Nesquik
From Wikipedia, the free encyclopedia
Nesquik («Նեսքվիկ», կազմված է Nestlé և անգլ.՝ quick, «արագ» բառերից), Nestlé ընկերության լուծվող շոկոլադե ըմպելիքի ապրանքանիշ։
Արագ փաստեր Ապրանքի տեսակ, Օգտագոտծման սկիզբ ...
![]() | |
Ապրանքի տեսակ | ապրանքային նշան և սննդային ապրանքանիշ |
---|---|
Օգտագոտծման սկիզբ | 1948 |
Սեփականատեր | Nestlé |
Արտադրող | Nestlé |
Ծագման երկիր | ![]() |
Կայք | goodnes.com/nesquik/(անգլ.) |
Փակել
Մշակվել է 1948 թվականին ԱՄՆ-ում և թողարկվել Nestlé Quik անվանումով։ 1950 թվականին թողարկվել է Եվրոպայում՝ Nesquik անվամբ։ Թողարկվում է ինչպես սեփական արտադրություններում, այնպես էլ երրորդ կողմի ձեռնարկություններում լիցենզային պայմանագրերով (օրինակ, Ռուսաստանում 2001 թվականից թողարկում է Օստանկինի կաթի կոմբինատը[1])։
Այս ապրանքանիշի տակ վաճառվում են նաև չոր շոկոլադե նախաճաշեր, շոկոլադներ, լուծվող կակաո և այլ կակաո պարունակող արտադրանքներ։