բրիտանական ռոք խումբ From Wikipedia, the free encyclopedia
Ռադիոհեդ (անգլ.՝ Radiohead), բրիտանական ռոք խումբ։ Խումբը հիմնադրվել է 1985 թվականին, և նրա կազմը մինչ այսօր չի փոփոխվել։ Ռադիոհեդի ոճը ավանդաբար բնորոշվում է որպես ալտերնատիվ ռոք, չնայած նրանց կատարումների մեջ կարելի է հանդիպել բրիթ փոփից մինչև արթ-ռոք և էլեկտրոնային երաժշտություն։
Ռադիոհեդ | |
---|---|
(ձախից աջ)։ Թոմ Յորք, Ջոննի Գրինվուդ, Քոլին Գրինվուդ, Էդ Օ'Բրայեն, Ֆիլ Սելուեյ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Աբինգդոն, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք Արթ-ռոք Էլեկտրոնային երաժշտություն |
Գործունեություն | 1985 - ներկա |
Լեյբլ | EMI Parlophone Capitol Records |
Պարգևներ | |
Կայք | radiohead.com |
Անդամներ | |
Թոմ Յորք Ջոննի Գրինվուդ Էդ Օ'Բրայեն Քոլին Գրինվուդ Ֆիլ Սելուեյ | |
Radiohead Վիքիպահեստում |
Նրանց դեբյուտային սինգլ Creep-ը դուրս եկավ 1992 թ. և Pablo Honey (1993 թ.) ալբոմի թողարկումից հետո այն դարձավ հիթ։ The Bends (1995 թ.) ալբոմը նրանց հայտնի դարձրեց Մեծ Բրիտանիայում, իսկ նրանց երրորդ ալբոմը՝ OK Computer (1997 թ.), որը նվիրված էր օտարմանը հասարակության մեջ, նրանց բերեց համաշխարհային հաջողություն և հռչակ։ Այդ ալբոմը համարվում է 1990-ականների առավել մեծ նշանակություն ոնեցող ռոք ալբոմներից մեկը[2]։
Առայժմ նրանց վերջին ալբոմը A Moon shaped pool-ն է, որը թողարկվել է 2016 թ։
Ռադիոհեդը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակից ռոք երաժշտության վրա[3]։ 2008 թ. տվյալներով վաճառվել է Ռադիոհեդի ալբոմների մոտ 28 միլիոն օրինակ[4][5]։ 2005 թ. «Ռոլինգ Սթոն» ամսագիրը Ռադիոհեդին տեղադրեց 73-րդ տեղում "Ողջ պատմության հզորագույն երաժիշտների" ցուցակում[6]։ Նրանց բոլոր ալբոմները, սկսած OK Computer-ից մինչև The King of Limbs առաջադրվել են «Լավագույն ալտերնատիվ ալբոմ»-ի համար «Գրեմմի» մրցանակի, որոնցից 3-ը հաղթել են։ Բոլոր ալբոմները ունեն ոսկե կամ պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։
Ռադիոհեդի ապագա անդամները միասին հաճախում էին տղաների համար մասնավոր, փակ դպրոց, Աբինգդոնում (Օքսֆորդշիր)[7]։ Յորքը և Քոլին Գրինվուդը նույն տարիքի են, Օ'Բրայենը և Սելուեյը մեկ տարով մեծ են նրանցից, իսկ Ջոննի Գրինվուդը՝ երկու տարով փոքր։ 1985 թ. նրանք հիմնադրում են «On a Friday» խումբը, որի անվանումը պայմանավորված է նրանով, որ նրանք իրենց փորձերը դպրոցում անում էին հինգշաբթի օրերին[8]։ Ըստ տարբեր տվյալների նրանց առաջին ներկայացումը կատարվել է Օքսֆորդի Jericho Tavern գինետանը 1986 թ.[9] կամ 1987 թ.[8]: Ջոննի Գրինվուդը սկզբում նվագում էր փողային գործիքներ, հետո ստեղնաշար, բայց վերջում դարձավ կիթառիստ։ Վաղ ներկայացումներում խմբում կային նաև 3 սաքսաֆոնիստներ[10]։ Հետո բոլոր երաժիշտները ընդունվեցին համալսարան և 4 տարի խումբը դադարեց ելույթներ տալ, նրանք փորձեր էին անում միայն արձակուրդներին[8]։
1991 թ. Յորքը, ավագ Գրինվուդը, Օ'Բրայենը և Սելուեյն ավարտեցին համալսարանը։ «On a Friday»-ը սկսեց թողարկել դեմո-կասետներ և հաճախ տալ համերգներ Օքսֆորդշիրում։ Առաջին դեմո-ձայնագրություններից մեկը, որը նրանք ինքնուրույն թողարկեցին, դուրս եկավ որպես «EP Manic Hedgehog» (տեղի երաժշտական խանութներից մեկի պատվին)։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ «On a Friday»-ի անունը հայտնվեց Curfew օքսֆորդյան ամսագրի կազմում։ Խումբը երաժշտությունը կատարում էր Pixies, The Smiths, Joy Division[11], Siouxsie and the Banshees[11], R.E.M. և Talking Heads խմբերի ոգով։ Երիտասարդ խումբը գրավեց Օքսֆորդի «Courtyard Studios» ձայնագրական ստուդիայի համասեփականատեր՝ Քրիս Հաֆորդի ուշադրությունը, ով իր գործընկերոջ՝ Բրայս Էջի հետ դարձավ «On a Friday»-ի մենեջեր (նրանք այժմ էլ խմբի մենեջերներն են)։ 1991 թ. վերջում Քոլին Գրիվուդը, ով աշխատում էր երաժշտական խանութում, պատահական ծանոթանում է EMI Records-ի գործակալի՝ Քեյթ Ուոզենկրոֆտի հետ, որի արդյունքում «On a Friday»-ը պայմանագիր է կնքում EMI-ի հետ, 6 ալբոմի համար։ EMI-ի երաժիշտները փոխեցին խմբի անունը «Radiohead», Talking Heads-ի համանուն երգի պատվին։
Ալբոմը | Թողարկման տարեթիվը |
---|---|
«Pablo Honey» | 1993 |
«The Bends» | 1995 |
«OK Computer» | 1997 |
«Kid A» | 2000 |
«Amnesiac» | 2001 |
«Hail to the Thief» | 2003 |
«In Rainbows» | 2007 |
«The King of Limbs» | 2011 |
«A Moon Shaped Pool» | 2016[12] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.