Nestlé
From Wikipedia, the free encyclopedia
«Nestlé S.A.», (հայերեն՝ «Նեստլե»), սննդի և խմիչքի շվեյցարական անդրազգային ընկերություն, կոնցեռն։ Եկամտի ծավալով հանդիսանում է սննդի խոշորագույն արդյունաբերությունն աշխարհում[8][9]։
Nestlé | |
---|---|
Տեսակ | կոնգլոմերատ, ձեռնարկություն, հանրային ընկերություն, բազմազգ ընկերություն և սնունդ արտադրող |
Հիմնադրված է | 1866 |
Հիմնադիր | Հենրի Նեստլե |
Վայր | Վևե, Շվեյցարիա |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տնօրեն | Ուլֆ Մարկ Շնայդեր |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Ընդհանուր ակտիվներ | ▲135 մլրդ Fr (դեկտեմբերի 31, 2022)[2] |
Հասույթ | ▲94,4 մլրդ Fr (2022)[2] |
Աշխատողների թիվ | ▼270 000 մարդ (2023)[3] |
Դուստր ընկերություններ | Nestlé Waters, Nestlé (United States)?, Nestlé (Canada)?, Orion?, Osem (company)?, Froneri?, Nestlé Česko?, BlueTriton Brands?, Nespresso?, Nestlé Rossiya?, Nestlé Deutschland?, Nestlé India?, Nestle España?, Cereal Partners Worldwide?, Unilac, Inc.? և Tivall CZ? |
Նախկին | Q5514334?[4] |
Սեփականատեր | treasury stock?[5], BlackRock[5] և Norges Bank Investment Management?[6] |
Կայք | nestle.com(անգլ.) |
Մասնակից է | German-Swiss Chamber of Commerce?[7] |
Բորսա | NESN |
Nestlé Վիքիպահեստում |
Մասնագիտացված է մանկական սննդի, նախաճաշի շիլաների, սուրճի, թեյի, կաթնամթերքի, շշլացված ջրի, հրուշակեղենի, սառեցված սննդի, ընտանի կենդանիների սննդի և նախաճաշիկների արտադրության և իրացման մեջ։ «Nestlé»-ին պատկանող շուրջ 29 ապրանքանիշի տարեկան վաճառքի ծավալը գերազանցում է 1 միլիարդ շվեյցարական ֆրանկը (մոտավորապես 1,1 ԱՄՆ դոլար)։ Առավել լայն սպառում ունեցող ապրանքանիշներն են «Nescafé» սուրճը, «KitKat» շոկոլադե կոնֆետը, «Nesquik» նախաճաշը, «Maggi» արագ պատրաստվող սննդի ապրանքանիշը և այլն։
Ընկերությանն են պատկանում 447 գործարաններ, որոնք տեղակայված են 194 երկրներում։ Աշխատողների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում հասնում է մոտ 333 000-ի։
Հիմնադրվել է 1905 թվականին՝ Ջորջ և Չարլզ Փեյջերի «Anglo-Swiss Milk Company» (Անգլո-շվեյցարական կաթնամթերքի ընկերություն) և Հենրի Նեստլեի «Farine Lactée Henri Nestlé» (Անրի Նեստլեի կաթի փոշի) ընկերությունների ձուլման արդյունքում։ Ընկերություն մեծ հաջողություններ է գրանցում առաջին և երկրորդ աշխարհամարտերի տարիներին՝ խտացրած կաթին և կաթնախառնուրդներին ավելացնելով բազմաթիվ այլ ապրանքատեսակներ։
Ընկերության գրասենյակը տեղակայված է Շվեյցարիայի Վեվե քաղաքում։ Առավել նշանավոր շուկայական մրցակիցներն են «PepsiCo» և «Kraft Foods» ընկերությունները։