From Wikipedia, the free encyclopedia
iPhone 4S (նաև iPhone 4s[3][4]), Apple ընկերության ստեղծած սմարթֆոն, iPhone սմարթֆոնների հինգերորդ սերունդ։ Արտաքին տեսքով նման է նախորդ՝ iPhone 4-ին, բայց նոր մոդելում բարելավված էր սարքակազմը և թարմացվեց ծրագրային ապահովումը։ Հիմնական նորամուծություններից էր ձայնային օգնական Siri-ն, նոր երկմիջուկ Apple A5 մշակիչը, որպես Wi-Fi մոդեմ օգտագործելու հնարավորությունը, անձնական համակարգչից անկախությունը և բարելավված տեսախցիկը։ Գործառույթների մեծ մասը հնարավորել է կառավարել ձայնային հրամանների օգնությամբ։
iPhone 4S | |
---|---|
Սպիտակ իրանով iPhone 4S | |
Կարգախոս | Սա ամենազարմանահրաշ iPhone-նն է։ |
Արտադրող | Foxconn |
Մատչելի | Apple Inc. |
Էկրան | 3,5 դյույմ (89 մմ) 1,5:1 կողմերի հարաբերություն LED backlit IPS TFT LCD Retina Display 326 ppi-ով 640 × 960 թույլտվություն (0,61 մեգափիքսել) 800:1 ցայտագունություն 500 նտ առավելագույն պայծառություն Օլեֆոբային ծածկույթ առջևի և հետևի հայելիներին։ |
Տեսախցիկ | 8 ՄեգաՓիքսել HD-վիդեո (1080p) Պատկերի կայունացում Ավտոկենտրոնացում Կենտրոնացում հպման միջոցով LED լույս Լուսավորության սենսոր Հինգ ոսպնյականոց լուսանկարվող պատկերն ընդունող հատուկ ապակի (օբյեկտիվ) Երեսների ճանաչման ֆունկցիա։ |
Օպերացիոն համակարգ | iOS 5.0 - 9.3.5 |
Պրոցեսոր | Apple A5, 800-1000 ՄՀց[1][2] |
Օպերատիվ հիշողություն | 512 Մեգաբայթ |
Ցանցեր | Wi-Fi (802.11 b/g/n), (802.11n միայն 2,4 ԳՀց) Bluetooth 4.0 Չորս դիապազոն GSM/GPRS/EDGE (850 900 1800 1900 ՄՀց) Չորս դիապազոն UMTS/HSDPA/HSUPA (850 900 1900 2100 ՄՀց) Երկու դիապազոն CDMA/EV-DO Rev. A (800 1900 ՄՀց) |
Մարտկոց | 3.7 Վ, 5.3 Վտժ (~1430 մԱժ) |
Չափս | 115.2 × 58.6 × 9.3 միլիմետր |
Քաշ | 140 գրամ |
Սերիա | iPhone |
Նախորդ | iPhone 4 |
Հաջորդ | iPhone 5 |
«Let’s Talk iPhone» շնորհանդեսում (անց է կացվել 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում) հեռախոսի ներկայացումից հետո, Apple-ը 2011 թվականի հոկտեմբերի 7-ից սկսել է iPhone 4S-ի նախապատվերներ ընդունել 7 պետություններում (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Ճապոնիա)։ Առաջին հեռախոսները հասել են գնորդներին 2011 թվականի հոկտեմբերի 14-ին։
Ավելի ուշ iPhone 4S-ի վաճառքները սկսվեցին ավելի քան 70 երկրներում։ ԱՄՆ–ում առանց բջջային օպերատորի բաժանորդագրության վաճառքները սկսվել են 2011 թվականի նոյեմբերին, իսկ մյուս երկրների համար Apple-ը սկսեց վաճառքը միանգամից առանց պայմանագրի վաճառքները[5][6]։
Թողարկումից շատ ժամանակ առաջ համացանցում ակտիվ շրջանառվում էին հաջորդ iPhone-ի մոդելում կարատվելիք փոփոխությունների մասին ենթադրությունները և անկախ դիզայներների տեսլականները։ Ենթադրվում էր, որ հաջորդ մոդելը կլինի iPhone 5։ Այն, որ Apple-ը դրա փոխարեն թողարկել է նախորդ մոդելին շատ նման iPhone 4S-ը, այդ լուրերի ֆոնին հիասթափության ալիք առաջացրեց։ Սարքի ավելի մանրակրկիտ ուսումնասիրությւոնը ցույց տվեց սակայն, որ նորությունները տեխնոլոգիապես էական են[7]։ Թողարկումից մեկ օր հետո Apple-ի հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, մահացել է։
Առանց ռադիկալ փոփոխությունների և ոչ շատ նոր յուրահատկություններով iPhone 4S-ը ի վիճակի չէր տպավորություն թողնել քննադատների վրա։ Անտեսելով ամեն ինչ՝ Apple-ի երկրպագուները հույս ունեին, որ ինչ-որ բան կիմանան iPhone 5-ի մասին[8]։ iPhone 4S-ի թողարկումից հետո Samsung Electronics-ի, HTC-յի և Nokia-յի ակցիաները բարձրացել են, մինչդեռ Apple-ի ակցիաները իջել են։ Սակայն ավելի ուշ նույն օրը Apple-ի ակցիաները սկսել են բարձրանալ և նաև մեկ տոկոսով ավելի բարձր են դարձել, քան սկզբնական կուրսի ժամանակ։ Gartner-ի անալիտիկ Կ․ Կ․ Լու պնդում է, որ օգտատերերի՝ դեպի Apple ընկերությունը լոյալության շնորհիվ iPhone 4S-ի վաճառքները հաջողակ կլինեն[8][9]։
