From Wikipedia, the free encyclopedia
Սկայպ (անգլ.՝ Skype), մասնավոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ։ Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է, մինչդեռ զանգերը դեպի ֆիքս և բջջային հեռախոսներ վճարովի են։ Հավելյալ ֆունկցիաներն իրենց մեջ ընդգրկում են ակնթարթային հաղորդագրությունը (չատ), փաստաթղթերի փոխանցումը և խորհրդաժողովի անցկացումը։
Տեսակ | VoIP phone? |
---|---|
Հեղինակ | Նիկլաս Զենստրոմ և Janus Friis? |
Նախագծումը՝ | Skype Technologies |
Գրված է՝ | Delphi?, Objective-C, C++ և Object Pascal? |
Ինտեսֆեյս | Qt |
ՕՀ | Windows, մաքՕՍ, Անդրոիդ, iOS, Սիմբիան, Windows Phone, Լինուքս, BlackBerry OS և webOS |
Առկա է | բազմալեզու, անգլերեն, հունարեն և ռուսերեն |
Լույս տեսավ՝ | օգոստոս 2003 |
Պլատֆորմ | iOS, Windows և Անդրոիդ |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Skype user data?, Skype Extras Manager log? և Skype chatsynch (old)? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Skype user data?, Skype Extras Manager log? և Skype chatsynch (old)? |
Արտոնագիր | անվճար ծրագիր (որոշ վճարովի հատկանիշների հետ) |
Կայք | skype.com |
Skype Վիքիպահեստում |
Այն մշակվել է էստոնացի ծրագրավորողներ Ահտի Հեյնլա-ի, Պրիիթ Կասեսալու-ի և Յան Թալին-ի կողմից[1]՝ Kazaa-ի և Venice Project-ի (որն հետագայում վերանվանվեց Joost) ձեռներեցներ Նիկլաս Զենստրոմի և Ջենուս Ֆրիսի համար։ Երեք էստոնացիները նաև համարվում են Kazaa ծրագրի հիմնադիրները։
2010 թվականի վերջին տվյալներով ծրագրից օգտվել են աշխարհի ավելի քան 663 միլիոն օգտատերեր[2]։
Այն հնարավորություն է տալիս անվճար հեռախոսային կապ հաստատել բացառապես երկու համակարգիչների և տերմինալների միջև, որոնք ունեն Սկայպ և միացված են համացանցին, ունեն խոսափող ու բարձրախոս, ականջակալներ կամ USB-ով հեռախոս, որոնք միացված են համակարգչին։ Այն ունի նաև արագ հաղորդագրության՝ ակնթարթային հաղորդագրության հնարավորություն, որը թույլ է տալիս օգտագործողներին հաղորդակցվել տեքստերի միջոցով և միմյանց փոխանցել տարբեր փաստաթղթեր։
Սկայպը միաժամանակ հնարավորություն է տալիս վճարովի հեռախոսակապ հաստատել ֆիքս և բջջային հեռախոսների հետ և վերջերս առաջարկում նաև ընդունել հեռախոսազանգեր ֆիքս և բջջային հեռախոսներից, սակայն դեռևս մի քանի երկրներում։
Խորհրդաժողովի անցկացումը հնարավոր դարձավ 2006 թվականի հունվարից և Windows-ի համար Skype[3] v2-ի դուրս գալուց հետո։
Սկայպը դարձել է համակարգչի միջոցով ամենաշատ օգտագործվող ձայնային հաղորդակցման ծառայություններից մեկը, որը հավասարազոր է Windows Live Messenger-ին, չնայած որ առաջացնում է փոխադարձ խնդիրներ (ծրագրի և բանաձևի փոխադարձ մենաշնորհ) և վստահության մտահոգություն (անորոշ անվտանգություն, էականորեն անճշտելի)։
2008 թվականի փետրվարից Սկայպի մի տարբերակ էլ հավասարապես հասանելի է PlayStation Portable համակարգչի վրա, և 2009 թվականի մարտի 23-ից՝ նաև Apple-ի iPhone-ի վրա։
Սկայպն օգտագործում է P2P VoIP տեխնոլոգիան, որը հանդիսանում է peer-to-peer-ի (փոստ առ փոստ) և VoIP-ի (ձայն IP-ի վրա) համադրությունը՝ Սկայպի մյուս օգտագործողների հետ կապ հաստատելու և միևնույն նպատակով օգտագործվող տեղեկատվությունը կիսելու համար։ Նրանք միաժամանակ հնարավորություն են տալիս անվտանգության սարքի հետևում գտնվող օգտագործողներին կապ հաստատել միմյանց միջև։ Մուտք TCP-ին 1024-ից բարձր բոլոր ուղղություններով կամ դեպի 80-րդ պորտը, պարտադիր է։ Ձայնային բարձր որակ ունենալու համար նախընտրելի է օգտագործել Սկայպի ընտրություններում տրված պորտը։ Բայց քանի որ ինֆորմացիայի հոսքը ծածկագրված է, դժվար է հասկանալ, թե ինչպիսի տեղեկություններ են փոխանցվում Սկայպ օգտագործողի համակարգիչ, որն էլ առաջացնում է անվտանգության հետ կապված խնդիրներ։
Այս ծրագիրն աշխատում է Microsoft Windows-ի ներքո, ինչպես նաև Լինուքսի (x86-ի վրա), macOS և Pocket PC համակարգերով։ Այն օգտագործում է TCP և UDP բանաձևերը և թույլ տալիս կազմակերպել ձայնային կոնֆերանսներ մինչև հարյուր հոգու մասնակցությամբ։
Windows օգտագործող փոխշփումը վերամշակվել է Pascal Object Delphi Win32 հետ, Լինուքս տարբերակը՝ C++ Qt հետ, իսկ macOS-ը Objective-C-ի Cocoa հետ։
Սկայպը ստեղծեց մի հակասություն, քանի որ օգտագործեց ոչ օրինաչափ և մասնավոր բանաձև, որը արգելք է հանդիսանում փոխազդեցությանը, որն էլ համացանցի հաջողության մասն է կազմում և գործում բաց հաղորդակցման ստանդարտների վրա՝ թույլ տալով բոլորին կապի մեջ լինել՝ օգտագործելով տարբեր, բայց համապատասխան ծրագրերի գրառումները։
P2P VoIP տեխնոլոգիան ներկայացրեց բոլոր ապացույցները տեխնիկական և կոմերցիոն տեսանկյունից, IETF հասատատությունը սահմանեց մի օրինաչափություն (անգլերենով) այդ թեմայի վերաբերյալ, այն է՝ Session Initiation Protocol (հապավումը՝ SIP) ։
Ծածկագրման նպատակներից մեկն էլ անվտանգության հարցերի առաջ քաշելն է՝ հաղորդակցման նպատակով, որոնք փոխ առ փոխ աշխատում են այլ օգտագործողների կողմից։
Հաղորդակցությունների ծածկագրումը մի թեմա է, որը հետաքրքրություն է առաջացրել օգտագործողների շրջանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.