Intel Corporation (Integrated Electronics - Միահավաք Էլեկտնրոնիկա բառերից)՝ աշխարհի խոշորագույն կիսահաղորդչային ընկերություններից է և անձնական համակարգիչներից շատերի մեջ հանդիպող միկրոմշակիչների (microprocessor) x86 սերիայի ստեղծողը։ 1968 թ.-ին հիմնված որպես Integrated Electronics Corporation և Սանտա Կլարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ-ում տեղեկայված, Ինթել ընկերությունը նաև արտադրում է մայրսալիկների сhipset-ներ, ցանցային սալիկներ, ֆլեշ հիշողություն, գրաֆիկական չիպեր, ներարված (embedded) մշակիչներ և այլ համակարգչային և կոմունիկացիոն սարքավորում։ Հիմնված լինելով կիսահաղորդիչների ոլորտի պիոներների՝ Ռոբերտ Նոյսի և Գորդոն Մուրի կողմից, Ինթելը համատեղում է իր մեջ նորագույն չիպերի նախագծման հնարավորությունները, առաջադեմ արտադրական գծերի հետ։ Ի սկզբանե հայտնի լինելով ճարտարագետների և գիտնականների ոլորտում, ընկերության հաջողակ "Intel Inside" գովազդային արշավը 1990-ականներում դարձրել էր նրա և իր Intel pentium սերնդի միկրոմշակիչների անվանումները հայտնի շատ լայն զանգվածներում։
Արագ փաստեր Ինթել, Տեսակ ...
Ինթել |
---|
|
|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
---|
Հիմնադրված է | հուլիսի 18, 1968 |
---|
Հիմնադիր | Ռոբերտ Նոյս[1], Գորդոն Մուր[1] և Էնդրյու Սթիվեն Գրոուվ |
---|
Վայր | Սանտա Կլարա, ԱՄՆ[2] |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Տնօրեն | Bob Swan? |
---|
Արդյունաբերություն | կիսահաղորդչային արտադրություն և էլեկտրատեխնիկական արդյունաբերություն[3] |
---|
Ընդհանուր ակտիվներ | ▲168 մլրդ $ (2021)[4] |
---|
Հասույթ | ▼63,1 մլրդ $ (2022)[5] |
---|
Աշխատողների թիվ | ▲121 100 մարդ (2021)[6] |
---|
Դուստր ընկերություններ | Intel Ireland, Intel Capital, Wind River Systems, Havok, McAfee, Virtutech, Intel (Germany)?, Intel (India)?, Intel Israel?, Mobileye? և Intel Architecture Labs? |
---|
Կայք | intel.com |
---|
Մասնակից է | Alliance for Open Media, iRODS կոնսորցիում[7], Լինուքս հիմնադրամ[8], Համացանցի կոնսորցիում[9], Վայ-Ֆայ Դաշինք[10], CVE Numbering Authorities[11], Bytecode Alliance?[12], jQuery Foundation[13], Node.js Foundation?[14], OpenJS Foundation[15], FIDO Alliance[16], Business Software Alliance[17], SD Association[18], Bluetooth Special Interest Group[19] և Computer & Communications Industry Association?[20] |
---|
Բորսա | և SEHK: 4335 |
---|
Intel Վիքիպահեստում |
Փակել