![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/LIMBO_Logo.svg/langhy-640px-LIMBO_Logo.svg.png&w=640&q=50)
Limbo
From Wikipedia, the free encyclopedia
Limbo ([ˈlɪm.bəʊ]; անգլ. թարգմանաբար՝ «Լիմբոս»), Playdead կազմակերպության կողմից ստեղծված մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ, survival horror-ի էլեկմենտներով։ Խաղի նախնական տարբերակը Xbox 360-ի համար փորձարկվեց 2010 թվականին և նույն թվականի հուլիսի 21-ին։ Հաջորդ 3 տարիների ընթացքում թողարկվեց խաղի տարբերակները նաև Mac OS X, Microsoft Windows, PlayStation 3, Linux, Vita, iOS և Android և այլն օպերացիոն համակարգերի համար[7]։
Տեխնիկապես սա համարվում է 2D կողի պտտվող խաղ, որտեղ օգտագործվել է Box2D ֆիզիկական շարժիչ, ինչն էլ հնարավորություն է տալիս ղեկավարել շրջակա միջավայրերը և հերոսին։ Պրոտագոնիստը մի տղա է, ով փնտրում է իր քրոջը։ Խաղային աշխարհը, որը շատերի համոզմամբ կաթոլիկական լիմբոսն է, լի է բազմաթիվ թակարդներով։ Ստուդիան խաղի գեյմփլեյը անվանել է «փորձ և մահ» քանի որ, ողջ խաղի ընթացքում խաղի հերոսը սխալ որոշումների պատճառով անընդհատ մահանում է։ Limbo -ն ստեղծված է մոնոխրոմատիկ սև-սպիտակ երանգներով, մինիմալ շրջակայքով և էմբիենտային ձայնային ուղեկցությամբ։
Խաղը բազմաթիվ մրցանականեր է ստացել (լավագույն տեսողական ոճ, տեխնիկական կատարարում, ձայն) խաղային փառատոններում և կոնֆերենցիաններում, ինչպես նաև առաջադրվել է որպես «Տարվա խաղ»։ Նախագիծը բարձր գնահատականի է արժանացել լրագրողների կողմից։ Բազմաթիվ գրախոսների դուր է եկել խաղի գրաֆիկական կատարումը, հեշտ ղեկավարումը և նրանում թաքնված գլուխկոտրուկները։ Նույն ժամանակ, սյուժեն միաիմաստ չի ընդունվել․ որոշ քննադատներ գտել էին նրա մեջ թաքնված իմաստ, մյուսները այն համարում էին չափից դուրս շաղված և խաղի մասին ընդհանուր իմաստ չարտահայտող։ Շատ խաղացողներ բացասական ընդունեցին խաղի կարճ տևողությունը։ Ընդհանուր առմամբ վաճառվեց ավելի քան մեկ միլիոն Limbo խաղի օրինակ, ինչն էլ ստեղծողներին բերեց 8 մլն դոլլար շահույթ։