From Wikipedia, the free encyclopedia
Siri (ˈsɪəri, հայերեն՝ Սիրի, բեկր. անգլ.՝ Speech Interpretation and Recognition Interface), ամպային, անձնական օգնական և հարցա-պատասխանական համակարգ, ծրագրային օգնական, որն ընդգրկված է Apple ընկերության iOS-ի, wathOS-ի, macOS-ի և tvOS-ի մեջ։ Տվյալ հավելվածը օգտագործում է բնական ձայնի վերամշակում՝ հարցերին պատասխանելու և խորհուրդներ տալու համար։ Siri-ն ամեն օգտատիրոջը յուրահատուկ է հարմարվում, երկար ժամանակ ուսումնասիրելով իր նախասիրությունները[4]։
Տեսակ | Ծրագրային "Խելացի օգնական" |
---|---|
Հեղինակ | Apple Inc. Siri Inc. |
Նախագծումը՝ | Էփլ և Siri ընկերություն[1] |
Գրված է՝ | Objective-C |
ՕՀ | iOS, watchOS, tvOS, iPadOS, visionOS? և մաքՕՍ |
Առկա է | անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն[2], կորեերեն, չինարեն, իտալերեն, իսպաներեն, հոլանդերեն, թաիլանդերեն, պորտուգալերեն, նորվեգերեն, դանիերեն, թուրքերեն, շվեդերեն, արաբերեն, ֆիններեն, մալայերեն, եբրայերեն |
Լույս տեսավ՝ | 2011 թվականի օգոստոսի 9-ին |
Պլատֆորմ | iPhone 4S iPhone 5 iPhone 5C iPhone 5S iPhone 6 iPhone 6s iPhone 6S Plus iPhone 7 iPhone 7 Plus iPhone SE iPad mini iPad mini with retina display iPad mini 3 iPad mini 4 iPad 3 iPad 4 iPad Air iPad Air 2 iPad Pro iPad Pro 9,7 Apple TV 4 iPod touch Apple Watch[3] |
Վերջին կայուն տարբերակ | անհայտ |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | Apple.com |
Siri (assistant) Վիքիպահեստում |
Ի սկզբանե Siri-ն հասանելի էր App Store-ում որպես Siri Inc. ընկերության կողմից iOS-ի համար ստեղծված հավելված։ 2010 թվականի ապրիլի 28-ին Apple Inc. ընկերություն գնեց Siri Inc.-ը[5]։ Սակայն մինչև դեռ Apple-ը ձեռք չէր բերել Siri-ն, հայտարարված էր եղել, որ ծրագրային ապահովումը հասանելի կլինի Blackberry և Android օպերացիոն համակարգերի կառավարմամբ հեռախոսներում, սակայն հետագայում այդ պլաններեն ձախողվեցին վաճառքի պատճառով[6]։
Հիմա Siri-ն iOS-ի անբաժանելի մասն է և հասանելի է ընկերությամբ արտադրվող սարքերի մեծամասնության համար՝ iPhone-ի (4s[7] և ավելին), iPad-ի (երրորդ մակարդակի և ավելին, նաև iPad mini շարքի բոլոր մոդելների համար), iPod touch 5g-ի և Apple Watch-ի։ Չնայած դրան, հաքերները կարողացան աշխատացնել Siri-ն սարքերի հին մոդելներում[8]։ 2011 թվականի նոյեմբերի 8-ին Apple-ը հրապարակորեն հայտարարեց, որ չի պլանավորում ինտեգրել Siri-ն դեպի հին մոդելներ՝ նրանց մեջ ֆոնային աղմկի ճանաչման չիպի բացակայության պատճառով[9]։
