From Wikipedia, the free encyclopedia
Պոկեմոն (ճապ.՝ ポケットモンスタ` պոկետտո մոնսուտա, անգլ.՝ Pocket Monster — «գրպանային հրեշ»[1]), ճապոնական հայտնի մեդիաֆրանշիզա, ստեղծված Սոտոսի Տաձիրիի կողմից 1996 թվականին։ Պոկեմոնների ապրանքային նշանը պատկանում է Nintendo-ին՝ հայտնի համակարգչային անիմացիոն խաղերի արտադրող ընկերությանը։
Պոկեմոն | |
---|---|
Տեսակ | մեդիաֆրանշիզ |
Կարգախոս | pokemon we are one (Պոկեմոն, դու առաջինն ես) |
Իրավ. կարգավիճակ | մեդիաֆրանշիզա |
Տեղագրություն | Ճապոնիա |
Պաշտ. լեզու(ներ) | ճապոներեն անգլերեն |
Հիմնադիր | Սատոսի Տաձիրի |
Կայք | pokemon.com/fr/(ֆր.), pokemon.com/us(անգլ.), pokemon.com/it/(իտալ.), pokemon.com/es/(իսպ.) և pokemon.co.jp(ճապոներեն) |
Պոկեմոնները առաջին անգամ հայտնի են դարձել «Pokémon Red և Blue» անիմացիոն խաղի արտադրության միջոցով։
Դրանից հետո նա դարձավ աշխարհի երկրորդ ամենատարածված համակարգչային խաղերի արտադրողը, մեկ հորիզոնականով զիջելով միայն «Նինթենդո» ընկերության կողմից ստեղծված համակարգչային խաղերի, ֆիլմերի և այլ լիզենզվարումների մեդիա ֆրենչայզ «Մարիո» ապրանքանիշին[2][3]։
Պոկեմոնի մոտիվներով ստեղծվել են բազմաթիվ անիմեներ, ինչպես նաև մեծ հեզինակություն վայելով մանգաներ, կոլեկցիոն քարտային խաղեր և նմանատիպ ապրանքանիշներ։
«Պոկեմոն» բառը թարգմանաբար նշանակում է «գրպանի հրեշ»՝ օժտված գերբնական հանկություններով։ Ներկայումս առանձնացված են 721 տարբեր տեսակի պոկեմոններ [4]: Պոկեմոնների հորինված աշխարհում կան նաև մարդիկ, ովքեր կոչվում են պոկեմարզիչներ։
Նրանք նախատեսված են պոկեմարտերի համար։ Պոկեմարտը իրենից ներկայացնում է երկու և ավելի ուժերի բախում, որտեղ պոկեմարզիչները մրցում են պոկեմոններով։ Մարտը համարվում է ավարտված, երբ կողմերից մեկի պոկեմոնը մյուսին հասցնում է նրան, որ վերջինս ուշաթափ է լինում (կամ մահանում է, սակայն սա հազվադեպ)։
Կա նաև այլ միջոց, երբ կողմերից մեկը մտածելով իր պոկեմոնի մասին հանձնվում է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.