![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Juice_WRLD_-_Les_Ardentes_2019_%2528cropped%2529.jpg/640px-Juice_WRLD_-_Les_Ardentes_2019_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Juice Wrld
From Wikipedia, the free encyclopedia
Ջարեդ Էնթոնի Հիգինս (անգլ.՝ Jarad Anthony Higgins, դեկտեմբերի 2, 1998(1998-12-02)[1], Չիկագո[2][1][3] - դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4][5][6][…], Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][2]), առավել հայտնի Juice Wrld (ընթերցվում է Ջուս Ուորլդ) բեմական անվամբ, ամերիկացի ռեփ կատարող և երաժշտական պրոդյուսեր։
Juice Wrld | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Juice WRLD |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jarad Anthony Higgins |
Նաև հայտնի է որպես | Juice WRLD և JuiceTheKidd |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1998(1998-12-02)[1] Չիկագո[2][1][3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4][5][6][…] (21 տարեկան) Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][2] |
Ժանրեր | հիփ հոփ[8], Թրեպ երաժշտություն[9], էմո ռեփ[10], SoundCloud ռեփ[11], ալտերնատիվ ռոք, փոփ-ռեփ և ալտերնատիվ հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Interscope Records[12], Grade A? և Polydor Records[13] |
Կրթություն | Հոմվուդ-Ֆլոսմոր ավագ դպրոց |
Պարգևներ | |
Կայք | juicewrld999.com |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/Juice_WRLD_Mausoleum.jpg/640px-Juice_WRLD_Mausoleum.jpg)
Հիգինսն իր երգերը սկսել է հրապարակել 2015 թվականին՝ «SoundCloud» հարթակում։ Առավել հայտնի է իր՝ «All Girls Are the Same», «Lucid Dreams» և «Legends» երգերով[14]։ Նրա դեբյուտային՝ «Goodbye & Good Riddance» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 23-ին։ Billboard 200 չարթում ալբոմը բարձրացել է 4-րդ հորիզոնական, իսկ նրա դեբյուտային՝ «All Girls Are the Same» և «Lucid Dreams» սինգլները հայտնվել են Billboard Hot 100 չարթի 41-րդ և 2-րդ հորիզոնականներում։