների համար, որը նախատեսված է ռոմանտիկ ծանոթությունների[2] համար նախապես տրված պարամետրերով և գեոլոկացիայի հաշվառմամբ։ Թինդերը աշխատում է միայն Ֆեյսբուք սոցիալական ցանցի կայքէջերի հետ[3]։ Կառավարվում է հյուսիսամերիկյան Grindr կորպորացիայի՝ IAC-ի դուստր ընկերության կողմից։
Տեսակ | online dating?, dating app?, սոցիալական ցանց, մեսենջեր և բջջային հավելված |
---|---|
Հեղինակ | Sean Rad?, Jonathan Badeen?, Justin Mateen?, Joe Munoz?, Dinesh Moorjani?, Chris Gylczynski? և Ուիթնի Վուլֆ Հերդ |
Գրված է՝ | Ջավա, Objective-C և C Sharp |
ՕՀ | iOS[1] և Անդրոիդ[1] |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 12, 2012 |
Պլատֆորմ | Անդրոիդ[1] և iOS[1] |
Անվանված է | աբեթ |
Կայք | tinder.com(անգլ.) |
Tinder (app) Վիքիպահեստում |
Tinder Inc. | |
---|---|
Հոլիվուդ], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ] | |
Տեսակ | ծրագիր |
Հեղինակ | Match Group/IAC |
Բացված | 2012; 8 տարի առաջ |
Փակված | սեպտեմբերի 15, 2012 |
Tinder (app) Վիքիպահեստում |
Ծրագիրը Grindr ավելի վաղ հավելվածի ադապտացիան է, որը ծառայել է գետերոսեքսուալ կողմնորոշումից տարբերվող մարդկանց ծանոթությունների համար[4]։
Հավելվածը մեծ մասամբ հայտնի է երկարատև հարաբերությունների համար, հատկապես կանանց մոտ; սակայն օգտատերերի մի մասի կողմից օգտագործվում է, այդ թվում նաև «կարճատև հարաբերությունների» և առանց պարտավորությունների սեքսի համար[5]։
Հավելվածում հիմնական գործողությունները «սվայպներն» են (մատով հորիզոնական ուղղությամբ անկացնելը)․ օգտատերին ցուցադրում են թեքնածուների լուսանկարներ և կարճ կենսագրություններ (անուն և տարիք), և օգտատերը կարող է անկացնել դեպի աջ, եթե համընկնումը հաջող է[6][7] (մի շարք օգտատերեր չեն օգտագործում երբեք «սվայպ դեպի ձախ»[8])։ Եթե երկու օգտատերեր նշել են իրար որպես հաջող համընկնում, ապա նրանք կարող են չատ սկսել և պայմանավորվել հանդիպման համար[9]։
Հավելվածը ստեղծվել է Hatch Labs ստուդիայի կողմից 2012 թվականի սեպտեմբերին[11][12]։
2014 թվականի հունվարին կայքէջերի գնահատականների քանակը կազմել է մոտ 450 միլիոն, իսկ օգտատերերի քանակի աճը՝ 15% մեկ շաբաթվա ընթացքում[13]։
Հավելվածը հայտնի էր մարզիկների և Օլիմպիական գյուղի բնակիչների մոտ 2014 թվականին Սոչիուում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ[14][15]։
2015 թվականի մարտին սկսվել է օգտատերերի բազայի ստիպողաբար մոնետիզացիան[12]․ հայտնվել են լրացուցիչ վճարովի ֆունկցիաներ և անվճար լայքերի քանակի սահմանափակումներ։ Վճարովի ծառայությունները պետք են ծավալների և հնարավորությունների լայնեցման համար։ Հավելվածը նպատակադրված է միլլենիալների համար[12][16]։
Նոյեմբերից Tinder-ը ձևավորում է գաղտնի Էլո վարկանշում բարելաված ալգորիթմերով, որոնք համընկնումներ են փնտրում մակարդակով իրար նման օգտատերերի մեջ։
2016 թվականի կեսի դրությամբ հավելվածը առաջին հորիզոնականներին է գտնվում AppStore-ում ավելի քան 30 երկրներում[12]։ ԱՄՆ-ում հավելվածը բեռնել են ավելի քան 40 միլիոն անգամ[12]։
2018 թվականի աշնանը հավելվածի ստեղծողները անհնար են դարձրել դրա օգտագործումը առանց հեռախոսահամարի կապմանը։ Շատ օգտատերեր լքել են Tinder-ը։
Շատ ԶԼՄ մեղադրում են Tinder և Grindr հավելվածներին սեռական ճանապարհով փոխանցվող վարակների աճման մեջ[17][18][19][20]։ Tinder կորպորացիան իրավաբանական քայլեր է ձեռնարկում առանց ապացույց մեղադրանքների կանխման համար, որոնք հրապարակվում են տարբեր ոչ կոմերցիոն կազմակերպությունների կողմից սեփական համբավի պաշտպանության համար[21]։
2020 թվականի հունվարի 20-ին Tinder-ը հայտարարել է «տագնապային կոճակի» ֆունկցիայի մասին Noonlight[en] ալգորիթմների հիման վրա[22][23]։
Տնտեսագետները բացատրում են ընկերության փայլուն հաջողությունը դրանով, որ այն հայտնի էր պիոներների շրջանում[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.