Ձայնը, որով ամերիկյան օգտատերերի համար ձայնագրված է եղել առաջին Siri-ն, պատկանում է ձայնագրման դերասանուհի՝ Սյուզան Բենեթին։ CNN-ում ներկայացված հարցազրույցի ժամանակ Բենեթը պատմել է, որ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել ScanSoft ընկերության հետ, ըստ որի ամբողջ ամսվա ընթացքում նա օրը չորս ժամ անկապ արտահայտություններ էր ասում ձայնագրիչում։ iOS 7-ից սկսած՝ ամերիկյան օգտատերերի համար Siri-ն "խոսեց" այլ ձայնով[10]։
Լեզու[11] | Պետություն | iOS-ի տարբերակ |
---|---|---|
Անգլերեն | ԱՄՆ | 5.0 |
Միացյալ Թագավորություն | 5.0 | |
Ավստրալիա | 5.0 | |
Կանադա | 6.0 | |
Սինգապուր | 6.0 | |
Հնդկաստան | 8.3 | |
Նոր Զելանդիա | 8.3 | |
Իռլանդիա | 10.0 | |
Հարավային Աֆրիկա | 10.0 | |
Արաբերեն | ԱՄԷ | 9.2 |
Սաուդյան Արաբիա | 9.2 | |
Հոլանդերեն | Նիդերլանդներ | 8.3 |
Բելգիա | 9.0 | |
Դանիերեն | Դանիա | 8.3 |
Եբրայերեն | Իսրայել | 9.3 |
Իսպաներեն | Իսպանիա | 6.0 |
Մեքսիկա | 6.0 | |
ԱՄՆ | 6.0 | |
Չիլի | 10.0 | |
Իտալերեն | Իտալիա | 6.0 |
Շվեյցարիա | 6.0 | |
Կանտոներեն | Հոնկոնգ | 6.0 |
Չինարեն | Թայվան | 6.0 |
Չինաստան | 6.0 | |
Կորեերեն | Հյուսիսային Կորեա | 6.0 |
Հարավային Կորեա | 6.0 | |
Մալայերեն | Մալայզիա | 9.3 |
Գերմաներեն | Գերմանիա | 5.0 |
Շվեյցարիա | 6.0 | |
Ավստրիա | 9.0 | |
Նորվեգերեն | Նորվեգիա | 9.0 |
Պորտուգալերեն | Բրազիլիա | 8.3 |
Ռուսերեն | Ռուսաստան | 8.3 |
Թաիլանդերեն | Թաիլանդ | 8.3 |
Թուրքերեն | Թուրքիա | 8.3 |
Ֆիններեն | Ֆինլանդիա | 9.3 |
Ֆրանսերեն | Ֆրանսիա | 5.0 |
Կանադա | 6.0 | |
Շվեյցարիա | 6.0 | |
Բելգիա | 9.0 | |
Շվեդերեն | Շվեյցարիա | 8.3 |
Ճապոներեն | Ճապոնիա | 5.1 |
iOS 5-ում ձայնային օգնականի հայտնվելուց սկսած, ռուսալեզու օգտատերերի մեծամասնությունը սպասում էին ռուսաց լեզվի աջակցմանը։ Դրա առաջին նախանշանները առաջացել են iOS 7-ի փորձնական տարբերակի հրապարակման հետ։ Այսպիսով, Siri-ն սկսեց ռուսական տառերով գրված անունները ձայնարկել, սակայն բավականին անընթեռնելի։ Սակայն շատերը ճանաչեցին տվյալ փաստը որպես մեծ նորամուծություն, քանի որ մինչ այդ Siri-ն ընդհանրապես չէր ձայնարկում ռուսաց լեզվով անունները[12]։ Դրանից հետո տվյալներ առաջացան, որ Siri-ն սկսեց առարկությունները ձայնարկել բնորոշ ռուսական ակցենտով, սակայն, ինքնուրույն ռուսերեն դեռ չէր խոսում[13]։ Տեսահոլովակից երևում է, որ նա պատասխանում է հարցումներին, սակայն սխալների մասին հաղորդագրությունները ձայնարկված էին ոչ ստանդարտ ձայնով։ Ինչպես նկատված էր եղել` տվյալ ձայներանգը նման է եղել Nuance ընկերության խոսքային օգնականի ձայնաերանգին, որտեղ խոստովանել են, որ Apple-ը օգտագործում է նրանց ձայնի ճանաչման տեխնոլոգիան[13][14]։ Տվյալ կերպով, շատ հրապարակություններ միակցվեցին այն ժամանակ երբ Apple-ը սկսեց փորձարկել իր ծառայությունը ռուսաց լեզվով։ 2014 թվականի հունիսի 11-ին Apple-ի պաշտոնական կայքում առաջացավ Siri-ի ռուսաց լեզվով տարբերակի մշակողի թափուրը[15]։
