![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Saint-remy-de-pce-confiseries.jpg/640px-Saint-remy-de-pce-confiseries.jpg&w=640&q=50)
Հրուշակեղեն
From Wikipedia, the free encyclopedia
Հրուշակեղեն (քաղցրեղեն, քաղցրավենիք, քաղցր ուտեստներ), բարձր կալորիականություն ունեցող և հեշտ յուրացվող սննդամթերք, որը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, առանձնանում է հաճելի համով և բույրով։ Հրուշակեղենի պատրաստման հիմնական բաղադրիչներից են ալյուրը՝ ցորենի, ավելի հազվադեպ՝ եգիպտացորենի, բրնձի, վարսակի և այլն), շաքարավազը, մեղրը, մրգերն ու հատապտուղները, կաթն ու սերուցքը, ճարպերը, ձվերը, խմորիչները, օսլան, կակաոն, ընկույզը, սննդային թթուները, դոնդող առաջացնող նյութերը, համային և բուրումնավետ հավելումները, սննդային գունանյութերը և փխրուցիչները։ Վարպետ խոհարար և պատմաբան Վ․ Պոխլյոբկինը կարծում էր, որ հրուշակեղենի բոլոր տեսակների խմորի մեջ ալյուրը երկրորդական դեր է խաղում (բացառություն է կազմում կուլիչի և քաղցրաբլիթի խմորը)[1]։
Արագ փաստեր Հրուշակեղեն, Ենթատեսակ ...
![]() | |
Ենթատեսակ | սննդամթերք, Production of food industry by OKP?, food and drink products (OKPD 15, includes not only edible)?, սննդամթերք ըստ ՕԿՊԴ2-ի (10) և sweet dish? |
Արտադրող | Հրուշակագործ և confectioner? |
![]() |
Փակել