iPhone 4S-ը պահպանել է iPhone 4-ի կառուցվածքային յուրահատկությունների մեծամասնությունը։ Առջևի և հետևի հարթ են, էկրանը ծածկված է հարվածակայուն ապակիով։ Իրանի հետևի և առջևի մասերում տեղադրված են տեսախցիկներ, իրանը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որի երկու կողմում գտնվում են մետաղյա կոճակներ։ Էկրանի չափսը 3,5 դյույմ է (8,89 սմ), նրա տակ տեղակայված է «Home» ստեղնը։ iPhone 4S-ը հասանելի է երկու գույնով՝ սև և սպիտակ։ Այնուամենայնիվ կողային պանելի գծերը որոշ չափով փոփոխվել են, քանի որ iPhone 4S-ը ի տարբերություն iPhone 4-ին ունի երկու ալեհավաք։
Բջջային ցանցի/անլար տեխնոլոգիայի տիպ | Կլասս | Հաճախականություններ, որոնցով աշխատում է ցանցը | Առավելագույն արագություն Downlink (Mbps) | Առավելագույն արագություն Uplink (Mbps) | Այժմեություն |
---|---|---|---|---|---|
GPRS | 2G (2.5G) | 850, 900, 1800, 1900 ՄՀց | 0.04 | Անհայտ է | Տեխնոլոգիան հնացել է |
EDGE | 2G (2.75G) | 850, 900, 1800, 1900 ՄՀց | 0.38 | Անհայտ է | Տեխնոլոգիան հնացել է |
UMTS | 3G | 850, 900, 1900, 2100 ՄՀց | 3.6 | Անհայտ է | Տեխնոլոգիան ակտուալ է |
HSDPA/HSUPA | 3G (3.5G) | 850, 900, 1900, 2100 ՄՀց | 14.4 | 5.7 | Տեխնոլոգիան ակտուալ է |
CDMA EV-DO Rev. A | 3G (3.5G) | 450, 800, 1900 ՄՀց | 3.1 | 1.8 | Տեխնոլոգիան ակտուալ է |
Wi-Fi | 802.11 b/g/n | 802.11n միայն 2,4 ՄՀց | 54.0 | 54.0 | Տեխնոլոգիան ակտուալ է |
Bluetooth 4.0 | 802.15.4 | 2,4 ՄՀց | 1.0 | 1.0 | Տեխնոլոգիան ակտուալ է |
.jpg, .tiff, .gif (պատկերներ); .doc и .docx (Microsoft Word); .htm и .html (վեբ էջեր); .key (Keynote); .numbers (Numbers); .pages (Pages); .pdf (Preview և Adobe Acrobat); .ppt и .pptx (Microsoft PowerPoint); .txt (տեքստ); .rtf (.rtf ֆորմատով տեքստ); .vcf (ինֆորմացիա կոնտակնտների մասին); .xls և .xlsx (Microsoft Excel)
Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալաներեն, չինարեն (ավանդական) չինարեն (պարզեցված), կորեերեն, մալայերեն, գերմաներեն, անգլերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, խորվաթերեն, չեխերեն, շվեդերեն, ճապոնական։
Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, բուլղարերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսլանդերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, ավանդական չինարեն (հիերոգլիֆներ, պինյի, չժույին, չանգ-ջի, ուբիհուա), պարզեցված չինարեն (հիերոգլիֆներ, պինյին, ուբիհուա), կորեերեն, լատիներեն, լիտվերեն, մալայերեն, մակեդոներեն, գերմաներեն (Գերմանիա), գերմաներեն (Շվեյցարիա), նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սերբերեն (լատինական / կիրիլիցա), սլովակերեն, թայվաներեն, թիբեթերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիներեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էմոջի (էմոտիկոններ), էստոներեն, ճապոներեն (ռոմաձի, կանա)։
Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, չինարեն (ավանդական), չինարեն (պարզեցված), կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, մալայերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էստոներեն, ճապոներեն (ռոմաձի, կանա)։
Apple ընկերությունը պահպանում է շրջակա միջավայրի պաշտպանության ընդլայնված կանոնները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.