Ընկույզ
From Wikipedia, the free encyclopedia
Ընկույզ, որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ՝ հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կեղևով։ Բույսերը, որոնց պտուղները կոչվում են ընկույզներ, ավելի ճշգրիտ են բնորոշվում այն բանից, թե ինչ տեսանկյունից են դրանք քննարկվում։
Բուսաբանության մեջ գոյություն ունի երկու բնորոշում.
- Ընկույզ ( պտղի տեսակ է, լատիներեն՝ nux) ՝ չոր չբացվող սինկարպ ստորին պտուղ փայտե միաշաքիլով (օրինակ պնդուկենին), ինչի ներսում տեղադրված է մեկ (հազվադեպ երկու) ազատ տեղաբաշխված սերմ։ Ընկույզը շրջապատված է մեկ կամ ավելի ծաղկակոթի տերևներով, որոնք էլ կազմում են փաթաթան։ Այդպիսի պտուղ է, որպես օրինակ կաղինը կամ պնդուկը։ Ինչպես և մյուս պտուղները, ընկույզները կարող են օգտագործվել մարդու սննդի մեջ և խթանել տարածվածությանը (օրինակ, կոկոսյան ընկույզը կարող է ծլել հոսող գետում եռամսյա ուղևորությունից հետո)։
- Ընկույզ՝ ընկուզազգիների (Juglandaceae) ներկայացուցիչ։ Այդ հասկացության մեջ մտնում է և ընկույզի (Juglans, օրինակ ընկուզենին) և հաճարենիների (Fagales) ներկայացուցիչները։ Ընդ որում ընկուզազգիների ընտանիքի պտուղը չի հանդիսանում ընկույզ առաջին իմաստով, դա կորիզապտուղ է ( ավելի ճիշտ՝ ստորին կորիզապտուղ)․ կորիզը և նրա մեջ գտնված սերմը սխալմամբ անվանում են ընկույզ։ Ընկույզի բնափայտը արժեքավոր է, և նրա տարբեր կոմպոնենտները կարող են օգտագործվել դեղամիջոցների պատրասման մեջ։
Մյուս «ընկույզները» բուսաբանների տեսակետով չեն հանդիսանում իսկական ընկույզ կամ էլ պարզապես սխալմամբ կոչվում են ընկույզ։ Օրինակ գետնանուշը հանդիսանում է լոբազգինների խոտաբույս[1]։
- Խոհարարություն մեջ և հաճախ սովորական առօրյայում ընկույզ կոչվածը համարվում է այն ամենը, ինչն ունի ուտելի միջուկ՝ պատված կեղևով (փափուկ կամ կարծր)։ Ընկույզներից կարելի է մուրաբա պատրաստել, հրուշակեղեն (տորթ, հալվա, կարկանդակներ), օգտագործել որպես աղցանների հավելում[2]։
- Գյուղական համայնքում այդպիսի պտուղներով բույսերը կոչում են ընկուզապտղային կուլտուրաներ։ Բացի ընկույզներից, բուսաբանական իմաստով ընկույզների թվին են պատկանում նաև մայրեկաղին, կոկոսյան ընկույզը և այլն։
Ընկուզենու միջուկը նման է ուղեղին և դրա պատճառով Բաբելոնում նրանց օգտագործումը արգելվել է (համաձայն Հերոդոտոսի, քրմերը համարում էին, որ ուտելով այդ ընկույզները մարդը կարող է արագ իմաստանալ)։ Պլատոնը «Ատլանտիդայի մասին երկխոսությունում» ասում է, որ այդ ընկույզները մտածում են և թաքնվում են և տեղափոխվում են նրանց հավաքողներից, իսկ Հեդին Սվենը՝ շվեդական ճանապարհորդը, պնդում էր, որ պոկած անհաս ընկույզները լացում և ծվծվում են[2]։. Խորհարարական գործիքը, որի միջոցով ջարդում են ընկույզները կոչվում է «ճրթան», «ճրթճրթան»։