iOS 8-ում ավելացված էր եղել ռուսական թելադրանք[16], հիմա iOS 8-ի կառավարմամբ աշխատող սարքերը կարող են կոռեկտորեն ճանաչել, գրառել և վերարտադրել ռուսերենով ասված ամեն բան։ Սակայն «Թելադրանք» ֆունկցիան թույլ է տալիս միայն տեքստը ստեղնաշարով գրելու տեղ, ներմուծել ձայնով։
iOS 8.3-ում Siri-ն կարողանում է խոսել ռուսաց լեզվով։
Siri-ն SRI համաշխարհային արհեստական ինտելեկտի կենտրոնի մշակումն է, ֆինանսավորվող հեռանկարային և հետազոտական ծրագրերի կառավարման ճյուղավորում է (DARPA), ասվում է, որ հնարավոր է դա տվյալ ժամանակաշրջանի արհեստական ինտելեկտին վերաբերվող ամենամեծ նախագիծն է[17]։ Siri-ի համար Apple-ը օգտագործել է DARPA-ով ֆինանսավորվող «Արհեստակա Ինտելեկտի Կենտրոնի» (SRI International բաժնի) 40-ամյա հետազոտությունների արդյունքները։ Կարելի է ասել, որ Siri-ն դա՝ կատարելագործված CALO-ն է՝ Cognitive Agent that Learns and Organizes Program։ Siri-ն սկսել է մշակվել Դագ Կիտլաուսի (CEO), Ադամ Չեյերի և Թոմ Գրյուբերի կողմից, SRI International-ից Նորման Վինարսկու համագործակցությամբ՝ 2007 թվականի դեկտեմբերին։
2008 թվականի հոկտեմբերի 13-ին Siri-ն Menlo Ventures-ի և Morgenthaler Ventures-ի կողմից ստացավ $8,5 միլիոն դոլարի չափ ֆինանսավորում[18]։ 2009 թվականի նոյեմբերին մշակողների խումբը նույն ներդրողներից, բայց այդ անգամ Հոնգ Կոնգյան միլիոնատեր Լի Ցզյաչենի (Լի Քհասինոմի) գլխավորությամբ ստացավ $15,5 դոլարի չափ ֆինանսավորում[19]։ Դագ Կիտլաուսը լքեց CEO-ն, երբ Apple-ը սկսեց բաց թողնել iPhone 4s-ը[20]
Siri-ն հետազոտություն է, որն ներառում է Կարնեգի—Մելլոն համալսարանի հետազոտական խմբերի, Մասսաչուսեթսկյան Համալսարանի, Ռոչեստերյան Համալսարանի, Ֆլորիդյան Մարդու և Մեքենայի ճանաչման համալսարանի, Օրեգոն նահանգի Համալսարանի, Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի և Սթենֆորդյան Համալսարանի կոմբինացված աշխատանք։ Այս տեխնոլոգիան մեծ ճանա,պարհ է անց կացրել՝ սկսած երկխոսությունից և բնական լեզվի հասկացումից, մեքենայական ուսուցումից, ակնհայտ և հավանական կշռադատողությունից, գոյաբանությունից և գիտելիքների ներկայացումներից, պլանավորումից[21]։
Siri-ի հիմնական տեխնիկական ոլորտները սևեռում են երկխոսական ինտերֆեյսի, կոնտեկստի ճանաչման և սերվիսային դելեգացիայի մեջ[22]։
Siri-ի ձայնի ճանաչումը հիմնված է Nuance Communications ընկերության ձայնային տեխնոլոգիաների մշակման վրա[23]։
Siri-ի գործողությունները և պատասխաննները հիմնված են այնպիսի գործընկերների[24] համագործակթությամբ, ինչպիսիք են՝
