From Wikipedia, the free encyclopedia
Ձյունիտի Մասուդա (ճապ.՝ 増田 順一 Մասուդա Ձյունիտի), հունվարի 12, 1968, Յոկոհամա, Ճապոնիա), խաղային կոմպոզիտոր, խաղերի մշակման դիրեկտոր, գեյմնադեյզեր, խաղային պրոդյուսեր և ծրագրավորող, հայտնի է իր «Պոկեմոն» սերիայի խաղերով։ Նա համարվում է Game Freak կազմակերպչության դիրեկտորների խորհրդի անդամ, որտեղ նա աշխատում է 1989 թվականից։ Մինչ Pokémon սերիայի խաղերի մշակումը սկսելը՝ նա օգնել է գրել Mendel Palace և Smart Ball խաղերի երաժշտությունը։ Սերիայի առաջին խաղի մշակման ժամանակ, Pokémon Red և Green, նա մասնակցել է որպես կոմոզիտոր և ձայնային էֆեկտների ստեղծող, նաև նա ծրագրավորել այդ խաղը։
Մասուդա Ձյունիտի ճապ.՝ 増田 順一 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Յոկոհամա, Ճապոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ճարտարագետ, Խաղի դիզայներ, պրոդյուսեր, ծրագրավորող, կինոռեժիսոր և սցենարիստ |
Լեզու | Ճապոներեն |
Ազգություն | Ճապոնացի |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Japan Electronics College? և Q11624000? |
Թեմաներ | Խաղեր |
Աշխատավայր | The Pokémon Company? և Game Freak |
Junichi Masuda Վիքիպահեստում |
Նոր խաղերի մշակման ժամանակ Մասուդան իր վրա պատասխանատվություն է վերցնում նաև ուրիշ դերերում։ Նա նաև զբաղվում է խաղերի առաջընթացքով և ծրագրավորությամբ, ինչպես նաև նա է ստուգում և փոփոխում պոկեմոնների վերջնական դիզայնը։ Խաղերի մշակման ժամանակ նա փորձում է պահել նրանց տիրապետման համար, բայց նույն ժամանակ նա ուզում է բարձրացնել խաղի դժվարությունը։ Աշխատանքի ժամանակ նա փորձում է պահպանել ինդուստրիայի կլասիկան, կողմնորոշվելով 2D գրաֆիկայով։ Երաժշտությունը ստեղծելու ժամանակ նա ոգեշնչվում է նորօրյա կոմպոզիտորների կողմից, որոնցից են Դմիտրիյ Շոստակովիչը, սակայն համակարգչային խաղերը ստեղծելու ժամանակ, նա լավագույն խաղերից է համարում Mario-ի խաղերի ցանկը։ Ըստ ժամանակակիցների համակարգչային խաղերի մտքերը վերցված են նրա կյանքից և առօրյա փորձերից։
Ձյունիտի Մասուդան ծնվել է 1968 թվականի հունվարի 12-ին Իոկոգամեյում, որը գտնվում է Ճապոնիայում[1]։ Լինելով երեխա, նա շատ անգամ ծնողների հետ գնում հանգստանալ Կյուսույում, որտեղ մինչև հիմա ապրում է նրա ազգականների մեծ մասը։ Նա այնտեղ շատ ժամանակ էր անցկացնում ձուկ և միջտներ բռնելու համար, որը հետագայում ազդեց նրա գործունեության վրա։ Ձևավորելով Հոեն տարածքը, որը Pokémon սերիայի խաղերի տարածքն էր, Մասուդան ոգեշնչվեց Կյուսույի մասին մանկական հիշողություններով, և փորձում էր այդ խաղային տարածքը ինչքան կարելի է ավելի նմանեցնել Կյուսույի հետ[2]։ Ավագ դպրոցում Մասուդան սկսեց տրոմբոններ խաղալ[3]։ Նա շուտով ծանոթացավ կլասիկ երաժշտության հետ, հետաքրքրվելով տարբեր ստեղծագործություններով, որոնցից են «Սուրբ գարուն» և Շոստակովիչի «Սիմֆոնյա № 5»[4]:
