Parlophone Records
գերմանաբրիտանական ձայնագրման լեյբլ / From Wikipedia, the free encyclopedia
Parlophone Records, Բրիտանական ձայնագրման լեյբլ, որը հիմնադրվել է 1923 թվականին՝ որպես Parlophone գերմանական լեյբլի մասնաճյուղ (մտնում էր Carl Lindstrom ընկերության կազմի մեջ)։ 1923-1955թթ. լեյբլի երաժշտական բաժնի մենեջեր է եղել Օսկար Պրեսը[1]։ 1920-ական թվականներին Parlophone Records-ը դարձել Է Մեծ Բրիտանիայում առաջատար ջազային լեյբլը ի շնորհիվ՝ ամերիկյան Okeh Records-ի արտոնագրով թողարկված սկավառակների։ 1927 թվականին Բրիտանական Columbia Graphophone Company ընկերությունը ձեռք է բերել Carl Lindstrom (և, համապատասխանաբար, Parlophone Records) ընկերությունը։ 1931 թվականին Columbia Graphophone Company-ն և Gramophone-ը միավորվեցին EMI ընկերությունում, և Parlophone Records լեյբլն անցավ EMI գերատեսչություն։
Parlophone Records | |
---|---|
Տեսակ | լեյբլ և ապրանքային նշան |
Հիմնադրված է | 1896 |
Հիմնադիր | Carl Lindström A.G.? |
Երկիր | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մայր ընկերություն | Warner Music Group |
Ստորաբաժանումներ | Regal Recordings? |
Սեփականատեր | Warner Music Group, EMI Group Limited? և The Parlophone Co. Ltd.? |
Կայք | parlophone.co.uk(անգլ.) |
Parlophone Վիքիպահեստում |
The Beatles-ի հետ կնքված պայմանագրի[2] շնորհիվ՝ լեյբլը դարձավ աշխարհի արաջատար լեյբլերից մեկը[3] ։ Հետագայում լեյբլում ձայնագրվել են Queen, Pet Shop Boys, Blur, Coldplay, Radiohead և այլ կատարողներ։