Siri-ն առաջին անգամ օգտագործված էո եղել որպես հավելված՝ հասանելի App Store-ում, ԱՄՆ-ում։ Հավելվածը փոխազդել է այնպիսի ծառայությունների հետ, որպիսիք են՝ OpenTable-ը[27], Google Maps-ը[28], MovieTickets-ը և TaxiMagic-ը[29]։ Nuance Communications-ի և իր գործընկերների ձայնային ճանաչման տեխնոլոգիան օգտագործելով՝ օգտատերերը բնական լեզվով կարողանում էին ռեստորաններում սեղաններ վերապահել, կինոթատրոնի տոմսեր գնել կամ տաքսի կանչել։ Siri-ն գնված է եղել Apple-ի կողմից 2010 թվականի ապրիլի 28-ին[5] և տվյալ հավելվածը դուրս հանված է եղել App Store-ից և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին դադարեցրեց իր գոյությունը[30]։
2011 թվականի հոկտեմբերի 4-ին Siri-ն ավելացված է եղել iPhone 4s-ի ծրագրային ապահովման մեջ[31]։ Siri-ն տրամադրում է երկխոսական փոխազդեցություն հավելվածների մեծամասնության հետ՝ հիշեցումները, եղանակը, զեղչերը, հաղորդագրությունների փոխանակումը, էլեկտրոնային փոստը, օրացույցը, ծանոթագրությունները, երաժշտությունը, ժամացույցը, վեբ-զննիչը և քարտեզները ներառյալ[4]։ Աջակցվում են անգլերեն (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա և Ավստրալիա), գերմաներեն, ճապոներեն և ֆրանսերեն լեզուները[32]։
Նորամուծությունների ցանկը iOS 6-ի հրապարակման հետ[33]՝
Նորամուծությունների ցանկը iOS 7-ի հրապարակման հետ՝
Ի սկզբանե Siri-ի ֆունկցիոնալությունը շատ պետություններում սահմանափակված է եղել, այդպես՝ քարտեզները և Yelp որոնման համակարգը հասանելի էին միայն ԱՄՆ-ում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում թվարկել տեղական ընկերությունները, տալ երթուղին կամ երթևեկության մասին տեղեկատվություն տալ հրահանգներին, Siri-ն պատասխանում էր հետևյալ կերպ՝ «Ես կարողանում եմ փնտրել ընկերությունները, քարտեզները և ցույց տալ երթևեկությունը միայն ԱՄՆ-ում և ամերիկյան անգլերենի օգտագործման դեպքում։ Ափսոսում եմ դրա համար»[34]։ iOS 6-ի հրապարակման հետ ֆունկցիոնալությունը զգալիորեն լայնացվել էր։
Կողմնակի հավելվածները կարողանում Siri-ում ֆունկցիոնալություն ավելացնել հատուկ API SiriKit ինտերֆեյսի օգնությամբ (հասանելի է 2016 թվականի ամառվանից)[35]։
2016 թվականից Մայքրոսոֆթ անդրազգային ընկերության Skype հավելվածը լայնացրեց Siri-ի ինտեգրման հնարավորությունները, և հիմա Siri-ն կարող է հաղորդագրություններ ուղարկել Skype-ի կոնտակտներին (ավելի վաղ հասանելի էր միայն զանգի ընդունումը)[36]։
Արգելափակված հեռախոսի դեպքում Siri-ն նույնպես հարցումներ է ընդունում։ Տվյալ կարգավորման դեպքում կողմնակի անձիք կարող են օգտագործել հեռախոսը վատ նպատակներով, օրինակ՝ ուղարկել SMS-հաղորդագրություններ ուղարկման համար, զբաղվել SMS-բանկինգով[37], ինչպես նաև գողանալ մանր գումար[38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.