Roxette
From Wikipedia, the free encyclopedia
Roxette (արտասանությունը՝ «Ռոքսեթ»), շվեդական փոփ-ռոքի խումբ, որի առաջնորդներն են Փեր Գեսլեն (երգերի և երաժշտության տեքստերի հեղինակ, կիթառ, վոկալ, շրթնահարմոն) և Մարի Ֆրեդիկսսոն (1958-2019) (վոկալ, դաշնամուր)։ Ինչպես և շատ այլ շվեդ երաժիշտներ, նրանք իրենց երգերը կատարել են անգլերեն լեզվով։ Roxette անվանումը ծագել է «Dr. Feelgood» խմբի անվանումից[4][5]։
Արագ փաստեր Ժանրեր, Գործունեություն ...
Roxette | |
---|---|
Ժանրեր | ռոք, փոփ, Եվրո փոփ, փոփ ռոք, սոֆթ ռոք[1], դենս փոփ և փաուեր փոփ |
Գործունեություն | 1986[2] |
Լեյբլ | EMI, Capitol Records, Edel Music AG?, Warner Music Group և Parlophone |
Պարգևներ | |
Կայք | roxette.se |
Roxette Վիքիպահեստում |
Փակել
Խումբը հանրաճանաչության գագաթնակետին է հասել 1990-ական թվականների կեսերին։ Իր 30-ամյա կարիերայի ընթացքում խումբը 557 համերգ է տվել և վաճառել է իր ալբոմների ավելի քան 75 միլիոն օրինակ[6]։