Մասուդան սովորում էր Ճապոնիայի էլեկտրոնիկայի բուհում, որը գտնվում էր Սինձյուկույում, որտեղ նա սովորում էր համակարգչային գրաֆիկան և ծրագրավորումը Սի լեզվով, օգտագործելով DEC Professional համակարգիչը[5][6]։ 2002 թվականի սեպտեմբերին Մասուդայի մոտ աղջիկ ծնվեց, որին նա անվանեց Կիրի ի պատիվ Pokémon Ruby և Sapphire խաղերի կերպարներից մեկի[7]։
Մասուդա Ձյունիտին աշխատում է Game Freak-ում 1989 թվականից, որը այդ կազմակերպչության բացման տարեթիվն է[8][9]։ Մասուդան ներգրավված էր իր ստեղծագործություններից յուրաքանչյուրով, և եղել է կազմակերպիչների ցանկում, որոնք ստեղծել էին Pokémon Red և Green օրիգինալ խաղը[10]։ Այն ժամանակվանից նա մասնակցում է Pokémon սերիայի յուրաքանչյուր խաղի մշակմանը։ Բացի դրանից, հիմա նա համարվում է Game Freak կազմակերպչության դիրեկտորների խորհրդի անդամ[11]։
Առաջին անգամ Մասուդային վարձել էին աշխատանքի, որպեսզի նա գրի ծրագրեր և համակարգչային խաղեր[12]։ Game Freak-ում նրա առաջին խաղը եղել է Mendel Palace խաղը, խաղ-գգլուխգործոց Nintendo Entertainment System խաղային կրիչի համար[13]։ Այդ խաղից հետո նա աշխատում էր Smart Ball խաղի շուրջ, իսկ հետո Yoshi խաղի շուրջ, որը դարձավ առաջին խաղը, որը հրատարակվեց Nintendo կազմակերպչության համագործակցությամբ[13]։ Երբ կազմակերպչությունը սկսեց հրատարակել Pokémon սերիայի խաղերը, Մասուդան հիմնականում աշխատում էր որպես կոմպոզիտոր, սակայն նա նաև կատարում թէր փոքրիկ ծրագրավորման աշխատանքներ, սակայն հետագայում նա սկսեց աշխատել խաղերի պրոդյուսերությամբ[13]։ Մասուդայի դերը սահմանափակվում էր նրանով, որ նա գրում էր խաղերի երաժշտության և ձայնային էֆեկտների ստեղծագործությունների ալգորիտմներ։ Նա երաժշտություն է գրել Pokémon Diamond և Pearl խաղի համար, և պրոդյուսերությամբ է զբաղվել Pokémon Platinum[9], HeartGold և SoulSilver խաղերում[14]։
Մասուդան մասնակցում է տարբեր պոկեմոնների դիզայնը ստեղծելուն։ Նա ասում է, որ դիզայնի ամենադժվար ասպեկտն հիմնվում է նրա վրա, որ պետք է վստահ լինել, որ նոր պոկեմոնի անվանումը և ատրիբուտները կհավանի մեծ լսարանը[10]։ Սկսած Pokémon Ruby և Sapphire խաղերից, Մասուդան համարվում է ստեղծագործությունների հիմնական մասնակիցներից, որոնք ընդունում կամ չեն ընդունում նոր պոկեմոնների դիզայնը։ Բազմաթիվ կեպարների դիզայնի մշակումը տևում է կես տարի, երբ գլխավոր հերոսի կերպարի դիզայնը տևում է մոտ մեկ տարի[15]։ Նաև Մասուդան գրել է Super Smash Bros. Brawl խաղի երաժշտությունը[16]։
Խաղերը ստեղծելու ընթացքում Մասուդան առաջ է գնում նրանով, որ անգամ սկսնակը պետք հնարավորություն ունենա ազատ խաղալ[17]։ Դրա համար նա ավելացնում է նոր խաղային ֆունկցիաներ մեկը մյուսի հետևից խաղի ընթացքում, նրանց ներկայացնելով խաղացողին պարզ ձևով, որ նրան հնարավորություն է տալիս հեշտ սովորել նոր խաղային ֆունկցիաները[13]։ Մասուդան համարում է, որ խաղային համակարգերը հնարավորություն է ստեղծում հատուկ համագործակցության համար, որոնք բացակայում է ընտանեկան խաղային կրիչների մոտ[17]։ Նա հայտարարեց, որ 2D գրաֆիկայի օգտագործության շարունակումը համարվում է Pokémon սերիայի խաղերի հաջողության անբաժանելի մասը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.