![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Pok%25C3%25A9mon_RB_logo.png/640px-Pok%25C3%25A9mon_RB_logo.png&w=640&q=50)
Pokémon Red և Blue
From Wikipedia, the free encyclopedia
Pokémon Red Version և Blue Version (ճապ.՝ ポケットモンスター 赤・緑, անգլ.՝ Pokémon Red Version and Blue Version «Պոկեմոն։ Կարմիր վերսիա» և «Կապույտ վերսիա», Ճապոնիայում «Կարմիր» և «Կանաչ վերսիա»), համակարգչային խաղեր Ճապոնական համակարգչային խաղ ժանրով, որը ստեղծել է Game Freak ընկերությունը և հրատարակվել է Nintendo հրատարակչությամբ, նախատեսված է Game Boy կրիչի համար։ Նրանք համարվում են Պոկեմոն սերիայի առաջին խաղերը։ Ճապոնիայում վաճառքը սկսվել է 1996 թվականի փետրվարի 27-ին, իսկ երեք տարվա ընթացքում հրատարակվել է նաև Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում[1]։ Pokémon Yellow-ը հրատարակվել է նրա հրատարակումից մեկ տարի անց։ 2004 թվականին ստեղծվել են Red և Blue-ի րեմեյկները, որոնց անվանել են FireRed և LeafGreen[2]:
Pokémon Red և Blue | |
---|---|
![]() Pokemon Red | |
![]() | |
Մշակող | Game Freak |
Նախագծող | Սատոսի Տաձիրի |
Հրատարակիչ | Nintendo |
Դիստրիբյուտոր | Nintendo eShop |
Միջերեսի լեզու | անգլերեն |
Բնօրինակ լեզու | ճապոներեն |
Նկարիչ | Կեն Սուգեմորի |
Կոմպոզիտոր | Մասուդա Ձյունիտի |
Ղեկավարներ | Սատոսի Տաձիրի |
Ծրագրավորող | Մասուդա Ձյունիտի |
Պրոդյոսեր | Սիգերու Միյամոտո |
Սերիայի մաս | Պոկեմոն |
Վայր | Կանտո |
Թողարկման թվական | 1996 թվական, մարտի 26[1] |
Պլատֆորմներ | Game Boy (SGB-ի օգնությամբ) |
Ժանր | Ճապոնական համակարգչային խաղ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
PEGI | PEGI 3 |
USK | USK 0 |
ESRB | բոլորի համար |
Կրիչ | խաղարկային քարթրիջ և թվային ներբեռնում |
🌐 | nintendo.co.jp/n02/dmg/apajapbj/index.html |
![]() |
Խաղացողը ճանապարհորդում է որպես պոկեմոնների մարզիչ Կանտո (անգլ.՝ Kanto) հնարված տարածքում։ Ճանապարհորդության ընթացքում նա շփվում և մենամարտում էր տարբեր մարզիչների հետ։ Խաղի մեջ դու պետք է դառնայիր գերագույն պոկեմոնների մարզիչ, հաղթելով Էլետային Քառյակին (անգլ.՝ Elite Four): Ուրիշ խաղում դու պետք է գտնեիր բոլոր 151 պոկեմոններին և Պոնդեկսի (անգլ.՝ Pokédex) մասին տեղեկություն գտնել, որը տեղեկություններ էր տալիս բոլոր պոկեմոնների մասին։ Այն մասնակիցները, ովքեր տիրապետում էին Red-ը ևBlue-ն, օգտագործելով հատուկ լար տեղաղափոխվում են ինֆորմացիայով, և կարողանում էին միասին մենամարտել։ Խաղերը համարյա չեն տարբերվում միմյանցից, բացի պոկեմոնների բռնելուց։ Յուրաքանչյուր խաղում լրիվ կոլեկցիայի համար պակասում է պոկեմոնների 20 տեսակ, և որպեսզի հավաքեին բոլոր կոլեկցիան, նրանք պետք է փոխանակվեին իրենց պոկեմոններով[3][3]։
Խաղերը շատ լավ գնահատական ստացան լսարանի կողմից։ Երիտասարդները սիրում էին այդ խաղերը, որովհետև այն բազմաօգտատեր խաղ է, և այդ խաղում մասնակիցները կարող էին փոխանակվել պոկեմոններով[4] : Red-ը և Blue-ն GameRankings-ից միշտ 89% էր տալիս և խաղը միշտ լինում է «Ամբողջ ժամանակվա 100 լավագույն խաղերը» ցուցակում՝ IGN-ի վերսիայով։ Այդ խաղը սկիզբ դրեց «Պոկեմոն»-ի սկզբին։ Պոկեմոնի միլիոնավոր օրինակները սկսեցին տարածվել ամբողջ աշխարհում, և որի պատճառով 2009 թվականին նրան գրանցեցին Գինեսի ռեկորդների գրքում[5][6]։