Մաք ՕԷս (անգլ.՝ macOS [mæk oʊ ɛs]), մինչ 2012 թ. Մաք ՕԷս Տաս[4] (անգլ.՝ Mac OS X [mæk oʊ ɛs tɛn]) և մինչ 2016 թ. ՕԷս Տաս (անգլ.՝ OS X [oʊ ɛs tɛn]), POSIX համատեղելի օպերացիոն համակարգ է, որը պատկանում է Էփլ ընկերությանը։ Այն Մակ Օէս 9-ի իրավահաջորդ վերջնական, «դասական» մշակումն է, և 1984 թվականից հանդիսանում է Էփլ ընկերության հիմնական օպերացիոն համակարգը։
Արագ փաստեր Տեսակ, Ստեղծող ...
Մաք ՕԷս |
---|
Մաք ՕԷս Տաս "Leopard" տեղադրեք DVD-ն Mac Pro-ում |
Տեսակ | վկայագրված ծրագրային ապահովում, model series?, Յունիքս, ՕՀ, Mac OS, UNIX 03? և Համակարգչային պլատֆորմ |
---|
Ստեղծող | Էփլ |
---|
Ընտանիք | Յունիքս[1][2][3] |
---|
Հիմք են ծառայել | Darwin և FreeBSD |
---|
Ծրագրային կոդ | Փակ ելակետային կոդով (որոշակի բաց ելակետային կոդով բաղադրիչներով) |
---|
Առաջին թողարկում | մարտի 24, 2001 |
---|
Առկա է | գերմաներեն, անգլերեն, արաբերեն, մեքսիկական իսպաներեն, իսպաներեն, կատալաներեն, կորեերեն, խորվաթերեն, դանիերեն, սլովակերեն, ֆիններեն, ֆրանսերեն, հունարեն, եբրայերեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, հոլանդերեն, բրազիլիական պորտուգալերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, չեխերեն, թուրքերեն, ուկրաիներեն, վիետնամերեն, պարզեցված չինարեն, ավանդական չինարեն և նորվեգերեն |
---|
Միջուկի տեսակ | Հիբրիդ հիմնված Mach միջուկի վրա |
---|
Ինտերֆեյս | Գրաֆիկական (Aqua) |
---|
Արտոնագիր | Սեփականատիրական EULA |
---|
Զարգացման կարգավիճակ | արդի |
---|
Անվանված է | McIntosh? |
---|
Կայք | apple.com/macos(անգլ.) |
---|
ելակոդ | ելակետային կոդով ծրագրակազմ|Փակ ելակետային կոդով] (որոշակի բաց ելակետային կոդով բաղադրիչներով)] |
---|
MacOS Վիքիպահեստում |
Փակել
Լինելով հիմնված Mach միջուկի և BSD 4.4-ի մի քանի ենթահամակարգերի վրա, այն թողարկվում է Macintosh համակարգիչների համար, որոնք հիմնված են PowerPC և Ինտել պրոցեսորների վրա (սկսած 10.6 տարբերակից, Մաք ՕԷսին ապահովում է միայն Ինտել պրոցեսորների վրա հիմնված Մակ համակարգիչների աշխատանքը)։
Mac OS X-ը, որի X-ն իրենից ներկայացնում է հռոմեական 10 թիվը[5], UNIX-ի վրա հիմնված գրաֆիկական օպերացիոն համակարգ է։ Նրա 6-րդ թողարկումը՝ Mac OS X 10.5 Leopard-ը շահել է UNIX 03 հավաստագիր, որպես Ինտել պրոցեսորների վրա աշխատող համակարգ։